UNICEF. Մեկ տարվա ընթացքում սեքսուալ բռնության զոհ է դարձել 15 մլն աղջիկ
Աշխարհում մեկ տարվա ընթացքում 15-19 տարեկան 15 մլն աղջիկ իրենց կամքին հակառակ սեքսուալ բռնությունների են ենթարկվել: Այս մասին հայտարարել է UNICEF-ի երեխաների պաշտպանության հարցերով տնօրեն Կոռնելիուս Ուիլյամսը, ներկայացնելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) «Ծանոթ դեմք. բռնությունը երեխաների և դեռահասների կյանքում» զեկույցը:
Զեկույցը, որը հրապարակվել է 2017 թվականի նոյեմբերի 1-ին, 28 երկրներում անցկացված ուսումնասիրությունների արդյունք է: Ընդ որում սեքսուալ բռնության ենթարկված 10-ից 9-ը աղջիկները ծանոթների և մտերիմների գործողությունների զոհ են դարձել:
Զեկույցում ներկայացված են նաև տվյալներ վաղ մանկությունում ընտանեկան բռնության հարցերը, դպրոցում բռնությունը եւ դեռահասների շրջանում սեքսուալ բռնությունը:
Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ
Դիտումների քանակը` 3286