ՀՅԴ ցուցակի կանանց մեծ մասը կրթական համակարգից են
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության համապետական ընտրական ցուցակում 171 թեկնածու կա, նրանցից 48-ը կամ 28%-ը կանայք են:
Կին թեկնածուներից ընդամենը երեքն են, որ չեն աշխատում: Նրանց մեծ մասը ուսուցիչներ են, ինչպես նաև դասախոսներ, մենատնտեսներ, լրատվամիջոցի աշխատակիցներ, շատ են կանայք, ովքեր աշխատում են դաշնակցական գործիչների կողմից ղեկավարվող պետական կառույցներում:
Համապետական ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու:
Չորրոդ հորիզոնականում Վանաձորի պետական համալսարանի դոցենտ Արմենուհի Կյուրեղյանն է: Մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, Համալսարական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ, Վանաձորի ավագանու անդամ:
Ցուցակում հաջորդ կինը Ազգային ռադիոյի հասարակական հաղորդումների բաժնի ղեկավար, նախկին պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն է:
Ցուցակի երրորդ կինը 12-րդ հորիզոնականում է, անկուսակցական Նունե Պետրոսյանն է: Նա Աշխատանքի և սոցիալական հարցերի ՀՀ ԲՍՓ գործակալության մանկական մասնագիտացված հանձնաժողովի նախագահն է: 16-րդ հորիզոնականում Լիլիթ Մանուկյանն է, ով «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի համակարգողն է:
Հասարակությանն առավել ծանոթ է Ժասմեն Ասրյանը, նա անկուսակցական է, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, դասախոսում է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում:
Մարինե Նանյանը «Գրիգորիս» բժշկահումանիտար քոլեջի տնօրենն է, Երևանի թիվ 8 պոլիկկլինիկայի բժիշկ: Անահիտ Հարությունյանը Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտորն է: 32-րդ տեղում Սուսաննա Վարդանյանն է, նա Երևանի Ա. Նավասարդյանի անվան հիմնական դպրոցի ուսուցչուհի է, Անահիտ Հարությունյանը ԿԳՆ կրթության պետական տեսչության բաժնի պետն է, Լաուրա Վարդանյանը Այգեստանի միջնակարգ դպրոցի փոխտնօրենն է, Անահիտ Հարությունյանը Մրգաշատի համայնքապետարանի առաջատար մասնագետ է, Սիրամարգ Ղուկասյանը Արագածոտնի մարզպետի խորհրդականն է, Կարինե Ասատրյանը Վարդենիսի տարածքի ԿԳ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահն է:
6-րդ տասնյակում են Գայանե Նավասարդյանը, ով «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենն է, Նարինե Գրիգորյանը Նոր-Գեղիի գյուղատնտեսական քոլեջի դասախոս է, Լիանա Մարդոյանը Գյումրու թիվ 42 ավագ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրենն է:
Ցուցակում նաև փաստաբանների պալատի անդամ կին կա: Ռուզաննա Թադևոսյանը ցուցակի 165-րդ տեղում է:
***
ՀՅԴ տարածքային ցուցակներում ընդհանուր առմամբ 146 թեկնածու է ընդգրկված, նրանցից 45-ը կամ 31%-ը կանայք են:
Թիվ 1 ընտրատարածքում 10 թեկնածու կա, նրանցից 3-ը կանայք են՝ Ռուզաննա Առաքելյան, Արմինե Ռուստամյան, Լիլիթ Մանուկյան:
Թիվ 2 ընտրատարածքում ՀՅԴ-ի տարածքային ցուցակում 12 թեկնածու է ներառված, երեքը կանայք են՝ Անահիտ Հարությունյան, Սուսաննա Վարդանյան, Ռուզաննա Թադևոսյան:
Թիվ 3 ընտրատարածքում 13 թեկնածուներից հինգը կանայք են՝ Շողակաթ Բաբայան, Գայանե Մանուկյան, Մարիամ Կիրակոսյան, Գայանե Մխիթարյան, Ժասմեն Ասրյան:
Թիվ 4 ընտրատարածքում 12 թեկնածու է առաջադրված, կանայք հինգն են՝ Մարինե Նանյան, Անահիտ Հարությունյան, Կարինե Թումանյան, Էլեոնորա Ռևազյան, Ռայա Ջանինյան:
Թիվ 5 ընտրատարածքում 14 թեկնածու կա, կանայք չորսն են՝ Լենա Տոնապետյան, Ծաղիկ Սաֆարյան, Տաթևիկ Առաքելյան, Լաուրա Վարդանյան:
Թիվ 6 ընտրատարածքում 15 թեկնածու կա, կանայք չորսն են՝ Հերմինե Մնացականյան, Շուշիկ Շուշանյան, Անահիտ Հարությունյան, Ժաննա Թավակալովա:
Թիվ 7 ընտրատարածքում Դաշնակցությունն առաջադրել է 7 թեկնածու, կանայք երկուսն են՝ Ռուզաննա Տոնոյան, Սիրամարգ Ղուկասյան:
Թիվ 8 ընտրատարածքում ՀՅԴ տարածքային ցուցակում 12 թեկնածու կա, նրանցից երեքը կանայք են՝ Սյուզաննա Մարկարյան, Հրածին Հարությունյան, Կարինե Ասատրյան:
Թիվ 9 ընտրատարածքում 11 թեկնածու կա, կանայք 3-ն են՝ Համասփյուռ Խաչատրյան, Գայանե Նավասարդյան, Արմենուհի Կյուրեղյան:
Թիվ 10 ընտրատարածքում 15 թեկնածու կա, կանայք չորսն են՝ Սվետլանա Առաքելյան, Նարիեն Գրիգորյան, Գոհար Հակոբյան:
Թիվ 11 ընտրատարածքում 15 թեկնածու կա, կանայք չորսն են՝ Լիանա Մարդոյան, Արփինե Նիկողոսյան, Շուշանիկ Հովհաննիսյան, Աննա Գևորգյան:
Թիվ 12 ընտրատարածքում ՀՅԴ տարածքային ցուցակում 10 թեկնածու կա, նրանցից 3-ն են կանայք՝ Նունե Պետրոսյան, Հերմինե Համբարձումյան, Արփինե Մկրտչյան:
Թիվ 13 ընտրատարածքում կուսակցությունն առաջադրել է 7 թեկնածու, կանայք երկուսն են՝ Մարետա Մանուչարյան և Շողիկ Աղաջանյան:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում .
ՀՅԴ ցուցակի կանանց մեծ մասը կրթական համակարգից են
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում կանայք 26% են կազմում
Կանանց ներկայացվածությունը Կոմկուսի համապետական ցուցակում օրենքի սահմաններում է՝ 25% է
ՀՀԿ-ն փորձել է կյանքի կոչել 30/70 համամասնությունն իր ցուցակում
Կոնգրես-ՀԺԿ դաշինք. հավասարություն առանձին վերցրած ընտրատարածքում
«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք
Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները
Դիտումների քանակը` 2960