Կինոարտադրությունում ներգրաված կանանց թիվը չի բարելավվում. hետազոտություն
Կինոարտադրությունում ու հեռուստատեսությունում կանանց ներգրավվածության վերաբերյալ ուսումնասիրություններ իրականացնող կենտրոնի վերջին հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 1998-ից ի վեր որևէ փոփոխություն չկա, առաջընթաց չի գրանցվել:
Սան Դիեգոյում գործող այս կենտրոնն օրեր առաջ հրապարակել է «Ցելուլոիդի առաստաղ» խորագրով ամենամյա 19-րդ զեկույցը, որի հեղինակը կենտրոնի տնօրեն դոկտոր Մարթա Լոզենն է:
Նա ուսումնասիրել է 2016-ի ընթացքում արտադրված ամենաեկամտաբեր 250 ֆիլմերի ստեղծման համար կադրից դուրս աշխատած 3. 212 մասնագետների վիճակագրությունը:
Պարզել է, որ 250 ֆիլմերի ռեժիսորների, սցենարիստների, պրոդյուսերների, մոնտաժողների, օպերատորների ընդամենը 17 տոկոսն են կանայք: Այդ ցուցանիշը 2 տոկոսով նվազել է 2015-ի համեմատ, իսկ 1998-ի համեմատ չի փոփոխվել:
Նշենք, որ այս ոլորտում առաջին ուսումնասիրությունը կենտրոնն իրականացրել է ու արդյունքների մասին զեկույց է հրապարակվել հենց 98 թվականին:
Մարթա Լոզենն ուշադրություն է հրավիրում կին տնօրեների թվի նվազման վրա: 2016-ին նրանց 7 տոկոսն են կանայք եղել՝ 1998-ի և 2015-ի 9 տոկոսի փոխարեն: Նրանց թերզբաղվածության խնդիրը քննության առարկա է դարձել դաշնային կառավարության Զբաղվածության հավասար հնարավորությունների հանձնաժողովի մասնագետների կողմից:
Ցուցանիշն առավել բարվոք է կին պրոդյուսերների պարագայում՝ 24 տոկոս, խմբագիրների միայն 17 տոկոսն են կանայք, սցենարիստների՝ 13 տոկոսը, տնօրենների՝ 7 տոկոսը, կինոմատոգրաֆների՝ 5 տոկոսը:
Պարզվել է, որ կանայք առավել շատ ընդգրկվում են փաստագրական ու դրամտիկական ժանրի ֆիլմերի արտադրություններում՝ համապատասխանաբար 24 տոկոս և 20 տոկոս:
Համեմատելով 1998-ի և 2016-ի ուսումնասիրությունների արդյունքները (ուսումնասիրված ֆիլմերի թիվը նույնն է), հեղինակը եկել է եզրակացության, որ կին կինոմատոգրաֆների թիվը մի փոքր աճել է, սցենարիստների ու պրոդյուսերների թիվը նույնն է մնացել, կին տնօրենների, գործադիր պրոդյուսերների, խմբագիրների թիվը նվազել է:
Համեմատելով 2015-ի և 2016-ի տվյալները՝ Մարթա Լոզենն արձանագրում է, որ կին սցենարիստների ցուցանիշը մի փոքր աճել է, սակայն նվազել է կին տնօրենների, պրոդյուսերներ, գործադիր պրոդյուսերների, խմբագիրների ու կինոմատոգրաֆների ցուցանիշը:
Օրինակ, անցած տարի 250 ֆիլմերի սցենարիստների 13 տոկոսն են կանայք եղել, 2015-ի համեմատ 2 տոկոսանոց աճ է գրանցվել, սակայն 1998-ի համեմատ այդ թիվն անփոփոխ է:
Անցած տարի ստեղծված ֆիլմերի 77 տոկոսի սցենարիստները տղամարդիկ են եղել, տնօրենների՝ 92 տոկոսը, գործադիր պրոդյուսերների՝ 58 տոկոսը, խմբագիրների՝ 79 տոկոսը, կինոմատոգրաֆների՝ 96 տոկոս: Այս ֆիլմերի 35 տոկոսի դեպքում որևէ կին ընդգրկված չի եղել այդ աշխատանքներում:
Այլ թվերի ներքո հեղինակը ներկայացնում է.
- 250 ֆիլմերի կին գործադիր պրոդյուսների ցուցանիշը 2016-ին կազմել է 17 տոկոս՝ 2015-ի 20 տոկոսի և 1998-ի 18 տոկոսի փոխարեն: Ուսումնասիրության ենթարկված ֆիլմերի 58 տոկոսն ընդհանրապես կին գործադիր պրոդյուսեր չի ունեցել:
- 2016-ին ստեղծված 250 ֆիլմերի պրոդյուսերների 24 տոկոսն են կանայք: 2015-ի համեմատ այդ թիվը նվազել է 2 տոկոսով, իսկ 1998-ի համամետ անփոփոխ է: Ֆիլմերի 34 տոկոսը կին պրոդյուսեր չի ունեցել:
- 2016-ին ստեղծված 250 ֆիլմերի խմբագիրների 17 տոկոսն են կանայք եղել: Նախորդ տարվա համեմատ նվազումը կազմում է 5 տոկոս, 1998-ի համեմատ՝ 3 տոկոս: Ֆիլմերի 79 տոկոսը կին խմբագիր չի ունեցել:
- 2016-ին ստեղծված 250 ֆիլմերի կինոմատոգրաֆների ընդամենը 5 տոկոսն են կանայք եղել: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 1 տոկոսով, 1998-ի համեմատ ավելացել է 1 տոկոսով: Ֆիլմերի 96 տոկոսը կին կինոմատոգրաֆ չի ունեցել:
- Կանայք առավել շատ խաղում են փաստագրական ու դրամատիկ ֆիլմերում՝ անձնակազմերում նրանց թիվը կազմում է համապատասխանաբար 24 և 20 տոկոս: Սարսափ ֆիլմերում այդ ցուցանիշը 12 տոկոս է:
- 2016-ին ստեղծված 250 ֆիլմերի համար աշխատած կոմպոզիտորների 3 տոկոսն են կանայք, 2015-ի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 2 տոկոսվ:
- 2016-ին ստեղծված 250 ֆիլմերի հնչյունային խմբագիրների 8 տոկոսն են կանայք եղել, 2014-ի համեմատ այդ թիվը նվազել է 5 տոկոսով:
- 2016-ին ստեղծված 250 ֆիլմերի հնչյունային ռեժիսորների 4 տոկոսն են կանայք, 2014-ի համամետ այդ թիվը նվազել է 5 տոկոսով:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Դիտումների քանակը` 2975