Խոշորացված համայնքներում ընտրությունները տեղի կունենան աշնանը

 

Ինչպես WomenNet.am-ին հայտնեցին ԿԸՀից,  2017 թվականի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրեր էր սահմանված  փետրվարի 12-ը, հունիսի 18-ը և նոյեմբերի 5-ը: Նախատեսվում է, որ   հենց  նոյեմբերի 5-ին  կանցկացվեն  համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրություններ խոշորացված համայնքներում :

 

Ինչպես հայտնի է,  ՀՀ  կառավարության  մայիսի 18- ին կայացած նիստում հաստատվել է համայնքների խոշորացման օրենքի նախագիծը, որը ներկայացվելու ՀՀ ԱԺ։  Ըստ այդմ՝ 361 համայնքների միավորման արդյունքում ձևավորվելու է 30 համայնք:

 

Սյունիքում խոշորացվող համայնքներն են՝ Կապանը, Քաջարանը և Սիսիանը,

 

Լոռիում՝ Ալավերդին, Ախթալան, Ստեփանավանը, Տաշիրը, Օձունը,

 

Կոտայքում՝ Բյուրեղավանը, Չարենցավանը, Եղվարդը, Ակունքը, Մեղրաձորը, Ջրվեժը, Քասախը:

 

Շիրակում հարակից համայնքների հաշվին խոշորացվելու են Անին, Ախուրյանը, Մարմարաշենը,

 

Արագածոտնի մարզում՝  Ապարանը, Ալագյազը, Արագածավանը, Ծաղկահովիտը,

 

 Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորը, Արենիը, Եղեգիսը, Տավուշի մարզում՝ Իջևանը, Բերդը:

 

Նշենք, որ համայնքների խոշորացման հետևանքների ու արդյունքների մասին իրարամերժ հայտարարությունները շարունակվում են: Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն օրինակ, ամփոփիչ ասուլիսի ժամանակ գոհունակություն հայտնեց համայնքների խոշորացումից, իսկ  մի շարք  տնտեսագետներ ՝ հակառակը,  մտահոգություն  են արտահայտում  այդ ծրագրի հետեւանքների առնչությամբ:  Տնտեսագետ   Թաթուլ Մանասերյանը  նույնիսկ կոչ արեց  առնել այդ ծրագրի դեմը, իսկ  տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն, իր հերթին, վտանգներ է  տեսնում  սահմանամերձ համայնքների առումով:

 

Հիշեցնենք, որ WomenNet.am –ի   դիտարկումներով ՝ անցյալ տարի խոշորացված համայնքներում տեղի ունեցած բոլոր ընտրությունների արդյունքներով կանանց ներկայացվածությունը  այդ համայնքների ավագանիներում  պակասել էր 2-3 անգամ: 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Համայնքների խոշորացում. Նոր «ապակյա առաստաղ» կանանց համար/ ինֆոգրաֆիկա

 

ՏԻՄ-2016. Կանանց հաջողության գործակից/ ինֆոգրաֆիկա

 

ՏԻՄ համակարգն ու կանայք / ինֆոգրաֆիկա

 

Կանայք ՏԻՄ ընտրություններում. լույս է տեսել մեր թերթի հերթական համարը

 

ՏԻՄ-երը ԵԱՀԿ երկրներում

 

Դիտումների քանակը` 3642

Գլխավոր էջ