Ամանօրյա տեսահոլովակը «վատ մոր» մասին իջեցրել է պատվիրատու բանկի ռեյթինգը
Մոսկվայի Կրեդիտ Բանկը իր ամանօրյա ռեկլամային տեսահոլովակի պատճառով խիստ քննադատության է արժանացել սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից: Ավելին, տեսահոլովակի հեղինակների սեքսիստական երեւակայության պատճառով բանկի ռեյթինգը խիստ անկում է արձանագրել, քանի որ Facebook-ում կոչեր են տարածվել չօգտվել այլեւս նման «արժեքներ» տարածող բանկի ծառայություններից:
Տեսահոլովակում պատկերված է երեխային միայնակ մեծացնող ու լարված աշխատող մայրը , ով աշխատանքի բերումով չի կարողանում ժամանակ տրամադրել իր երեխային : Կրեատիվ Ձմեռ պապը երեխայի խնդրանքով որոշում է վերադաստիարակել վհուկի նմանվող «վատ մոր»-ը ՝ արեւանգելով կնոջը եւ բռնությամբ քարշ տալով նրան սարերով ու ձորերով…
Բավականին թանկարժեք այս տեսահոլովակը բացասական արձագանքներ է ստացել Facebook-ի օգտատերերի շրջանում, որակվելով որպես կնատյաց եւ կանանց նկատմամբ բռնություն քարոզող:
Օգտատերերը մի շարք հռետորական հարցեր են ուղղել տեսահոլովակի հեղինակներին.
- Ու՞ր է երեխայի հայրը , ինչու՞ չի մասնակցում երեխայի դաստիրակությանը եւ ինչու՞ նրա պահավածքը Ձմեռ պապիկի մոտ վերադաստիարակելու ցանկություն չի առաջացնում,
- Ի՞նչ էր անում տանը մենակ մնացած երեխան այն օրերի ընթացքում, երբ Ձմեռ պապը արեւանգել էր մորը,
- Ինչու՞ եք դուք որոշել, որ աշխատող կինը վատ մայր է ,
- Արդյո՞ք կարելի է արդարացնել բռնությունը կնոջ նկատմամբ եւ ինչ «բարի» նպատակներ է հետապնդում բռնարարի դերում հանդես եկող Ձմեռ պապը
Ինչուների ցուցակը բավականին պատկառելի է , մարդիկ շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել տեսածի հետ՝ համարելով, որ տեսահոլովակը աշխատող կանանց մասին վիրավորական կարծրատիպեր է վերարտադրում…
Օգտատերերը հիշեցնում են նաեւ , որ Ռուսաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն բաժանված ընտանիքներում հայրերի 70 տոկոսը խուսափում են ալիմենտների վճարումներից: Եվ այդ պարագայում ընտանիքը միայնակ պահող կնոջը «վհուկի» դերում ներկայացնելը առնվազն վիրավորանք է բոլոր այն կանանց նկատմամբ, ովքեր ստիպված են միայնակ մեծացնել իրենց երեխաներին, հոգալ ընտանիքի բոլոր կարիքները եւ անընդհատ մեղքի զգացում ապրել երեխայի առջեւ ժամանակի սղության պատճառով…
Դիտումների քանակը` 3369