Հրավիրում ենք մասնակցելու  «Սեքսիզմն ու բռնությունը հայաստանյան մեդիայում» քննարկմանը

 

Oxygen հիմնադրամը «Հավասար» քարոզարշավի շրջանակում և World Vision Armenia կազմակերպության «Հոգատարություն հանուն հավասարություն» ծրագիրը նախաձեռնում են հանրային քննարկում՝ «Սեքսիզմն ու բռնությունը հայաստանյան մեդիայում» թեմայով, որը տեղի կունենա Հոդված 3 ակումբում ( Թումանյան 26 ա)  նոյեմբերի 21-ին ժամը 18:00-20:00-ին:

 

Քննարկման նպատակն է ստեղծել համատեղ հարթակ, որը կբարձրաձայնի այսօր հայաստանյան մեդիայում և այլ ոլորտներում լայն տարածում գտած սեքսիզմի դրսևորումները և քայլեր կմշակի այդ երևույթի դեմ պայքարելու համար:

 

Մեզ մտահոգում են սեքիստական բնույթի գովազդները, որոնցում կինը ապրանքայնացվում է, եթերում ցուցադրվող սերիալներում բռնության ու ընտանիքի աղավաղված մոդելների քարոզը և դրանով իսկ հասարակությունում խեղված արժեքներ ձևավորելու փորձերը, քաղաքական դաշտում և առօրյա կյանքում տեղ գտնող սեքսիստական վերաբերմունքն ու կանանց նսեմացնելու փորձերը:

 

Մենք առաջարկում ենք միասին պայքարել սեքսիզմի և բռնության այս դրսևորումների դեմ ու հրավիրում բոլոր շահագրգիռ կողմերին՝ լրագրողական, իրավապաշտպան կառույցներին, լրագրողական էթիկայի փորձագետներին, հետազոտողներին, կանանց և երեխաների հիմնահարցերով զբաղվող ՀԿ-ներին ու պարզապես անհատներին, ովքեր նույնպես մտահոգ են ստեղծված իրավիճակով և պատրաստ են քայլ անել բռնությունից ու սեքսիզմից զերծ մեդիա ու հասարակություն ունենալու համար, միանալու այդ պայքարին:

 

Հանրային քննարկումն իրականացվում է .

 

-«ՕքսԵՋեն» հիմնադրամի «Հավասար» քարոզարշավ / “Equal” campaign-ի շրջանակում՝ Շվեդիայի կառավարության և Օքսֆամի ֆինանսական աջակցությամբ: Քարոզարշավի գործընկերներն են «ՊրոՄեդիա-Գենդեր» և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ները:

-Վորլդ Վիժն Հայաստանի Տարբեր ու հավասար քարոզարշավի շրջանակում՝ «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի աջակցությամբ:

 

Քննարկման  բանախոսներն են.

  • Անի Կոջոյան, գենդերային հարցերով փորձագետ, հետազոտող, «Առնականությունն ու գենդերային բռնությունը հայկական հեռուստասերիալներում» հետազոտության համահեղինակ
  • Գոհար Շահնազարյան, Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն
  • Թամարա Հովնաթանյան, ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ նախագահ, WomenNet.am կայքի խմբագիր
  • Արա Ղազարյան, միջազգային իրավունքի փորձագետ, փաստաբան
  • Տիգրան Հակոբյան, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ

 

 

Հանդիպումը վարելու է Գայանե Աբրահամյանը,  «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի նախագահ, «Հոդված 3» ակումբի հիմնադիր, ղեկավար:

 

Եթե մտահոգ եք ստեղծված իրավիճակով և պատրաստ են քայլ անել բռնությունից ու սեքսիզմից զերծ մեդիա ու հասարակություն  ունենալու համար, միացեք մեր հանդիպմանը նոյեմբերի 21-ին՝ Հեռուստատեսության միջազգային օրը,  ժամը 18:00-20:00-ին Հոդված 3 ակումբում:

 

Դիտումների քանակը` 3266

Գլխավոր էջ