Տավուշի մարզի պատգամավորության կին թեկնածուները/ տեսանյութ
ՀՀ Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2 –ին կայանալիք ընտրություններին մասնակցող կուսակցություննից և դաշինքներից, Տավուշի մարզում թիվ 13 ընտրատարածքում առաջադրվել է 61 թեկնածու,որից 18-ը ՝կանայք են:
Ընտրություններին ընդառաջ ,կուսակցություններն ու պատգամավության թեկնածուներն ակտիվորեն մասնակցում են քարոզաշավին՝ներկայացնելով իրենց ծրագրերը : Սակայն կին թեկնածուների մասնակցությունն ընտրողների հետ անհատական հանդիպումներին՝ պասիվ էր :Առաջադրված կին թեկնածուների մի մասին՝ ընտրողն այդպես էլ չկարողացավ ճանաչել: Նրանք միայն կուսակցության կամ դաշինքների մեծ հավաքների ընթացքում երևացին … Իհարկե կային նաև բացառություններ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից թիվ 13 ընտրատարածքում առաջադրված կին թեկնածուներից Անժելա Խաչատչյանը սակայն բավականին ակտիվ քարոզարշավ էր ծավալել: Տավուշի մարզում առաջադրված կին թեկնածուն մի քանի հանդիպում է ունեցել իր ընտրողների հետ: Երիտասարդ կնոջ համար անընդունելի է երկրի ներկա իրավիճակը :Նա նշում է ,որ «Ազատ Դեմոկրատները» առանձնացել են իրենց ցուցակներում թե երիտասարդության ներգրավվածությամբ, թե կանանց ներգրավվածությամբ: Անժելա Խաչատրյանը «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության հիմնադիր անդամ է 2011 թվականից ,երբ դեռ 22 տարեկան էր: Նշում է ,որ պետք ստեղծվեն աշխատատեղեր ,աջակցություն լինի փոքր և միջին բիզնեսին ևերիտասարդը մնա իր գյուղում իր քաղաքում,չձգտի Երևան կամ չարտագաղթի Հայաստանից. «Մենք ցանկանում ենք մտքի, ոճի փոփոխություն և մենք , երիտասարդներս, ասում ենք , որ կարող ենք դա անել»:
Թիվ 13 ընտրատարածքից մեկ այլ կին թեկնածու «ԵԼՔ» դաշինքի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Հերմինե Անտոնյանը մանկավարժ է: Նա գտնում է , որ երկիր փոխելու համար կա ընտրություն, կա ելք:
Ինչու մանկավարժությունից քաղաքականություն հարցին, պատասխանում է , որովհետև տարիներ շարունակ , հետևողականորեն Հայաստանը հասցվել է տնտեսական , բարոյական անկման, կենսամակարդակի վատթարացման:
«Կոռուպցիան ,արտագաղթը մեզ բերել հասցրել է այս հրապարակ:Որպես մանկավարժ, իմ ուսերին եմ վերցնում կատարել իշխանափոխություն և ձեր վստահության քվեի միջոցով ձևավորել նոր իշխանություն», – այս խոսքերով է դիմում Հերմինե Անտոնյանը իր ընտրողներին, ներկայացնելով «ԵԼՔ» դաշինքի 30 քայլերն,որը դաշինքը մտադիր է իրականացնել:
Ընդհանուր առմամբ, Տավուշում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առավել ակտիվություն են ցուցաբերում տղամարդ թեկնածունները: Թեպետ ընտրողների հետ հանդիպումները փաստում են, որ հասարակությունը կարիք ունի կին պատգմավորների , որոնք կարող են իրենց ձայնը լսելի դարձնել:
Նաիրա Խաչիկյան
Դիտումների քանակը` 2766