Սփյուռքահայ ավելի քան 50 մտավորականներ կոչ են արել ընդունել բռնության կանխարգելման օրինագիծը
Asbarez – ի հաղորդմամբ, ավելի քան 50 սփյուռքահայ արվեստագետներ, մտավորականներ և հեղինակներ ստորագրել են հայտարարություն՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ ընդունել «Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրինագիծը, որը Հայաստանի խորհրդարանին է ներկայացվել Արդարադատության նախարարության կողմից։
Հայտարարությունը ստորագրել են Սերժ Թանկյանը, Էրիք Պողոսյանը, Քրիս Բոհջալյանը, Միշլին Ահարոնյան-Մարքոմը, Նենսի Գրիգորյանը, Վահե Բերբերյանը, Սքաութ Թյուֆենքճյանը, Դեյվիդ Պարսամյանը և այլք։ Հայտարարությունը ստորագրողների ամբողջական ցանկը կարելի տեսնել այստեղ:
Դիտումների քանակը` 3318