Չեխիայում բնակվող հայուհին դարձել է Եվրոպայի լավագույն երիտասարդ գիտնականը
«Եվրոպայի լավագույն երիտասարդ գիտնական» 2017-ին անցկացված մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել հայ ծագումով չեխ ուսանողուհի Կարինա Մովսիսյանը:
Աղջիկը հայտնաբերել է քաղցկեղի զարգացումը կանխարգելող մեխանիզմ: Մրցույթի հաղթողները հնարավորություն են ստանում փորձաշրջան անցնել միջազգային խոշոր հետազոտական կազմակերպություններում, ինչպես նաև դրամական պարգևների են արժանանում:
Ավելի վաղ Կարինան արժանացել է երեք մրցանակի Լոս Անջելեսում անցկացվող մրցույթում, ինչի համար պարգևատրում է ստացել Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը հրավերի տեսքով և դրամական պարգև ստացել:
Նշենք, որ 2017-ին «Եվրոպայի լավագույն երիտասարդ գիտնական» մրցույթի 146 մասնակիցների թվում 38%-ը կանայք էին: Իրականում, 1989 թվականից Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող այս մրցույթի մասնակիցների գենդերային կազմը արտացոլում է գիտության մեջ կանանց ու աղջիկների թերի ներկայացվածության խմդիրը: Այսպես, 29 տարվա ընթացքում այս մրցույթին մասնակցել են ընդհանուր թվով 313 երիտասարդ կանայք եւ 916 երիտասարդ տղամարդիկ:
Աղբյուրը՝ European Commission
Դիտումների քանակը` 5090