Ընտանեկան բռնություն. պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալներ
ՀՀ Ոստիկանության տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն, 2016-ի նոյեմբերի 15-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 600 դեպք, որից 206-ը Երևանում: Այդ ընթացքում ընտանեկան բռնության զոհ է դարձել 3 կին, տուժել է 631 անձ: Նշենք, որ ՀԿ-ների տվյալների համաձայն սպանվել է ոչ թե երեք, այլ յոթ կին: Թվային տարբերությունները թերևս պայմանավորված են հանցագործության որակումների տարբերությամբ:
Ոստիկանության տրամադրած տվյալների համաձայն, 389 դեպքը վերաբերում է ամուսնու կողմից կնոջը բռնության ենթարկելուն, 12-ի դեպում կինն է եղել բռնարարը: 56 դեպք ծնողն է բռնության ենթարկել զավակին, 74 դեպք՝ զավակը ծնողին:
Ուշագրավ է, որ ընտանեկան բռնության 600 դեպքից միայն 42 քրեական գործն է հասել դատարան, 90 քրեական գործ մերժվել է, 468 նյութ՝ նույնպես:
Ոստիկանության տվյալների համաձայն, նախորդ տարվա ընթացքում գրանցված 793 ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ հարուցված ընդամենը 50 քրեական գործն է ուղարկվել դատարան: 108 քրեական գործ կարճվել է, 635 նյութ մերժվել: Նախորդ տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով տուժել է 817 մարդ, գրանցվել է մահվան 5 դեպք:
Նշենք, որ ընտանեկան բռնության կանխարգելման խնդիրներով զբաղվող ՀԿ-ները այս տարվա հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը թեժ գծով ստացել են 1574 զանգ, որից 1272-ը եղել են ընտանեկան բռնության զանգեր: Առաջնային բնույթ են կրել 490-ը, այսինքն, երբ կինն առաջին անգամ է բարձրաձայնել խնդիրներ:
ՀԿ-ների թեժ գիծ ստացված զանգերից 224-ը կամ 48% եղել են հոգեբանական բնույթի բռնության վերաբեյալ, 259-ը կամ 50%-ը ֆիզիկական բռնության, իսկ յոթը կամ 2%-ը՝ սեռական բնույթի:
Նաեւ յոթ մարզերում ճգնաժամային կենտրոնները տարվա սկզբից ստացել են 2125 զանգ, որից 1816-ը եղել են ընտանեկան բռնության զանգեր:
Նշենք, որ խնդրով զբաղվող ՀԿ-ների տվյալներով, 2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության զոհ են դարձել 35 կին:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3898