«Ապրեն մեր կովերը». գովազդային մտքի նոր թռիչքը տապալվեց

 

Երևանի Կենտրոնում՝ Սարյան փողոցում տարազով կովի պատկեով գովազդային ցուցապաստառի կողքով քաղաքացիներից շատերն անտարբեր չեն կարողանում անցնել, հաղորդում է Panorama.am-ը: «Գալիս են նկարում, թքում, մրում, գնում»,- հայտնեցին  խանութի մոտ հավաքված երիտասարդները:  

 

 

Տարազով կովն առաջին անգամ նկատել, լուսանկարել ու սոցիալական ցանցում հրապարակել էր  գյուղատնտեսության նախարարի խորհրդական Հարություն Մնացականյանը: Նա հիասթափված էր, մեկնաբանողների թվում եղան «հիանալի գովազդ»-ով հիացողներ:  Ինչպես պարզվեց, «Ապրեն մեր կովերը» գրությամբ  «Մեր երկրի կաթը» գովազդային պաստառը պատրաստել է «Մեր երկիր» ՍՊԸ-ն: Ընկերության միակ հրապարակված հեռախոսահամարին զանգերին պատասխանող չեղավ:  Քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Panorama.am-ին ասաց, որ գովազդի տեղադրման թույլտվություն ստանալու համար որևէ տնտեսվարող քաղաքապետարանի գովազդի վարչություն դիմում չի ներկայացրել: «Սա համարվում է ապօրինի գործողություն: Օրենքով նման դեպքի համար սահմանված է վարչական տույժ: Բնականաբանար կլինի գովազդային ցուցապաստառի ապամոնտաժում»,-ասաց Ա. Գևորգյանը:

 

 

 

Բոլոր դեպքերում գովազդն ապամոնտաժվելու ոչ թե գռեհիկ բովանդակության համար, այլ  թույլտվություն չունենալու պատճառով:

 

 

Դիտումների քանակը` 3559

Գլխավոր էջ