Տավուշի մարզում միայն 6 կին է ավագանու թեկնածու առաջադրվել/ տեսանյութ
Նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմիների ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում,որտեղ համայնքները խոշորացվում է և ընտրվում է ավագանի: իսկ Իջևանի տարածաշրջանի Ենոքավան, Այգեհովիտ համայնքներում ավագանու ընտրություններ են: Աչաջուր համայնքում էլ համայնքի ղեկավարի ընտրություն է:
Տավուշում ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերից երկուսն են մասնակցում ՝Հանրապետական և Դաշնակցություն: Ինշպես ամեն ընտրության ընթացքում այնպես էլ այս ընտրության ժամանակ կանանց ներգրավվածությունը ընտրապայքարում սահմանափակվում է ավագանու թեկնածությամբ: Ոչ մի համայնքում՝ համայնքի կին ղեկավարի թեկնածու չի առաջադրվել: Տավուշի մարզի ավագանու ընտրության համար 6 կին թեկնածու է առաջադրվել: Ընդհանուր ավագանու թեկնածուների թիվը 58 է: Խոշորացվող Բերդ համայնքի ավագանու ընտրություններին մասնակցում են 38 թեկնածու ,որոնցից 3-ը կին :
Բերդի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Աննա Ավալյանը Բերդի տարածաշրջանի ավագանու կին թեկնածուէ,ինչպես նաև գործող ավագանի :Շուրջ 24 տարի ղեկավարում է Բերդի պետական ուսումնարանը իր հետևողական աշխատանքի շնորհիվ արժանացել է Հ.Հ նախագահի շնորհագրին՝ հանրապետության լավագույն մանկավարժ որակավորմանը: Աննա Ավալյանը Հանրապետական կուսակցության անդամ է ՝ավագանու թեկնածու է ինքնառաջադրմամբ: Ի դեպ, Աննան չի բացառում ,որ մի օր էլ իր թեկնածությունը կառաջադրի համայնքի ղեկավարի:
Ունենալով ղեկավարման փորձ ավագանու թեկնածուն ունի ծրագրեր՝ընտրվելու դեպքում փորձելու է վեր բարձրացնել համայնքի տրանսպորտի խնդիրը. «Ամենակարևոր հարցը մեզ համար կլինի, մինչհամայնքային տրանսպորտի հնարավորինս ձեռք բերումը: Բարվոք ճանապարհների և տրանսպորտի առկայությունն է ինձ ամենից շատ կարևոր: Հնարավոր չէ գյուղացուն ասել, որ ամեն օր տաքսի ծառայությունից օգտվի 4-ից – 5000 դրամ երկկողմանի վճարում կատարի , եթե շաբաթվա մեջ 2-3 անգամ մարդուն պետք է գալու, որ հասնի կենտրոն: Իսկ գյուղերից մինչև Բերդ գնալը 4-ից -5000 դրամ է: Ամենակարևոր խնդիրը ինձ համար տրանսպորտի խնդիրն է լինելու»:
500 բնակիչ ունեցող Ենոքավան համայնքում նույնպես ավագանու ընտրություններ են ՝ 11թեկնածու որից երկուսը կին է : Արգեն Այվազյանը Ենոքավան համայնքի թեկնածու է: Երկար տարիներ աշխատել է Ենոքավանի համայնքապետարանում ,ուպես աշխատակազմի քարտուղար իր թեկնածությունն առաջադրել է ելնելով համայնքի խնդիրներից , հույս ունի որ կարող է համայնքի խնդիրները վեր բարձրացնել: «Մեծ ցանկություն ունեի ընտրվելու համայնքի ավագանի: Քանի որ աշխատել ու շփվել եմ համայնքի բնակիչների հետ: Հույս ունեմ, որ կարող եմ նրանց հոգսերը հոգալ, կամ նրանց խնդիրները ներկայացնել համապատասխան վայր»:
Ասում է, ընտրարշավ որպես այդպիսին չկա, որովհետև փոքր համայնք է. «Չես կարող մեծ համայնքների նման դու քո թիմով առաջ շարժվել լոզունգներով կամ պաստառներով ներկայանաս համայնքին: Պարզապես փոքր գյուղ է, կարծես ամեն րոպե դեմ առ դեմ հանդիպում ենք իրար:Եվ երբ հավաքվում ենք մի քանի հոգով սկսում եմ ծրագրերիս մասին խոսել իրենց հետ»:
Ավագանու թեկնածուն աջակցության պակաս չունի, չնայած , իր խոսքով, որդին մի փոքր դեմ է. « Ամուսինս ասում է, դու գիտես, երկար տարիներ աշխատել ես համայնքում, դու կարող ես: Իսկ տղաս ասում է.«Կնիկարմատ ես քո հալով կաց»: Երևի թե, գյուղի մտածելակերպն է, կողքի շշուկներն են :Երևի դա ի նկատի ունի որդիս, չնայած ինձ թվում է տղաս նույնպես ուրախ կլինի, որ իր մայրը ընտրվի ու ինչ-որ բան անի իր համայնքի համար»:
Մանկավարժ Անժելա Սարդարյանը նույնպես Ենոքավան համայնքի ավագանու թեկնածու է Ենոքավան համայնքի դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Քաջ ծանոթ լինելով գյուղի խնդիրներին որոշել է իր թեկնածությունն առաջադրել ,որպես ավագանի:
«Ծանոթ եմ համայնքի խնդիրներին, բացի այդ պայքարող մարդու տեսակ եմ, դա ինձ թույլ է տալիս իմ թեկնածությունն առաջադրելու», – ասում է նա, նշելով, որ կանայք շատ քիչ են ավագանիների կազմում, և ընդհանրապես քաղաքականության մեջ: «Կարծում եմ որ պետք է շատ լինենք այդ ոլորտներում», – համոզված է նա:
Սահմանամերձ Այգեհովիտ համայնքում ավագանու 9 տեղի համար առաջադրվել է հենց 9 թեկնածու ,որից 1 կին է:Այս համայնքում 15 տարի շարունակ ավագանի է եղել Սվետլանա Ղուլարյանը :Այսօր ավագանու թեկնածու և գործող ավագանի Սվետլանա Ղուլարյանը Հանրապետական կուսակցության անդամ է ՝կուսակցությանն էլ առաջադրվել է նրա թեկնածությունը: Պատմում է, որ 2006-ին ստացել է պատվոգիր ՏԻՄ-երի ձևավորման 10-ամյակի կապակցությամբ, որպես կին ավագանի և դրա կազմավորմանը և գործունեությանը մեծ ներդրում կատարելու համար:
Ծանոթ լինելով ավագանու դերին ավագանու թեկնածուն կարևորում է թիմային աշխատանքը: «Այժմ ավագանու ինստիտուտի իրազեկվածությունը բարձր է, ես այդպես եմ կարծում:Շուրջ 14 տարի աշխատում ենք համայնքի ղեկավարի հետ :Ավագանու մեր թիմը շատ գիտակից, շատ գիտակ թիմ է: Գրեթե մեծամասնությունն ունեն բարձրագույն կրթություն:Նրանք գիտեն, որն է հիմնախնդիրը:Միշտ վեր ենք հանում ավագանու նիստերի ժամանակ առաջնային կարիքները»:
Մանկավարժ հոգեբանի համար կանանց ներգրավվածությունը ՏԻՄ ոլորտում կարևոր նշանակություն ունի: «Այգեհովիտում կան բազմաթիվ հիմնարկներ, որտեղ հիմնականում ղեկավարները,տնօրենները կանայք են:Դա իրենց թույլ է տալիս , որպեսզի նրանք ակտիվ գործունեություն ծավալեն քաղաքականության մեջ, ինչպես նաև ակտիվ գործունեություն՝ համայնքի կյանքում», – ասում է նա:
Հաջողություն մաղթելով բոլոր թեկնածուներին, նկատենք, որ կանայք դժվարությամբ են պայքարում տղամարդկանց հետ ՝ մրցապայքարը հաճախ կոշտ է լինում: Այն սկսվում է հենց առաջադրման պահից, իսկ թե այս 6 կանացից քանիսը կընտրվեն դա էլ ցույց կտա ընտրապայքարի կոշտության չափը:
Նաիրա Խաչիկյան
Մանրամասները տեսանյութում.
Դիտումների քանակը` 2719