Օրվա ֆիլմը. «Թաքնված ֆիգուրներ»
Թեոդոր Մելֆիի «Թաքնված ֆիգուրներ» (Hidden Figures) կինոնկարը նվիրված է տիեզերագնացության ոլորտում հայտնի կին գիտնականներին և հիմնված է ռեալ փաստերի վրա: Նա պատմում է երեք մաթեմատիկոս աֆրոամերիկուհիների՝ Կեթրին Ջոնսոնի, Դորոթի Վոնի եւ Մերի Ջեքսոնի մասին, ովքեր անցյալ դարի կեսերին նվաճեցին ԱՄՆ-ի տիեզերական ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, իրենց խելքի, գիտելիքների և ոգու տոկունության շնորհիվ: Հենց իրենց հաշվարկների շնորհիվ ամերիկացի տիեզերագնաց Ջոն Գլենը 1962 թվականին երեք պտույտ գործեց Երկրի շուրջ։
Կինոնկարում միավորված են 60-ականներին Ամերիկայում աֆրոամերիկացիների և կանանց իրավունքների համար ընթացող պայքարի պատմությունը և տիեզերքի նվաճման համար գերտերությունների մրցարշավը: Այդ ֆոնի վրա երիտասարդ կին գիտնականներին հաջողվում է հաղթահարել բոլոր հնարավոր խոչընդոտններն ու կարծրատիպերը և նշանակվել ՆԱՍԱ-ի ամենաբարձր պաշտոններում:
Ֆիմը դուրս է գալիս միայն ֆեմինիստական և հակառասիստական գաղափարների շրջանակներից՝ շեշտադրելով մարդկային կամքի և պրպտուն մտքի գաղափարը, որի առջև անզոր են հաստատված նորմերն ու ստանդարտ գիտական մոտեցումները և որն ի զորու է փոխել գոյություն ունեցող իրականությունը և հասնել անհասանելի թվացող բարձունքների: Ֆիլմն, ի դեպ, հավակնում էր անցյալ տարի «Օսկար» մրցանակին մի քանի նոմինացիաներում:
Ֆիլմն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ
Դիտումների քանակը` 2126