Ֆրանսիայի նոր կառավարության ուղիղ կեսը կանայք են
Ֆրանսիայում հրապարակվել է նոր կառավարության կազմը՝ վարչապետ Ժան-Մարկ Էրոյի գլխավորությամբ: Այն իդեալապես հավասարակշռված է գենդերային տեսանկյունից . նախարարների կաբինետ են ընդգրկվել 34 անդամ` 17 կին և 17 տղամարդ` չհաշված վարչապետին: Ֆրանս Պրես» գործակալությունը այս առիթով նշում է, թե սա պատմության մեջ առաջին ֆրանսիական կառավարությունն է, որում նախարարական պորտֆելները հավասարաչափ են բաշխված կանանց և տղամարդկանց միջև:
Նշվում է նաեւ, որ դեռևս մինչև կառավարության կազմի հրապարակումը, հայտնի էր դարձել, որ նրանում չի հայտնվի Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավար Մարտին Օբրին: Տիկին Օբրին հայտարարել էր, որ իրեն բավարարում է միայն վարչապետի պաշտոնը:
Ի դեպ, երեկ կայացած կայացած կառավարության առաջին իսկ նիստում որոշվել է կառավարության անդամների աշխատավարձերը կրճատել է 30%-ով: Բացի այդ կկրճատվեն գործուղումների ծախսերը, նախարարների եւ նախարարների կաբինետի աշխատանքների ապահովմանն ուղղված բյուջեն կնվազի 10%-ով: Այս քայլը նախարարների կաբինետի ծախսերն ամսական կնավազեցնի 100 հազ. եվրոյով:
Արդյունքում, վարչապետ Ժան Մարկ Էյրոն ամսական կստանա մոտ 13 հազ. եվրո աշխատավարձ, իսկ նախարարները` 8,4 հազարական եվրո, այն դեպքում, երբ նախկին վարչապետ Ֆիյոնն ստանում էր 19 հազար եվրո, իսկ նախարարները` 12 հազարական:
Ֆրանսիական լրատվամիջոցները ընդգխում են նաեւ այն փաստը, որ կառավարության անդամների մեծ մասը նիստին մասնակացելու համար ոտքով է տեղ հասել:
Եւս մեկ նորամուծություն` նախարարները պետք է ստորագրեն մասնագիտական էթիկայի կանոնակարգ: Յուրաքանչյուրը կպարտավորվի շահերի բախման մեջ չմտնել եւ այլ գործունեությամբ չզբաղվել: «Մենք պետք է օրինակ լինենք բոլորի համար», – France-2 հեռուստալիքի եթերում հյատարարել է վարչապետը։
Դիտումների քանակը` 8489