Ամեն տարի  3 մլն կանանց ու աղջիկներին սպառնում է սեռական օրգանների խեղման վտանգը

 

Առողջապահության միջազգային կազմակերպությունը փետրվարի 6-ը հայտարարել է որպես կանանց սեռական օրգանների խեղման նկատմամբ անհանդուրժողականության օր:

 

«Կանանց և աղջիկների իրավունքների նկատմամաբ լիարժեք հարգանքը կայուն զարգացման անբաժան մասն է: 2030 թ. Կայուն զարգացման օրակարգում մենք  նպատակ ենք դրել վերջ դնել այդ պրակտիկային»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

 

ՄԱԿ-ը հստակ սահմանում է, թե ինչ է խեղումը. «Ոչ բժշկական նպատակներով սեռական օրգանների կտրում՝ սովորաբար երիտասարդ տարիքում։ Այն կարող է ներառել սեռական օրգանների մասնակի կամ ամբողջական կտրում, հեռացում և թակալում մշակութային և այլ՝ ոչ բուժական նպատակներով»: Այն միջազգային մակարդակով գնահատվում է կանանց ու աղջիկների իրավունքների խախտում,  արտացոլում է սեռերի միջև  արմատավորված անհավասարությունները, իրենից ներկայացնում է կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության ծայրահեղ ձև:

 

Նման պրակտիկան խախտում է նաև նրանց առողջության, անվտանգության, ֆիզիկական ամբողջականության, ինչպես նաև խոշտանգումներից ու դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունքը, երբեմն նաև կյանքի իրավունքը, եթե այդ խեղումը հանգեցնում է մահվան:

 

 

ՄԱԿ-ում համոզված են,  որ այդ արատավոր պրակտիկային վերջ տալու համար անհրաժեշտ են համատեղ ու կանոնավոր միջացառումներ, երկխոսություն, որոնց ուշադրության կենտրոնում կլինեն մարդու իրավունքն ու գենդերային հավասարությունը:  Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև այդ գործողություններից տուժած կանանց ու աղջիկների վերարտադրողական առողջության խնդիրների լուծման համար:

 

 

 ՄԱԿ-ի Բնակչության ու մանկական հիմնադրամները համատեղ ծրագիր են իրականացցնում կանանաց ու աղջիկների սեռական օրգաների խեղման երևույթին հնարավրինս շուտ վերջ դնելու նպատակով: Ծրագիրն իրականացվում է աֆրիկյան 17 երկրներում:

 

ՄԱԿ-ի տվյալներով՝

 

  • Այսօր աշխարհում ապրում է 200 մլն կին և աղջիկ, որոնք սեռական օրգանները ենթարկվել են այս կամ այն խեղման:
  • Եթե այս միտումը պահպանվի, ապա ամեն տարի  ևս 3 մլն կանանց ու աղջիկների սպառնում է այդ վտանգը:
  • Խեղման ենթարկվածներից 44 մլնը մինչև 14 տարեկան աղջիկներ են: Առավել շատ երևույթը տարածված է Ինդոնեզիայում, Մավրիտանիայում, Գամբիայում: Այստեղ մինչև 11 տարեկան աղջիկների մոտ կեսը ենթարկվում է սեռական օրգանների խեղման:
  •  15-49 տարեկան կանանց ցուցանիշով առաջատար են Սոմալին (98%), Գվինեան (97%),  Ջիբուտին (93%):
  • Այս գործողություննեը կարող են ուղեկցվել ուժեղ արյունահոսությամբ ու բժշկական այլ խնդիրներով, այդ թվում վարակներ, անպտղություն, ծննդաբերությունների բարդացում՝ ընդհուպ մինչև նորածնի մահ:
  • Կայուն զարգացում-2030 ծրագիրը ներառում է կոչ ոչնչացնելու սեռական օրգանների նման վիրահատությունները:
  • Նման պրակտիկան բացառելու համար կոչ է ուղղվել միջազգային մի շարք կազմակերպությունների՝ ինչպիսիք են  Աֆրիկյան Միությունը, Եվրոպական միությունը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, ՄԱԿ-ի Գխլավոր ասամբլեան:

 

Հիշեցնենք, վերջերս Հայաստանը վերապահումներով ստորագրեց Ստամբուլի կոնվենցիան, որը այն վավերացրած երկրների կառավարություններին պարտավորեցնում է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ՝ հետապնդումից և սեռական ոտնձգությունից մինչև ընտանեկան բռնություն, ստիպողական ամուսնություն և կանացի սեռական օրգանների խեղումներ:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 6388

Գլխավոր էջ