«Այս աղբը շուտով մեզ կուտի». Նուբարաշենի բնակիչների ձայնը լսելի չէ
Դեպի տուն տանող ճամփան… Տնից դուրս եկող ճամփան… Ինչ-որ մեկի համար դա գեղեցիկ տեսարան է, մյուսի համար՝ ժամանակակից բուտիկների վիտրինաներ՝ մեկումեջ ընդհատված կայանատեղիներով, մեկ այլի համար էլ՝ Արարատ լեռան աննման տեսարան: Իմ բախտը չի բերել. շուրջս աղբ է, քամուց քշված տոպրակներ և գարշահոտ, քանի որ ես ուղևորվում եմ Նուբարաշեն համայնք…
«Չեն լսում և չեն տեսնում»
Նուբարաշենի աղբանացը ուշադրություն է գրավում հեռվից. ծխի սյունը դեպի երկինք է սլանում՝ ասոցիացիաներ առաջացնելով «միջուկային սնկի» հետ: Նույնիսկ թեթև քամու պարագայում տարածվում է ամբողջ տարածքում ՝ ձգտելով հասնել մայրաքաղաքի կենտրոն: Նուբարաշենցիները գտնվում են էկոլոգիական այս կատաստրոֆայի էպիկենտրոնում, և, կարծես, վաղուց արդեն հաշտվել են, որ երեկոները փողոցում և նույնիսկ տանը պետք է ընդմիջումներով շնչեն: Հատկապես ծանր են գարունը, ամառը և աշնան սկիզբը. պատուհան չես կարող փակել ու վառված օդից փախչել չի ստացվում: Այն ամենուր է, նույնիսկ երազում: Երբեմն քեզ համար հանգիստ քնած ես, և մեկ էլ՝ անբացատրելի տհաճ հոտ է տարածվում՝ ներծծվելով մարմնիդ մեջ: Եվ սա դեռ չարիքից փոքրագույնն է: Ամենամեծ վնասը ՝ օրգանիզմի վրա ունեցած դրա ազդեցությունն է: Այս աղբանոցը իսկական քաղցկեղածին պայթուցիկ է…
Հայտնի է, որ աղբի այրման հետևանքով ստացվող դիօքսինները (հզորագույն քաղցքեղածինները) կուտակվում են օրգանիզմում և աստիճանաբար թունավորում են այն: Էլ չասենք ազոտի, սեռայի, ածխաջրածինների և այլ ծանր մետաղների մասին: Մինչ «Գրինփիսը» ահազանգում է այն մասին, որ ամեն տարի դիօքսինների հետևանքով մահանում է մինչև 20 հազ. մարդ, Երևանում այդ մասին, կարծես թե, չեն լսում : Չեն լսում և չեն տեսնում: Ոչ ոք չի տեսնում՝ ինչպես են կովերն արածում աղբի մեջ, և այդ կաթը հայտնվում է ոչ միայն նուբարաշենցիների սեղաններին. տեղի անասնապահները մատակարարում են այն մայրաքաղաքի տարբեր հատվածներ, տներ… Ոչ ոք չի տեսնում՝ ինչպես են ճայերի երամները՝ հաղթահարելով ճանապարհը Սևանից, աղբի կույտերի վերևում ճախրում. հավանաբար թափոնների գրավիչ հոտը նույնիսկ «լեռնային մարգարիտի» ափերին է հասնում: Ոչ ոք չի նկատում՝ ինչպես են տեղի բնակիչները խեղդվում ալերգիայից և հազի սպազմաներից…
«Այն, ինչ կատարվում է այժմ Նուբարաշենի աղբակայանում, ուղղակի աննկարագրելի է: Նաև այն պատճառով, որ շրջակա միջավայրին նրա պատճառած վնասների մասին մենք դատում ենք զուտ տրամաբանորեն», – ասում է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: – Խնդիրը նրանում է, որ ջրում, օդում, հողում և նույնիսկ խոտի մեջ եղած թույլատրելի կոնցենտրացիայի կամ այլ նյութերի վերաբերյալ պաշտոնական տվյալներ ոչ ոք չի տեսել: Մի քանի տարի առաջ ձեռքիս տակ ունեի ոչ պետական լաբորատորիաների կողմից անցկացված ստուգումների տվյալներ: Չնայած վերցնել նրանք որպես հիմք, երբ չկա պետական կառույցների կողմից հրապարակված որևէ տեղեկատվություն, անընդունելի է: Դեռրս միայն կարող ենք խոսել այն պոտենցիալ վնասի մասին, որը, ամենայն հավանականությամբ, տարածվում է այդ աղբակույտից: Իսկ որ դա առկա է, կասկած չկա, չէ որ նույնիսկ չես կարող առանց քիթդ փակելու անցնել կողքով: Էլ չասենք այնտեղ աշխատող մարդկանց մասին: Ես եղել եմ այնտեղ և զրուցել եմ «աշխատակիցների» հետ: Այսպես կասեմ. մինչ նրանց գործից տուն թողնելը պետք է բոլորին ուղարկել ցնցուղ ընդունելու և շորերը փոխելու: Այս մարդիկ բուն ինֆեկցիայի աղբյուր են և ուղղակի սպառնալիք ոչ միայն իրենց ընտանիքի անդամների առողջությանը»…
«Վերամշակման ծրագիր իսկապես գոյություն ունի»…
Քաղաքային աղբանոցը ոչ միշտ է այսպես ծխել: Երբ դեռ այն բավականաչափ տեղ ուներ իր տարածքում, կենցաղային թափոնները մի յուրատեսակ փոսի մեջ էին գցում և մշակում: Սակայն տարիների ընթացքում պոլիգոնում ավելի ու ավելի քիչ տեղ մնաց, արդյունքում քաղաքային աղբը պարունակող հրապարակը մեքենաների ճանապարհից մի հատված է բաժանում: Գրեթե միաժամանակ աշխատակիցների թիվն այստեղ նշանակալիորեն ավելացավ: Այժմ մի ողջ թիմ է աշխատում: Մոտ 20 հոգի ակտիվորեն աշխատում է կրակի հետ, մտածելով, որ ոչինչ ինֆեկցիայից ավելի լավ չի փրկում, քան կրակը: Բոլորովին վերջերս գարշահոտ բեռը հայտնվել էր գրեթե հենց ավտոճանապարհին. մի քանի հատ աղբային կույտեր 2-3- մետր բարձրությունից թեքվել-թափվել էին: Նուբարաշենցիներն ասում են . Շուտով այս աղբը մեզ էլ «կուտի»…
«Չի ուտի, – հավաստիացրել և հավաստիացնում են բարձր ինստանցիաներում, – շուտով սկսում ենք աղբի մշակման ծրագրի վերակառուցում: Այդ «շուտով»-ը արդեն մի քանի տարի շարունակվում է , իսկ աննդհատ աճող և տարածվող աղբի կույտերին, էկոլոգիական բարձիթողի վիճակին վերջ դնելու կամ տարածքի նախատեսվող պահպանման շրջանակներում որևէ բան նախաձեռնելու որևէ նշույլ չէր երևում…
«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն ասում է, որ Նուբարաշենի աղբանողի կարծր կենցաղային թափոնների վերամշակման ծրագիր իսկապես գոյություն ունի: Այն հաստատվել էր 2015-ին: «Ծրագրի համաձայն, պետք է կառուցվեր նոր հրապարակ, սակայն այն նոր չէ այս պահին, երևի ավելի շուտ խոսքը գնում է այս հին հրապարակի բնականոն ընդլայնման մասին: Ծրագրի բաց կողմերից մեկն այն է, որ նրանում բացակայում է աղբի տեսակավորման և մշակման վերաբերյալ դրույթը, – ասում է էկոլոգը – Այսնիքն այսպես թե այնպես քաղաքային աղբակույտերը պիտի շարիունակեն վերածվել մի մեծ ընդհանուր աղբակույտի, ուղղակի այլ տարածքում: Բայց ասեք, խմդրեմ, ո՞ր մի պոտենցիալ ներդրողին, ով պատրաստ է մեզ մոտ աղբի վերամշակման գործարան կատուցել, այս ամենը կարող է գրավիչ թվալ: Չէ որ եթե աղբի տեսակավորում չկատարվի, դրա մշակումը անասելի կդժվարանա և կպահանջի բավականին մեծ լրացուցիչ ծախսեր: Ի դեպ ծրագիրը ենթադրում է ներդրումներ 26 մլն եվրոյի չափով, որի մեծ մասը՝ 16 մլն. վարկային միջոցներ են Զարգացման և վերակառուցման Եվրոպական բանկից և Եվրոպական ներդրումային բանկից, որոնք, բնականաբար, ժամանակի ընթացքում պետք է ետ վերադարձվեն: Այդ իսկ պատճառով ներկայիս ծրագրի վերաբերյալ ես ոչ մի այլ էպիտետ չեմ կարող գտնել, քան անվանել այն «վնասակար»: Պատճառած վնասը չտեսակավորված աղբն է, որը նորմալ չի կարելի օգտագործել: Նրա վնասը վարկերն են աննդհատ ավելացող տոկոսներով, որոնք մեծ հարված կհասցնեն ոչ միայն մեր, այլ նաև մեր երեխաների գրպաններին: Այնպես որ քաղաքապետարանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ առաջիկա 30 տարիների համար թողնում է շատ անկարևոր ժառանգություն, որը հնարավոր չի լինի նորմալ օգտագործել: Եվ քանի դեռ շատ ուշ չէ, քաղաքապետարանը պետք է կամ վերանայի ծրագրի որոշ կետեր, կամ էլ ընդհանրապես հրաժարվի նրանից՝ ի շահ նոր, ավելի լիարժեք ծրագրի»:
«Այս աղբանոցի պատճառով մեր կանայք չբեր են դառնում»…
Նուբարաշենցիները կրկին մեծ հույսեր են կապում առաջիկա ընտրությունների հետ և աղբանոցի հարցը լուծելու հերթական խոստումների հետ: Հատկանշական է , որ քաղաքապետի թեկնածուներից երկուսը՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀԿ-ից և «Երկիր Ծիրանի» -ի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը իրենց նախընտրական այցելությունը Նուբարաշեն նույն օրն են կատարել:
«Համոզված եմ՝ մենք այս հինգ տարիների ընթացքում կտեսնենք ավելի կանաչ ու բարեկարգ Երևան»,- Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոստացավ Տարոն Մարգարյանը՝ վստահեցնելով, որ Նուբարաշենի աղբանոցի վայրում վերամշակող գործարան կկառուցվի:
Զարուհի Փոստանջյանը իր նախընտրական քարոզարշավն հենց Նուբարաշենի աղբանոցի կողքն անցկացրեց՝ ցուցադրելով, թե ինչպես են մշակում, ավելի ճիշտ՝ այրում աղբը՝ աղտոտելով ողջ միջավայրը: «Տեսնում եք ինչ միջոցով են շահագործում, աղբը կուտակվում, հետագայում այրվում է: Իսկ այսպիսի հետամնաց միջոցով աղբի չեզոքացումը արդեն իսկ ամբողջ աշխարհում կարելի է ասել դադարել է: Կարող էին վերամշակել, այդ աղբից ստանալ ապրանքներ, նաև ստանալ էլեկտրաէներգիա: Բայց քանի որ կոռուպցիոն է ամբողջ համակարգը, Երևանի քաղաքապետարանը մերժեց այդ ծրագրի իրականացումը, որովհետև շուկա մուտք էր գործում մի այլընտրանքային գործունեություն ծավալող ընկերություն, որը կարող էր մրցակից լինել այն ընկերություններին, որոնք արտադրում են էլեկտրաէներգիա: Հետևաբար, այդ ծրագիրը մերժվեց և հիմա շարունակում են նույն ձևով շահագործել աղբավայրը», -ասաց թեկնածուն՝ նշելով, որ թունավոր արտանետվող գազերը տարածվում են, ծուխը գնում է Երևան, գրունտային ջրերի միջոցով նաև կեղտոտվում է մեր շրջակա միջավայրը, և դրա պատճառով մենք հիվանդանում ենք, մեր երիտասարդ կանայք ձեռք են բերում չբերություն, մենք զրկվում ենք նոր սերնդից…
«Մենք գալիս ենք ասելու՝ վերջ, այլևս մենք չենք կարող այս աղբը հանդուրժել: Աշխարհի լավագույն ծրագրերը կարող ենք ներդնել այստեղ, մեզանից չի պահանջվում լոկ մեկ դրամ: Կարող ենք իրականացնել այն ընկերությունների միջոցով, որոնք ունեն հատուկ շահագրգռվածություն, որովհետև միջազգային իրավունքի ներքո ունեն իրենց պարտավորությունները: Այս ծրագրերը մենք շատ հանգիստ կարող ենք կյանքի կոչել, եթե վերացնում ենք կոռուպցիոն մեխանիզմները», -խոստացավ Զարուհի Փոստանջյանը:
Իսկ նուբարաշենցիներին մնում է միայն հավատալ, որ տնային տնտեսուհիները կկարողանան հանգիստ լվացք փռել, որ երեխաները առողջ կմեծանան, որ եկածների մոտ չեն ամաչի թփերին և ծառերին փաթաթված պոլիէթիլենային տոպրակների համար, որ գարշահոտի պատճառով ընկած տների գները կրկին կբարձրանան, և որ իրենց ձայնը վերջապես լսելի կդառնա քաղաքի վաղվա իշխանության կողմից… Հավատալ ու քվեարկել հանուն ապագայի, որը զերծ է թունավոր ծխից և գարշահոտից…
Ասյա Ծատուրովա
Հ.Գ. Դիտեք նաև աղբահանության խնդրին նվիրված թեկնածուների քարոզարշավը՝ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացմամբ.
Դիտումների քանակը` 3703