Մի՛ ծնվիր գեղեցիկ. ուկրաինացի ուսանողուհիները ներողություն են պահանջում կրթության նախարարից

Ուկրաինայի կրթության նախարար Դմիտրի Տաբաչնիկը օրերս մեկնաբանելով սոցիոլոգիական հարցումների տվյալները, որոնց համաձայն աղջիկները  կարիերայի հարցում կարևոր գործոն են համարում ոչ թե կրթությունը, այլ գեղեցիկ արտաքինը և նորաձև հագնվելու կարողությունը, հայտարարեց, որ ասպիրանտուրայում և մագիստրատուրայում ավելի լավ են սովորում ոչ այնքան գրավիչ աղջիկները: Այս մասին տեղեկատվությունը WomenNet.am-ին հաղորդել են  ուկրաինացի կոլեգաները:

 

«՛Կարծում եմ՝ Ամերիկան չեմ հայտնաբերի, եթե ասեմ, որ համալսարաններում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ավելի լավ սովորում են, ասենք, այնպիսի աղջիկներ, ովքեր ոչ այնքան գրավիչ, վառ և մոդելային արտաքին ունեն», -ասաց  Տաբաչնիկը:

 

Հաջորդ օրը Կիևում մագիստրատուրայի գերազանցության դիպլոմ ունեցող մոտ տաս շրջանավարտներ՝ զինված «Տգեղ աղջիկները եկել են Տաբաչնիկի մոտ հարսնատեսի»… պաստառով,  Կրթության և գիտության, երիտասարդության և սպորտի նախարարության շենքի մոտ կազմակերպեցին բողոքի ցույց: Նպատակը՝ ապացուցել նախարարին, որ իրենք և՛ խելացի են, և՛ գեղեցիկ, ու իր   սխալ արտահայտության համար պետք է ներողություն խնդրի: Պաստառների վրա գրվաշ էր  «Մի՛ ծնվիր գեղեցիկ», «Գեղեցկուհին եւ հրեշը», «Իսկ իմ սիրելին այդպես չի կարծում»,  «ԲԱՀ նոր պահանջն է՝ տգեղ լինել»:  Դեֆիլեն անց էր կացվում «Ինչու՞ ես դու այդքան տգեղ» երգի նվագակցության ներքո: Ցուցարարները  նախաարրության ցանկապատի մոտ հայելի էին տեղադրել, որպեսզի Տաբաչնիկը կարողանար տեսնել ինքն իրեն:

 

 

Որոշ ժամանակ անց նախարարության դեպարտամենտներից մեկի աշխատակիցները դուրս եկան վարդերի փունջերով, սակայն աղջիկները հրաժարվեցին ընդունել ներողությունը  ծաղիկների տեսքով՝ պահանջելով, որ նախարարն ինքը դուրս գա:

 

 

Ի վերջո իր ենթակայի փոխարեն ներողություն խնդրեց վարչապետ Նիկոլայ Ազարովը: Իր ֆեյսբուքյան էջում վարչապետը գրեց.

«Գալիս եմ  Գիտության օրվան նվիրված հանդիսավոր նիստից: Չեմ կարող չվիճել Տաբաչնիկի հետ: Դահլիճում նստած էին շատ գեղեցիկ կանայք… , չնայած  ճաշակին ընկեր չկա: Մի խոսքով, ես ուզում եմ Տաբաչկինի անունից հայցել մեր սքանչելի  կանանց ներողամտությունը’’…

 

 

Վարչապետը նաև կարծում է, որ նախարարը կարող է նման արտահայտություն արած լինել մեծ ծանրաբեռնվածության պատճառով:

«Ես չգիտեմ, թե ինչու նախարար Տաբաչնիկը հանկարծ որոշեց նման  դատողություններ անել, բայց կարծում եմ պատճառը գերծանրաբեռնվածությունն է: Հիմա թեստերի անցկացման շրջան է, և նախարարն ուղղակի խրված է իր աշխատանքի մեջ’’, – կարծում է Ազարովը:
Նշենք,  որ նախորդ նմանատիպ սկանդալը կապված էր հենց վարչապետի կողմից արված այն արտահայտության հետ, որ «կառավարական բարեփոխումները կանանց գործը չէ»…

 

 

 

 

Լուսանկարները՝ Mignews.com

 

Դիտումների քանակը` 4734

Գլխավոր էջ