Խորհրդարանները ղեկավարող կանանց թիվը 10 տարում աճել է գրեթե 3 անգամ

speakers

2005 թվականից ի վեր աշխարհի խորհրդարաններում կին խոսնակների թիվը 19-ից աճել է մինչեւ 52: Այս մասին  հայտարարվել է  Արաբական միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում  խորհրդարանների կին խոսնակների միջազգային համաժողովում:

 

 

«Խորհրդարանների կին խոսնակների համաժողովը 2005 թվականին առաջին անգամ անցկացնելուց ի վեր վերածվել է խորհրդարանականների իսկական գլոբալ գագաթնաժողովի՝ հաշվի առնելով, որ 11 տարվա ընթացքում աշխարհում խորհրդարանների կին ղեկավարների թիվն աճել է 19-ից մինչեւ 52»,- ասել է  Միջխորհրդարանական  միության նախագահ Սաբեր Չուդրին/ Saber Chowdury/:

 

 

Այս շաբաթ  Աբու Դաբիում կայացավ  խորհրդարանների կին խոսնակների երկօրյա XI միջազգային համաժողովը՝  «Ապագայի վերաիմաստավորումը. աշխարհի ձեւավորման նոր միտումները» խորագրով:  Մասնակիցների թվում էին   օրենսդիր մարմինների   կին ղեկավարները եւ  պատգամավորները ավելի քան 50 երկրից: Ֆորումի կենտրոնական թեմաներից  մեկը՝ կանանց առաջընթացը  տնտեսության մեջ ապահովման խնդիրն  էր:

 

 

Նշենք, որ  միջխորհրդարանական միության 2015-ի տվյալներով,  աշխարհում  152 երկրների  նախագահներից  9-ը կանայք են (6%),  20 տարի առաջ  նրանք ընդամնեը  երեքն էին:   Վարչապետի պաշտոնում  193 երկրից ՝ 15-ը կանայք են (8%), իսկ 20 տարի առաջ նրանք կրկնակի պակաս էին:  Հայաստանում սակայն կանայք  երբեք չեն զբաղեցրել  երկրի ղեկավար  պաշտոններից որեւէ  մեկը: 

 

 

Դիտումների քանակը` 2733

Գլխավոր էջ