Կոնգրես-ՀԺԿ դաշինք. հավասարություն առանձին վերցրած ընտրատարածքում

Կոնգրես-ՀԺԿ համապետական ցուցակում պատգամավորության 140 թեկնածու կա: ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված ցուցակի համաձայն, նրանցից 45-ը կամ 31%-ը կանայք են:

 

Ցուցակում գրեթե ամեն չորրորդն է կին՝ ինչպես պահանջում է օրենքը: Համապետական ցուցակի առաջին հնգյակում մեկ կին կա, տասնյակում՝ երկու:

 

Ցուցակում առաջին կինը չորրորդ հորիզոնականում է: Զոյա Թադևոսյանն  է,  ակտիվ գործիչ է, Հայաստանի տնտեսագիտական պետական համալսարանի պրոֆեսոր:  Հաջորդ կինը ցուցակի 8-րդ տեղում է, Լիդա Մելիքյանը ՀԱԿ-ից է, չի աշխատում:

 

Լուսինե Չալաբյանը (12-րդ տեղ) «ՆԱՏ» ՍՊԸ տնօրենն է, Անահիտ Մեսրոպյանը (24-րդ տեղ) ԵՊՀ դասախոս է, Մերի Վադանյանը (28-րդ տեղ) ուսուցչուհի է, Մարալ Կարապետյանը  (92-րդ տեղ) Մխիթար Սեվաստացի կրթահամալիրում ուսուցչուհի է, Լարիսա Պետրոսյանը (136-րդ տեղ) Երևանի թիվ 161 դպրոցի ուսուցչուհի է:

 

 Անահիտ Սաղաթելյանը (32-րդ տեղ) Փաստաբանների պալատի անդամ է: Ցուցակի 64-րդ տեղում գտնվող Էմմա Դավթյանը ևս պալատի անդամ է:

 

 Անի Գևորգյանը (44-րդ տեղ) լրագրող է, այս ոլորտից  նաև Եպրաքսյա Մեխակյանը (80-րդ տեղ), ով «Շրջապատ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն է եւ աջաջադրվել էր Գյումրիի ավագանու  ընտրություններում:

 

Ժասմենա Ալեքսանյանը (52-րդ տեղ) «Ֆարմեքս» ՍՊԸ գլխավոր հաշվապահն է, Նունե Թորոսյանը (56-րդ տեղ) աշխատում է Կրթության ազգային ինստիտուտում:

 

Կին թեկնածուներից 27-ը չեն աշխատում:

 

***

Կոնգրես-ՀԺԿ դաշինիքի տարածքային ցուցակներում 125 թեկնածու է ներառված, նրանցից 43-ը կամ 34.4 %-ը տոկոսը  կանայք են, ընդ որում ընտրատարածքներից մեկում ՝ 4-րդ-ում,  թեկնածուների կեսից շատը կանայք են: 

 

Թիվ 1 ընտրատարածքում դաշինքի տարածքային ցուցակում ներառված է 5 թեկնածու,  երկուսը կանայք են՝  Նարինե Հաբեթյանը և Կարինե Հովհաննիսյանը: Նրանք երկուսն էլ չեն աշխատում:

 

Թիվ 2 ընտրատարածքում 11 թեկնածուներից 5-ը կանայք են՝ պրոֆեսոր Զոյա Թադևոսյան, ԵՊՀ դասախոս Անահիտ Մեսրոպյան, Լիա Դալլաքյանը, ով չի աշխատում, «Ռինոս» ՍՊԸ-ում որպես վարսահարդար աշխատող Անուշ Կարապետյանը և Ժասմենա Ալեքսանյանը:

 

Թիվ 3 ընտրատարածքում դաշինքն առաջադրել է 12 թեկնածու, նրանցից չորս կանայք են՝  Քաղցրիկ Խոսրովյանն ու Աստղիկ Աղեկյանը չեն աշխատում, Լարիսա Պետրոսյանը թիվ 161 դպրոցի ուսուցչուհի է, Էմմա Դավթյանը՝

փաստաբան:

 

Թիվ 4 ընտրատարածքում դաշինքի կողմից պայքարելու է 13 թեկնածու, նրանց թվում 7 կին կա՝  Սոֆյա Յորդեկյանը, Արմինե Կետիկյանը, Ալլա Հովհաննիսյանը, Նարե Մուրադյանը չեն աշխատում, Լուսինե Չալաբյանը «ՆԱՏ» ՍՊԸ տնօրենն է,  Զարինե Ստեփանյանը թերապևտ է:

 

 

Թիվ 5 ընտրատարածքում առաջադրված 12 թեկնածուներից երեքը կանայք են՝ Վարդուհի Բարսեղյան, Տաթևիկ Խանաղյան,  Թագուհի Պետրոսյան: Նրանք բոլորն էլ չեն աշխատում:

 

 

Թիվ 6 ընտրատարածքում 9 առաջադրվածներից 3-ն են կանայք: Անահիտ Մանուկյանը ստոմատոլոգ է, Ժաննա Հովհաննիսյանն ու Անահիտ Կիրակոսյանը չեն աշխատում:

 

 

Թիվ 7 ընտրատարածքում  ընդդիմադիր այս ուժն առաջադրել է 7 թեկնածու, որից երկուսը իգական սեռի ներկայացուցիչներ են: Ջուլետա Հակոբյանն ու Նինել Հարությունյանը չեն աշխատում:

 

 

Թիվ 8 ընտրատարածքում 8 թեկնածուներից երկուսն են կանայք՝ Մերի Վարդանյանն ուսուցչուհի է Վաղաշեն գյուղի դպրոցում, իսկ Անահիտ Սաղաթելյանը փաստաբան է:

 

 

Թիվ 9 ընտրատարածքում 11 թեկնածուներից 3-ն են կանայք՝ Վերոնիկա Դալլաքյանը, Սոֆյա Քալանթարյանը, Կարինե Մացակյանը չեն աշխատում:

 

 

Թիվ 10 ընտրատարածքում 9 թեկնածուներից 3-ն են կանայք՝ Անուշ Զուրաբյանը չի աշխատում, Մարինե Պետրոսյանը «Քաղսի ԱԱՊԿ» ՊՈԱԿ-ի տնօրենն է, Շուշան Պետրոսյանը «Հացավանի ԲՄՀ» վարիչն է:

 

 

Թիվ 11 ընտրատարածքում առաջադրված 12 թեկնածուներից չորսը կանայք են, նրանք բոլորն էլ՝ Ժաննա Ժամկոչյան, Յուղաբեր Ղազարյան, Անուշ Մաթևոսյան, Անահիտ Ղուկասյան չեն աշխատում:

 

 

Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված է 10 թեկնածու, 3-ը կանայք են՝ Անի Գևորգյանը լրագրող է, Լիդա Մելիքյանը և Գոհար Հարությունյանը չեն աշխաում:

 

 

Թիվ 13 ընտրատարածքում Կոնգրես-ՀԺԿ դաշինքն առաջադրել է 6 թեկնածուի, երկոսւ կանայք են: Անահիտ Ջուլհակյանը Բերդի թիվ 3 դպրոցի ուսուցչուհի է, Մանե Մանուչարյանը չի աշխատում:

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք մեր կայքում թեմայի շուրջ.

 

 

ՀՀԿ-ն փորձել է կյանքի կոչել 30/70 համամասնությունն իր ցուցակում

Կոնգրես-ՀԺԿ դաշինք. հավասարություն առանձին վերցրած ընտրատարածքում

«Ծառուկյան» դաշինքի ցուցակում կին թեկնածուները 28% են կազմում

«Հայկական վերածնունդ»-ի առաջին տասնյակում երկու կին թեկնածու կա, իսկ վերջին տասնյակում՝ յուրաքանչյուր երկրորդը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի 38% -ը կանայք են. ովքե՞ր են նրանք

Ովքե՞ր են «Ելք» դաշինքի կին թեկնածուները  

 

 

Դիտումների քանակը` 3173

Գլխավոր էջ