Ամեն օր ընտանեկան բռնության 2 դեպք է գրանցվում ՀՀ ոստիկանությունում

 

ՀՀ  ոստիկանության տվյալներով, 2012-2016թթ. ընթացքում գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք, այսինքն իրավապահ մարմինները ամեն օր գրեթե 2 դեպքի վերաբերյալ հաղորդում են ստացել:  2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին՝ 602 դեպք է գրանցվել,  այսինքն նշված օրինաչափությունը ոչ միայն պահպանվել է, այլ աճի միտում ունի:

 

Սրանք պաշտոնական թվերն են, սակայն, ինչպես ՀՀ արդարադատության նախարարն է նշում, ընտանեկան բռնության դեպքերից շատերը այդպես էլ մնում են չբացահայտված. «Հարկ է նաև նկատել, որ ընտանեկան բռնությանն ավանդաբար ներհատուկ է լատենտայնության բարձր մակարդակ: Տուժողների մեծ մասը տարբեր սոցիալ-տնտեսական և մշակութային պատճառներով իրավապահներին չի դիմում»,- երեկվա հանրային քննարկման ընթացքում հայտարարել է Դավիթ Հարությունյանը:

 

Ի դեպ, 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17%ը:

 

ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանը ներկայացնում է 2016 թվականի և 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության գործերով հարուցված քրեական գործերի բաշխվածությունը:

 

2016 թվականին հարուցված քրեական գործերի գրեթե 62%-ը ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի («Ծեծ») հատկանիշներով է եղել:

2017-ի առաջին կիսամյակում ծեծը կազմել է հարուցված քրեական գործերի 59%-ը:

Ընտանեկան բռնությունից տուժող անձանց մեծամասնությունը 18-35 տարեկան կանայք են, ընդ որում նրանց նկատմամբ բռնություն մեծամասամբ գործադրում են ամուսինները: 

Ի դեպ, 2017 թվականին աճել է կնոջ կողմից ամուսնու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հարուցված քրեական գործերի թիվը: 2016-ին եղել է ընդամենը 2 դեպք, իսկ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում՝ 5 դեպք:

 

Արման Ղարիբյան   

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ընտանեկան բռնության կանխարգելման օրինագիծ. Կողմ եւ Դեմ կարծիքներ

Ամեն օր ընտանեկան բռնության 2 դեպք է գրանցվում ՀՀ ոստիկանությունում

«Oրենքի նախագիծը շատ երկար սպասված էր».  փաստաբանի գնահատական

Ընդդիմախոսները չփոխեցին նախարարի կարծիքը. օրենքը պետք է ընդունվի

«Եթե մենք այն հասարակությունն ենք, որտեղ չկա բռնություն, այդ ո՞վ պիտի խլի մեր երեխային». Միքայել եպիսկոպոս Աջապահյան

 Դավիթ Հարությունյան. «ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»

Ընտանեկան բռնությունը պաշտոնական թվերով

Ի՞նչ առաջարկություններ են ներկայացրել կանանց ՀԿ-ները ընտանեկան բռնության օրինագծի վերաբերյալ

 «Երեխաների  38 %ը ենթարկվում է ընտանիքում  ֆիզիկական պատժի որևէ տեսակի»

Պաշտոնապես հրապարակվել է Ընտանեկան բռնության մասին  օրինագիծը

Ե՞րբ կդադարի ընտանեկան բռնությունը

«Վերցրու, կտաս Լիանային, ինքն ա բռնության ենթարկվում»

Ընտանեկան բռնությունը և երեխաների պաշտպանությունը. ինչ է նախատեսում օրենքը

Երեխաների ձայնը

 

Դիտումների քանակը` 3250

Գլխավոր էջ