Մարինե Բրուտյան. «Գյուղացին մշտապես պետք է նոր գաղափարներ տեսնի»

Տավուշի մարզի սահմանամերձ Սևքար համայնքում է ապրում Մարինե Բրուտյանը: Արդեն երկու տարի  մրգերի վերամշակմամբ է  զբաղվում, Սևքարի  մի քանի կանանց հետ միասին  աշխատում են  «Անուշահամ»  ՍՊԸ-ում՝   հատուկ  տեխնալոգիաներ   կիրառելով  մուրաբաներ և ջեմեր արտադրելիս: 

 
  Դեռ մանկուց եմ  աշխատել հողի հետ :Հողագործությունն էլ համարել եմ  իմ մասնագիտությունը:Բայց պետք է ասեմ ,որ գյուղում ծնվելը մարդուն տալիս է հողը սիրելու անբացատրելի մի զգացողություն. երբ քո այգուց , քո իսկ ձեռքերով աճեցրած  բերքն ես հավաքում, դա միայն բերք չէ ՝ կյանքիդ մի մասն է ,անցած օրերիդ արդյունքը ,անցած ժամանակիդ պտուղը: Արդեն 58 տարի է ինչ ապրում եմ Սևքար գյուղում : Իմ գիտակցական կյանքի գրեթե մեծ մասն  անցել է գյուղատնտեսական  աշխատանքի մեջ: Կրթությունս նույնպես  գյուղատնտեսական է : Ավարտել եմ գյուղատնտեսական տեխնիկում: Ամուսնացել եմ  և մինչև հիմա ապրում եմ  Սևքարում : Երջանիկ կանանցից եմ ,ունեմ երեք աղջիկ ,նրանք նույնպես Սևքարում են ամուսնացել: 9 թոռ ունեմ՝ 3 տղա 6 աղջիկ:

 

 

Պատմում է, որ  Օքսֆամի աջակցությամբ  ստեղծված  մրգերի և հրուշակեղենի վերամշակման  արտադրամասն արդեն երկու տարի է ինչ գործում է Սևքար գյուղում :

 

 

-Մեր «Անուշահամ»  ՍՊԸ-ում  աշխատում են  գյուղի կանայք, ես նրանցից մեկն եմ ,ով իր գործը սիրով է կատարում: Նախկին ծխախոտագործուհիներս   այսօր նորարարական գաղափարների կրողն ենք : Երբեք չենք  վախենում նորը ստեղծելու  գաղափարից, քանի որ  նոր գաղափարները իրենց հետ   առաջընթաց են բերում –  ասում է Մարինեն իր նոր աշխատանքի  արդյունքը  ցուցադրելով:

 

 

Համոզված է, որ  գյուղացին պետք է մշտապես  նոր գաղափարներ տեսնի ,նոր աշխատանք:

 

-Սևքարում այս փոքրիկ արտադրամասը նոր շունչ է տվել գյուղին :Երբ ամեն առավոտ աշխատանքի  եմ շտապում ՝մրգերի և հրուշակեղենի վերամշակման արտադրամաս ,և տեսնում եմ աշխատակիցներիս խանդավառությունը,թե ինչ ուրախությամբ են նրանք կատարում իրենց գործը ՝  սիրտս փառավորվում է : Գյուղացին իր հողից ստացած բերքը հեշտությամբ հանձնում է գործարան և մենք մեր սեփական հողից ստացած բերքից պատրաստում ենք  մուրաբաններ, ջեմեր:  Շատ համեղ են մեր պատրաստած  անուշեղենները, –  ասում է Մարինեն:

 

Նրա խոսքով,      Անուշահամ  ՍՊԸ-ի շնորհիվ   Սևքար  գյուղից 10 կին ունեցան  աշխատանք ,  եւ մարդիկ  շատ գոհ են,  որ արտադրամասն հենց  մեր գյուղում  ստեղծվեց:

 

– Սահմանամերձ գյուղի համար աշխատանք ունենալը կարևոր պայման է ՝ գյուղացին չի լքի գյուղը, –  ասում է  Մարինեն:

Անուշահամ ՍՊԸ –ում  Մարինեն  աշխատում եմ  որպես տեխնոլոգ : Ասում է, սշխատանքի ընթացքում  առաջացած հարցերին  օգնության են  գալիս  Օքսֆամի կողմից   կազմակերպված դասընթացները և մասնագետների խորհուրդները, որոնց չշգրիտ   հետևում են գործարանի կոլեկտիվով: Մուրաբա և ջեմ  պատրաստում ենք  նաև տան պայմաններում ,սակայն գործարանային պայմաններում հատուկ տեխնոլոգիայի  են  անցել ու   լավագույն արդյունք ստանալու համար լուրջ սարքավորումներով է անհրաժեշտ  աշխատել: Գիտելիքի պակաս միշտ էլ կա  փորձում ենք լրացնել աշխատանքի ընթացքում, – ասում է նա:

 

 

Նրա խոսքով,  եթե չլիներ այս գործարանի հիմնումը , մենք գյուղացիներս , չէինք համարձակվի ռիսկի դիմել և գործարան հիմնել:

  

-Ինձ թվում է , որ խոչընդոտներ շատ կլինեին : Ամենակարևորը ՝գումար   չունենալը,  դա միշտ  մեկ քայլ հեռու է պահում, նոր գաղափարների իրականացումից:  Բայց լավ է որ այս գործարանը կա և մենք աշխատում ենք, – եզրափակեց  Մարինեն:

 

 

Նաիրա Խաչիկյան

Դիտումների քանակը` 2425

Գլխավոր էջ