Զարուհի Փոստանջյան. «Ավագանու նիստի ընթացքում տեղի է ունեցել խուլիգանություն»
Երկիր Ծիրանիի» ավագնու անդամներն իրենց հայհոյող ՀՀԿ ավագանու անդամ Լևոն Իգիթյանին դատի տալ չեն շտապում. նախ պետք է պարզել` նա հիվանդ է, թե ոչ: Այսօր հրավիրված ասուլիսին կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ եթե տեսանյութը տեսել են, ապա հասկանում են, որ հանրային մեղադրանքի գործ է:
«Հետևաբար իրավապահ մարմիններն իրենք պետք է արդրադառնան այս խնդրին, իրականացնեն նախաքննություն, կանչեն և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին, մենք չէինք գտնվում որևէ մեկի սեփական տարածում և մասնավոր զրույց չէր դա, մենք գտնվում էինք ավագանու նիստին, որտեղ հայհոյանք է հնչել, և հանրային կարգը կոպիտ խախտվել է: Մենք կսպասենք, տեսնենք, թե իրավապահ մարմիններն ինչպես են արձագանքելու, որովհետև տեղի է ունեցել խուլիգանություն, իսկ դա ՀՀ-ում քրեորեն հետապնդելի արարք է»,-ասաց նա:
Իսկ եթե ոչինչ չանեն, ի՞նչ պետք է անեն ավագանու անդամները հարցին ի պատասխան Փոստանջյանն ասաց, որ հասկանում են` արատավոր երևույթ է և չի կարելի թողնել անպատիժ: «Մենք ինքներս շատ լավ գիտենք ընթացակարգերը և ինչպես պաշտպանել մեր իրավունքները: Այս անձը հերքել է, իբր թե մեզ չի հայհոյել, իբրև դահլիճում այդպիսի հայհոյանք է ուղղակի հնչեցրել: Եթե նա խնդիրներ ունի առողջական և գործ ունենք հիվանդ մարդու հետ, ապա մեկ այլ տիրույթ պետ է փոխանցել վարքագծի գնահատականը»,-ասաց նա:
Մի հարցում Փոստանջյանը համոզված է` մարդն, ով թույլ է տվել արատավոր վարքարգիծ, պետք է պատժվի: Հարցին, եթե նույնիսկ եթե հիվա՞նդ է, Փոստանջյանը պատասխանեց. «Եթե հիվանդ է, հիվանդ մարդուն չի կարելի պատժել, հիվանդին պետք է բուժել»:
Աղբյուրը՝ Թերթ.ամ
Կարդացեք թեմայի շուրջ .
«Ռեխներդ բացելուց առաջ հաշիվ տվեք ձեզ, որ կզրկվեք մի կտոր դրախտի այս բաժնից». Կամո Արեյան
Ի՞նչ կին, ա՛յ բ… . Լեւոն Իգիթյանը՝ ավագանու անդամին / լրացված
«Բերանդ փակի, հիմա՛ր», « Ձենդ կտրի, տոժե մնե», «Արա, քեզ ի՞նչ»…
Երևանի ավագանու նիստում սեքսիստական կոչեր են հնչել. «Երկիր Ծիրանի»
Դիտումների քանակը` 3041