Մասնակցե՛ք «Հայ կին նորարարների թոփ տասնյակ» լրագրողական մրցույթին/ լրացված
WomenNet.am-ը հայտարարում է «Հայ կին նորարարների թոփ տասնյակ» լրագրողական նյութերի մրցույթ: Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է պատմեն այն կանանց մասին, ովքեր նորարար գաղափարներ են առաջ տանում ցանկացած ոլորտում ՝ լինի դա տնտեսության, բիզնեսի, քաղաքականության, գյուղատնտեսության, գիտության մեջ կամ սոցիալական կյանքում, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ արվեստի բնագավառում:
Լավագույն 10 աշխատանքների հեղինակներն ու նրանց նյութերի հերոսները՝ նորարար կանայք, կստանան մրցանակներ: Մեկ հեղինակը կարող է ներկայացնել մեկից ավելի նյութեր: Մրցույթին ներկայացվող բոլոր նյութերը հրապարակվելու են WomenNet.am կայքում:
Նյութերն ընդունվելու են մինչեւ 2018 թ. ապրիլի 10-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2018 թվականի մայիսին:
Նյութերը կարող եք ուղարկել womennetam@gmail.com էլեկտրոնային հասցեով
կամ հաղորդագրություն թողնելով WomenNet.am-ի
ֆեյսբուքյան էջում. https://www.facebook.com/WomenNetam-337805122905431/?fref=ts
Լուսանակարը՝ ԴիջիԹեք-2017 տեխնոլոգիական ցուցահանդեսից
***
Մրցույթն անցկացվում է WomenNet.am-ի «Կինը և նորարարությունը» նախագծի շրջանակում ՝
Lush Charity Pot բարեգործական նախաձեռնության աջակցությամբ:
Դիտումների քանակը` 5831