Զոյա Մարտիրոսյան: «Կուզեի, որ համայնքի բնակիչները  ապրեն վաղվա  օրվա  հանդեպ  մեծ  հավատով ու վստահությամբ»

WomenNet.am-ի  զրուցակիցն է  Վայոց ձորի Շատին  համայնքի «Հռիփսիմե» ԳԲԱ-ի  բժիշկ  և  տնօրեն Զոյա  Մարտիրոսյաը, ով  նոյեմբերի 5-ին  կայանալիք ՏԻՄ  ընտրություններում մասնակցում է  «Ձեր կողքին և  հանուն  ձեզ»  կարգախոսով: Նա  իր թեկնածությունն է առաջադրել որպես ավագանու անդամ խոշորացվող Շատինում, որը դարձել է  12 միավորվող համայնքների կենտրոն:

 

Զայա Մարտիրոսյանը  26  տարի  շարունակ ապրելով ու աշխատելով Շատինում, քաջատեղյակ է  հարազատ  ծննդավայրի  խնդիրներին, ուստի, ինչպես ինքն է ասում,  ցանկանում է  իր  ներդրումն ունենալ համայնքի  զարգացման, սոցիալական- տնտեսական  խնդիրների  լուծման գործում:

 

Հիպոկրատի  երդմանն հավատարիմ բժշկուհին համագյուղացիների  կյանքի  համար  պատասխանատվության  զգացումով հոգ է  տարել  Շատին  և հարակից  համայնքների,   իր  խոսքով՝ 1-ից  100 տարեկան բնակիչների առողջության կարգավորման մասին:

– Չեմ պատկերացնում այլ բնագավառ, որտեղ կարող էի աշխատել այսպիսի սիրով և նվիրվածությամբ:  Բժշկությունն իմ առաքելությունն է, քանի որ այն ամենամարդասիրականն է բոլոր մասնագիտություններից: 26 տարի շարունակ ամբողջ ուժերս, գիտելիքներս ու  կարողությունս նվիրել եմ այս սուրբ առաքելությանը` կյանքիս լավագույն տարիներն անցկացնելով հիվանդ երեխայի ու տարեցի մահճակալի մոտ, -ասում է Զոյան:

 

Թեև բժշկուհի Զոյան երբեք  մտադրություն  չի  ունեցել  մասնակցելու համայնքի ղեկավարման գործընթացին, գտնելով, որ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր մասնագիտությամբ, այնուհանդերձ բազմաթիվ  չլուծված  խնդիրների առկայությունը իրեն  որպես  համայնքի  բնակչի,  խիստ մտահոգում է :

 

Ընտրելով  <Ձեր կողքին և  հանուն  ձեզ> կարգախոսը, Զոյա Մարտիրոսյանը ցանկություն ունի թեթևացնել բնակիչների  հոգսերը:

 

-Ինչպես ամեն մի տուն, օջախ ու  վայր,  մեր  համայնքը  ևս ունի  դեռևս  չլուծված  խնդիրներ: Իմ  նախընտրական  ծրագրով պարտավորվում եմ  ապահովել  մեր և  շրջակա  համայնքերի հետագա  առաջընթացը՝ առաջարկելով արժանահավատ  և  իրատեսական  լուծումներ,-ասում է  Զոյան:

 

Իսկ առաջարկները՝ դատելով իր նախընտարական բուկլետից,   բազմազան են, ընդ որում վերբերում են ոչ միայն իր հարազատ գյուղին, այլ  նաև խոշորացմանը մասնակից հարակից համայնքներին:  Թեկնածուն,մասնավորապես , խոստանում է.

 

մշապես  կապի  մեջ լինել  ընտրողների  հետ,  նրանց  հուզող  հարցերը քննարկել ավագանու  նիստում, 

-հետևողական  լինել  հանայնքային  բյուջեի  ճիշտ  և   նպատակային  իրագործմանը,

-հատուկ ուշադրություն դարձնել  մշակութային  կյանքի ակտիվացմանը, առողջապահական  ծրագրերի  իրականացմանը

-հնարավորինս  կանխել խոշորացված բնակավայրերում աշխատատեղերի  կրճատումը

– հետևողական  լինել ՀՀ  կառավարության  կողմից  գյուղատնտեսությանը աջակցության  նպատակով  տրամադրվող  միջոցների  արդարացի  և  հասցեական  բաշխմանը

-Հորբատեղ  և Թառաթումբ  բնակավայրերում  գործող  բուժմանկաբարձական  կետերը տնակային  պայմաններից  տեղափոխել  նորմալ շենքային  պայմաններ,  իսկ  մյուս  բնակավայրերի  ԲՄԿ-ներում կատարել  անհրաժեշտ  վերանորոգման  աշխատանքեր,  տեղական  և այլ աղբյուրներից  ձեռք  բերած  ֆինանսական  միջոցներով

– խոշորացված  համայնքի  ղեկավարի և ավագանու  անդամների  հետ համատեղ  լուծումներ  գտնել  Արտաբույնք- Հորբատեղ, Հերմոն-Գողթանիկ, Հերմոն-Վարդահովիտ ավտո-ճանապարհահատվածների վերանորոգման համար

 

-Ես շատ  կուզեի, որ առաջիկայում  մեր  համայնքում  իրականացվեն այն  ամենը,  ինչ  նախատեսել եմ  իմ  ծրագրում: Կուզեի, որ ձևավորվի զորեղ   համայնք, որի  բնակիչները  կապրեն վաղվա  օրվա  հանդեպ  մեծ  հավատով ու վստահությամբ ու  տեր  կկանգնեն իրենց   հող ու ջրին, որտեղ կանայք  ընտանեկան  հոգսերից  բացի կունենան նաև աշխատանք,  որտեղ  կխթանվի կանանց ակտիվությունը,- մեզ հետ զրույցում ասաց Զոյան Մարտիրոսյանը:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 2641

Գլխավոր էջ