«Ընտրողը հույսով լի սպասում է իր խնդիների լուծմանը»
Կենսունակ և ֆինանսապես կայուն համայնք, թափանցիկ և արդար կառավարում – այսպես են ձեւակերպում իրենց գործունեության նպատակն ու սկզբունքները WomenNet.am –ի զրուցակից՝ Ջերմուկ և Արփի համայնքների ավագանու կին անդամները:
Ջերմուկ համայնքի ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածու առաջադրված Հասմիկ Սարգսյանի համար թեև տեղական ինքնակառավարման համակարգը անհայտ ոլորտ էր, սակայն գտնում էր, որ համայնքին օգտակար լինելուհամար անհրաժեշտ է ներգրավված լինել դրա կառավարման գործում, չէ որ ներսից ավելի տեսանելի են խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:
Մասնագիտությամբ բժշկուհի տիկին Հասմիկին տեսանելի են Ջերմուկ քաղաքի լույսն ու ստվերը: Օրվա ընթացքումբազմաթիվ հիվանդների հետ առնչվող բժշկուհին քաջատեղյակ է քաղաքի անգամ ամենախուլ վայրում տիրողիրավիճակին:
Տիկին Հասմիկը ցավով է նշում, որ Ջերմուկը լինելով առողջարանային քաղաք չունի քաղաքային հիվանդանոց:Առողջապահական ոլորտում օպտիմալացման ծրագրի ներդրումը բացասաբար անդրադարձավ քաղաքիառողջապահության ոլորտի աշխատողների վրա: Արդյունքում փակվեցին հիվանդանոցները, բազմաթիվ բուժքույրերզրկվեցին աշխատանքից:
-Ես այսօր մազնակցում եմ քաղաքի զարգացման 5 -ամյա ծրագրի մշակման աշխատանքերին, իմ հիմնական նպատակնէ բարձրաձայնել քաղաքը հիվանդանոցով ապահովելու հարցը: Ջերմուկը բարձր լեռնային գոտում գտնվող քաղաք է ,որտեղ ապրելն արդեն իսկ ռիսկային է համարվում: Քաղաքը չունի ստացիոնալ կենտրոն , հարկադրված հիվանդին կամծննդկանին տեղափոխում ենք կամ Եղեգնաձորի կամ Վայքի հիվնադանոցներ: Իսկ ում հայտնի չի, որ ձմռանը կամ պարզապես վատ եղանակային պայմանների ժամանակ ճանապարհները դառնում են անանցանելի: Հաճախ ասում են,դե, առողջարանային քաղաք է, այդքան առողջարաններ կան, բավական չէ: Ասում եմ՝ ոչ, թեև դրանցում էլ մարդիկ ենբուժվում, սակայն Ջերմուկի նման քաղաքը չունենա հիվանդանոց, դա զարմանալի է: Եվ հետո, օպտիմալացված բժիշկ-բուժքույրերը աշխատանք կունենան,-ասում է տիկին Հասմիկը:
Ի դեպ, հիվանդանոց չունենալու հանգամանքը Ջերմուկի համար նպաստավոր չէ մեկ այլ պատճառով: ՀասմիկՍարգսյանի փոխանցմամբ տուրիստական գործակալությունները համագործակցելու առումով, երբ պայմանագիրկնքելուց առաջ հետաքրքրվում են անհրաժեշտ սարքավորումներով ապահովված հիվանդանոցի պայմանների մասին, ևերբ տեղեկանում են, որ հիվանդանոց չկա, մեծամասամբ հրաժարվում են զբոսաշրջիկներ ուղարկել Ջերմուկ: Մինչդեռքաղաքը դեռ տարիներ առաջ կառավարության որոշմամբ համարվել է զբոսաշրջային կենտրոն: Նորընտիր ավագանուանդամի կարծիքով, թեև Արփայի աջ և ձախ ափերին գտնվող՝ թվով 36 բուժիչ տաք աղբյուրներով հարուստ քաղաքիԱջափնյա հատվածը լիովին բարեկարգ է, սակայն նույնը չի կարելի ասել Ձախափնյա հատվածի մասին, որիբարեկարգման ծրագիրը կսկսվի 2017 թվականի գարնանից:
Տարիներ շարունակ հասարակական ակտիվ գործունեություն ծավալած Հասմիկ Սարգսյանը դժվարություններից չի երկնչում:
-Ջերմուք համայնքի ավագանու միակ կին անդամն եմ, սակայն համոզված եմ, որ կկարողանամ աշխատել համայնքիթիմի հետ: Բազմաթիվ սեմինարների եմ մասնակցել, շատ բան եմ սովորել ու դեռ էլի պետք է սովորեմ շրջակահամայանքերի կին ավագանիների հետ համագործակցության ընթացքում: Այսուհետ էլ շարունակելու եմ մասնակցելքննարկումների, սեմինարների, փորձի փոխանակման արդյունքում կտիրապետեմ կառավարման նրբություններին:Գտնում եմ, որ համայնքի ղեկավարն ու ավագային պետք է հետևողական լինեն առաջարկած ծրագրերի կատարմանը,քանի որ ընտրողը հույսով լի սպասում է իր խնդիների լուծմանը, հատկապես,երբ մեր քաղաքում այնքան շատ խնդիրներ կան:
«Եթե գյուղի գործերը թերի են, ուրեմն ղեկավար մարմնում կին չկա»
Վայոց ձորի Արփի համայնքում աշնանը կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամի թեկնածուի համարհամյանքի բնակչուհի Նեկտար Մարտիրոսյանի առաջադրումը շատերի զարմանքն էր առաջացրել, թե կինն ու~ր, ավագանու անդամի թեկնածուն ու~ր: Սակայն Նեկտարի՝ ընտանեկան բուժքրոջ հոգատար վերաբերմունքին քաջածանոթ բնակչության զգալի մասն իր քվեն տվեց նրան: Ավագանու աշխատանքի մանրամասներին ծանոթացելէ Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոնի սեմինարներին մասնակցելու ընթացքում: Արդեն բավականաչափ տեղեկացված է իր անելիքներին, իսկ համայանքի խնդիրներինորպես բնակչուհի և ընտանեկան բժիշկ վաղուց է ծանոթ: Անբարեկարգ, չլուսավորված փողոցներ ու էլի շատխնդիրներ կան, որոնք պետք է որ լուծված լինեին նախորդների ժամանակ:
Արփի համայնքի ավագանու տղամարդ անդամները թեև նորմալ վերաբերվեցին Նեկտարի հաղթանակին, սակայն ավագանու նիստերին նրա առաջադեմ գաղափարներից զարմացած էին:
Եվ իրոք, մինչ Նեկտարի առաջարկը որևէ մեկի մտքով չէր անցել մայրուղուն մոտ գտնվող գյուղի ճանապարհինտեղադրել արագաչափ կամ հետիոտնի համար նախատեսված գծանշաններ: Միայն այս կերպ հնարավոր կլինինվազեցնել ավտոմեքենաների արագությունը, կանխել մարդկանց և կենդանիների հետ տեղի ունեցող հաճախ դժբախտ ելքով ճանապարհային պատահարները: Եթե համայնքի ուժերով հնարավոր չէ լուծել խնդիրը, ապամարզային ոստիկանության ուշադրությունը կարելի է հրավիրել խնդրի լուծման համար առաջարկվող տարբերակի վրա: Ուստի անակնկալ չէր համայնքապետ Ռազմիկ Վարդանյանի՝ Նեկտարին ուղղված գովասանքը. < Այն գյուղը,որտեղ գործերը թերի են, ուրեմն այնտեղ կին չկա: Տեսեք, թե կնոջ աչքն ինչպես է նկատում <մանրուք> համարվող կարևոր խնդիրը>:
Նեկտարի ծրագրերը հետաքրքիր լինելուց բացի նաև համարձակ են: Օրինակ, աշխատանքային փոքրիկ խմբովհնարավոր է դեղորայքով, սնունդով ու հագուստով աջակցել համայնքի տարեց, հիվանդ ու հաշմանդամ բնակիչներին,գյուղի շնորհալի կանանց համար ստեղծել աշխատատեղ, գյուղամիջում հավաքվելու փոխարեն բնակիչների համարկարելի է ստեղծել հանգստի գոտի, գյուղում ազատ տարածք՝ որքան ասես:
-Երբ ծանոթացանք համայնքի նախկին բյուջեի ծախսերին, հայտնաբերեցինք, որ 3 միլիոն դրամի չափով անհարկի ծախսեր են կատարվել, այն դեպքում, երբ համայնքի բյուջեն ընդամնեև 11 միլիոն դրամ է: Քննարկեցինք ևորոշեցինք կրճատել այդ ծախսերը, իսկ խնայված գումարներն ուղղել առավել հրատապ ծրագրերի իրագործմանը,-մեզ հետ զրույցում ասաց Նեկտարը:
Նա կարևորում է հարևան համայնքերի ավագանու կին անդամների հետ համագործակցությունը, քանի որ այդ դեպքում կկարողանա տեղեկանալ այլ գյուղերում խնդիրներ լուծելու տարբերակներին, հետաքրքիր ծրագրերին: «Կանայք զրույցի ընթացքում միշտ էլ մի օգտակար խորհուրդ տալիս են մեկմեկու: Ես կհրավիրեմ նրանց մեր գյուղ կամ ինքս կգնամ, կծանոթանանք միմյանց աշխատանքերին, ամեն անգամ մի բան կսովորենք: Իսկ սեմինարներին մասնակցելը իմ աշխատանքային ծրագրի մի մասն է կազմելու, դրանցից շատ բան սովորեցի ու դեռ կսովորեմ »,-ասաց Նեկտարը:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3671