Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը/տեսահոլովակներ
Այսօր՝ ապրիլի 21-ին , մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ՝ մայիսի 12-ին, ժամը 00.00-ին: Մայիսի 13-ին լռության օր է լինելու, իսկ 14-ին կայանալու են ընտրությունները։ Նշենք, որ ընտրվելու է 65 հոգանոց ավագանի։ Երեք ուժերի մասնակցության դեպքում անցողիկ շեմ սահմանված չէ։
Ինչպես հայտնի է, Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ինը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանինը»՝ Զարուհի Փոստանջյանը:
Ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունը մասնակցում է «Հանուն Երևանի» կարգախոսով։ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ գործելու է քարոզարշավի պաշտոնական կայքէջ՝ www.loveyerevan.am հասցեով:
Ինչպես հաղորդում են, կուսակցության նախընտրական շտաբից, ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից և, բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին ակտիվ քարոզչություն կիրականացնեն: Մայրաքաղաքում շուրջ 460 ենթաշտաբ կգործի: Աարոզարշավն սկսելու են աշխատանքային ժամից՝ 18: 00-ից հետո: Նախընտրել են ուղղակի բակային հանդիպումների ձևով քարոզչությունը և յուրաքանչյուր քարոզչական հանդիպման ընթացքում հանդիպելու են 6 բակերի բնակիչների հետ: Արդեն հրապարակվել է նաև ՀՀԿ-ի նախընտրական հոլովակը:
Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժի՝ «Ելք» դաշինքի կարգախոսը հետևյալն է՝ «Երևան ջան, ելք կա»: Ապրիլի 21-ի կեսգիշերին դաշինքի թեկնածուներն ու համակիրները քարոզարշավը սկսել են Ազատության պողոտայում գտնվող հուշահամալիրի մոտից, որտեղից օդապարիկներ են բաց թողել երկինք: Այսօր ժամը 18:00-ին, «Բարեկամության ձեռքեր» հուշարձանին հարող տարածքից (Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատված)կմեկնարկի դաշինքի երթը: Երթը ավարտվելու է 19:00-ին, Հյուսիսային պողոտա – Տերյան խաչմերուկին հարող տարածքում, որտեղ կկայանա հավաք և ռոք համերգ:
Նշենք, որ «Ելք» դաշինքն իր ընտրարշավը մեկնարկին հարպարակել է նաև «Էրեբունի-Երևան» երգի տեսահալովակը: Երգը կատարում են դաշինքի ավագանու թեկանածուները:
«Երկիր Ծիրանին» առայժմ փակագծերը չի բացում: Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը խոստացել է, որ կարգախոսը կհայտնեն այսօր։ Քարոզարշավը սկսելու է հեծանվաերթով, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին:
Թ.Հ.
Դիտումների քանակը` 2825