Անտոնիո Գուտերեշի առաջին նշանակումները. երեք բարձրաստիճան պաշտոններում կանայք են
Այս օրերին Միավորված ազգերի կազմակերպության ապագա գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է իր առաջին նշանակումները. Անտոնիո Գուտերեշի առաջին տեղակալի պաշտոնը կստանձնի Ամինա Մուհամեդը Նիգերիայից:
Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ամինա Մուհամեդը նախկինում եղել է Պան Գի Մունի խորհրդատուն 2015 թ. հետո ընկած ժամանակաշրջանի համար Հազարամյակի զարգացման նպատակների պլանավորման գծով:
Ապագա գլխավոր քարտուղարի ղեկավարի ապարատի ղեկավարը նույնպես կին կլինի՝ Բրազիլիայի՝ Միավորված ազգերի նախկին ներկայացուցիչը, պրոֆեսիոնալ դիվանագետ Մարիա Լուիզա Ռիբեյրո Վիոտտին: Կա Գյուն ՎանԿորեայի հանրապետությունից, ով ներկայումս հանդիսանում է ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի տեղակալը, կզբաղեցնի ներքին քաղաքականության հարցերով հատուկ խորհրդատուի նոր պաշտոնը:
Իր հայտարարության մեջ Գուտերեշը նշել է, որ ապավինում է այդ երեք բարձր որակավորում ունեցող կանանց ջանքերին:
«Այս նշանակումները իմ թիմի ողնաշարն են, որը ես շարունակելու եմ ընդլայնել՝ հետևելով գենդերային հավասարություն եւ աշխարհագրական բազմազանություն ապահովելու իմ պարտավորությունների», – ասված է նորընտիր գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, ով կստանձնի պաշտոնը -2017թ. հունվարի 1-ից:
Դիտումների քանակը` 2972