ՏԻՄ ընտրություններ. Ավագանու անդամ ընտրվածներից  միայն  4.4%- ն են կանայք

Նոյեմբերի 5-ին ավագանու անդամի հերթական ընտրություններին 54 համայքներում մասնակցել են  983 թեկնածու, որոնցից 49-ը  կամ 5%-ը  կանայք էին: Ընտրությունների արդյունքում  ընտրվածներից  միայն  4.4%- ն են կանայք: Հիշեցնենք, որ անցյալ տարվա ՏԻՄ ընտրությունների արդյունքներով  ավագանիներում կանանց ներկայացվածությունը 11.7 % էր, եւ այս առումով, նոյեմբերի 5-ի ընտրություններում լուրջ հետընթաց է արձանագրվել:

 

Ընդհանուր առմամբ  49 կին թեկնածուներից ընտրվել են կեսը՝ 24-ը: Նրանք ավագանու անդամ դառնալու համար պայքարում էին միայն  24 համայնքում, որոնցից  20-ը խոշորացված են: 

 

Այսպես, ավագանու կազմում ընդգրկվելու համար կանայք պայքարում էին Արագածոտնի մարզի Ապարան, Արագածավան, Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Լճաշեն, Սարուխան, Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Գյուլագարակ, Լոռի բերդ, Սարչապետ, Մեծավան, Ստեփանավան, Տաշիր,  Օձուն, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Մեղրաձոր, Ջրվեժ, Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, Վայոց Ձորի Եղեգիս, Տավուշի մարզի Այգեհովիտ, Բերդ, Ենոքավան:

 

Ընտրությունների արդյունքում կին թեկնածուները հաղթանակ են տոնել 16 համայնքում.

 

Վայոց  Ձորում՝ Եղեգիս (Զոյա Մարտիրոսյան)

Լոռիում՝ Ալավերդի (Լաուրա Մելիքսեթյան, Սվետլանա Պետրոսյան, Ռուզաննա Միրզոյան), Տաշիր (Սուսան Մարդոյան, Հայկանուշ Ռևազյան), Շնող (Աստղիկ Մելիքսեթյան),  Գյուլագարակ (Աիդա Սարգսյան), Լոռի Բերդ (Թամարա Շահնազարյան, Մելանյա Վարդանյան), Սարչապետ (Ցերչալույս Փնջոյան), Մեծավան (Ալվարդ Մխոյան, Էլլա Գզիրանց)

Տավուշում՝ Բերդ (Աննա Ավալյան),Այգեհովիտ (Սվետլանա Ղուլարյան)

Սյունիքում՝ Քաջարան(Կարինե Մակիյան,  Մարինա Գևորգյան),  Սիսիան (Գալյա Հովհաննիսյան,  Նաիրիա Ներսիսյան)

Կոտայքում՝ Ջրվեժ (Գայանե Մելքումյան, Էլյա Հայրապետյան),

Գեղարքունիքում՝ Գեղամասար (Արմինե Ավետյան), Լճաշեն (Արմինե Սարիբեկյան), Սարուխան (Մարիամ Շահինյան):

 

Նշենք, որ ամենամեծ թվով կանայք առաջադրվել եւ ընտրվել են Լոռու մարզում. նոյեմբերի 5-ի ընտրությունների արդյունքում ընտրված 24 կանացից ՝ 12-ը Լոռիում են ավագանի անդամ դարձել:

 

Պատրաստեց Հ. Կարապետյանը

 

Դիտումների քանակը` 3035

Գլխավոր էջ