Սովորական սեքսիզմ
Հայ հեռուստադիտողների լայն շրջանակներին, անշուշտ, հայտնի է հայկական գովազդի հերթական այս «գլուխգործոցը»: Սակայն հայտնի չէ, թե դիտողների քանիսի մոտ զարմանք կամ գոնե հարց է առաջացրել կանանց համեմատությունը գազի կաթսաների հետ: Այնինչ գովազդի հիմքում ընկած այս ալեգորիաները ոչ միայյն ուղղակի վիրավորական են կանանց համար, այլ միջազգային պրակտիկայում որակվում են որպես սեքսիզմ, այսինքն՝ սեռի հատկանիշով նվաստացում կամ ուղղակի խտրականություն, ինչը «ի դեպ« Հայաստանի Սահմանադրությամբ արգելված է: Եվ հումորի զգացման հետ էլ այս հանգամանքը որեւէ կապ չունի:
Հ.Գ. Հետաքրքիր է՝ ի՞նչ էին մտածում տեսահոլովակում կաթսայի դերում հանդես եկող երիտասարդ կանայք… Եվ տեսնես տեսահոլովակի ստեղծագործական խմբում կին կա՞ր…
Սուսաննա Հովհաննիսյան
Դիտումների քանակը` 3701