Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ Սենատը կին կգլխավորի
Իտալիայի խորհրդարանի վերին պալատի նախագահ է ընտրվել Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատին՝ դառնալով Իտալիայի պատմության մեջ առաջին կինը, որը նախագահից հետո զբաղեցնում է պետության երկրորդ պաշտոնը:
Մարիա Կազելատին Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամ է: Նա ընտրվել է սենատորների նիստի արդյունքներից հետո՝ հավաքելով 240 ձայն։ Քվեարկության գործընթացը ցուցադրվել է Սենատի կայքում:
Կազելատին 71 տարեկան է: Նա համարվում է Բեռլուսկոնիի կողմնակիցը, նախկին վարչապետի կառավարություններում զբաղեցրել է փոխնախարարների պաշտոններ։ 2001 թվականից նա հինգ անգամ սենատոր է ընտրվել` զբաղեցնելով խմբակցության ղեկավարի տեղակալի պաշտոնը և աշխատելով առողջապահության կոմիտեում:
Դիտումների քանակը` 2045