Աննա Հակոբյան. «Կանանց ու երեխաների խնդիրները լինելու են իմ հետագա գործունեության առանցքային թիրախներից»

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հունիսի 19-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում հավատարմագրված կին դեսպանների ու դեսպանների կանանց  հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու համար և նշեց, որ հանդիպման նպատակը ծանոթանալն է, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ներկայացնելը։

 

 

«Անչափ կարևոր է, որ այդ ամենի թիկունքում ամուր կանգնած է ժողովուրդը, ու հետագա գործունեության հենասյունը նույնպես լինելու է ժողովուրդը, և ոչ մի այլ գործոն»,- ասաց նա, ավելացնելով, որ  բաց է ցանկացած հարցի քննարկման, համատեղ նախագծերի իրականացման համար. «Մենք բոլորիդ համարում ենք ընկերներ և հուսով ենք, որ այս հանդիպումը սկիզբ կդնի արդյունավետ համագործակցության»։

 

 

Որպես համատեղ գործունեության հնարավոր ոլորտ՝ հյուրերից շատերը նշեցին Հայաստանում կանանց իրավունքների խթանումն ու առաջխաղացումը։ Դեսպանները և դիվանագետների կանայք կարևորեցին երկրի զարգացման հարցում կանանց լիարժեք մասնակցության դերը և ներկայացրեցին այս ասպարեզում իրենց երկրների փորձը։ Արձագանքելով՝ Աննա Հակոբյանը նշեց, որ իր պատկերացմամբ, կանանց ու երեխաների խնդիրները լինելու են իր հետագա գործունեության առանցքային թիրախներից։

 

 

Անդրադառնալով իր գործունեության ձևաչափին՝ Հակոբյանը նշեց, որ իր կողմից արդեն իսկ հիմնադրվել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում։ Հիմնադրամը, որի Հոգաբարձուների խորհրդում ընդգրկված կլինեն տարբեր ոլորտների ազդեցիկ ու հեղինակավոր անձինք, նախագծեր կիրականացնի ոչ միայն կանանց ու երեխաների հիմնախնդիրների, այլև մշակույթի, առողջապահության, կրթության և Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող այլ ոլորտներում։

 

 

Կարդացեք թեմայի շուրջ  մեր կայքում .

 

«Մենք մի քիչ ամաչում ենք, որ կառավարության կազմում չենք կարողացել ավելի մեծ թվով կանանց ներգրավել»…

«Կանանց ակտիվ մասնակցությունը քաղաքական գործընթացների խաղաղ բնույթի գրավականն էր». Փաշինյան

Քաղաքական կուրությունն ինչպես որ կա…

Կանայք իշխանության կազմում. չարդարացված ակնկալիքները թվերով

 «Առանց կանանց Հայաստանի կառավարությունը ժողովրդավար չի կարող լինել և վե՛րջ»․ բաց նամակ՝ Փաշինյանին

Ազգային համաձայնության կառավարության կազմում ընդամենը երկու կին նախարար կա  

 Ն.Փաշինյան. «Մենք պետք է նպաստավոր պայմաններ ապահովենք, որպեսզի կանայք ավելի շատ ընդգրկվեն պետական կառավարման համակարգում»

«Հայաստանում ոչ մի քաղաքական գործընթաց կանանց այսքան մեծ ներգրավում չի ունեցել…»

 

Դիտումների քանակը` 2995

Գլխավոր էջ