«Աշխարհը կրկին ողողվեց նարնջագույնով»
Հայաստանում եւ աշխարհում մեկնարկեց «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակը
«Աշխարհը կրկին ողողվեց նարնջագույնով, որը խորհրդանշում է պայծառ ապագա կանանց և աղջիկների համար», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ ուղերձում: Հիշեցնենք, որ նարնջագույնն է ընտրվել ՄԱԿ-ի « Միասին վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավը (UNiTE to End Violence against Women ) խորհրդանշող գույն : Նարնջագույնն է ընտրվել ՄԱԿ-ի « Միասին վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավը (UNiTE to End Violence against Women ) խորհրդանշող գույն : Որպես պայծառ եւ լավատեսական գույն այն առավելագույնս է համապատասխանում ավելի լավ ապագա կառուցելու նպատակին – ապագա, որը զերծ կլինի մարդու իրավունքների ոտնահարումից եւ բռնություններից, ինչից այսօր տուժում է յուրաքանչյուր երրորդ կին աշխարհում:
Ամեն տարի նոյեմբերի 25-ից/ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր/ մինչև դեկտեմբերի 10 / Մարդու իրավունքների օրը/ Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում ողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են անցկացվում ՝ կանանց և աղջիկների հանդեպ բռնության հիմնախնդրին հանրության ուշադրությունը գրավելու համար: Հիշեցնենք, որ միջազգային քարոզարշավի գաղափարը առաջարկվել է Կանանց համաշխարհային առաջնորդության կենտրոնի կողմից 1991 -ին: Հայաստանում այս քարոզարշավն անցկացվում է 2001 թվականից:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի այս տարվա ուղերձում շեշտադրվում է երկու խնդիր: Առաջինը՝ կանանց նկատմամբ բռնության անպատժելիությունը, ինչի համար աշխարհի երկրները շատ բարձր գին են վճարում:
«Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը ծանր է արժենում ընտանիքների, համայնքների և տնտեսությունների համար։ Երբ բռնության հետևանքով կանայք զրկվում են աշխատելու հնարավորությունից, վտանգվում է նրանց զբաղվածությունը, հետևաբար՝ այնքան անհրաժեշտ եկամուտը, ինքնուրույնությունը և բռնի հարաբերություններին վերջ դնելու կարողությունը: Բացի այդ, կանանց հանդեպ բռնությունների հետևանքով տուժում է ձեռնարկությունների արտադրողականությունը, և վատնվում են սոցիալական ծառայությունների, արդարադատության համակարգի ու առողջապահական գործակալությունների ռեսուրսները։ Ընտանեկան և զուգընկերոջ կողմից բռնությունը շարունակում է մեծապես տարածված լինել, իսկ անպատժելիությունն ավելի է բարդացնում իրավիճակը։ Վերջնարդյունքում ունենում ենք ահռելի տառապանք և հասարակությունում իրենց լիարժեք ու լիիրավ դերը կատարելու հնարավորությունից զուրկ կանայք։ Աշխարհը չի կարող իրեն թույլ տալ այդ գինը», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձում:
Երկրորդ կարեւոր շեշտադրումը ուղերձում ՝ բռնության դեմ պայքարում ներդրումների պակասը: Նշենք, որ այս տարի 16-օրյակը անցնելու է «Ներդրումներ կատարել կանանց ու աղջիկների դեմ բռնության պայքարում» կարգախոսի ներքո, որն իրականացնելու կոչով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն դիմում է կառավարություններին, մասնավոր ընկերություններին եւ բարերարներին.
«Կառավարություններին կոչ եմ անում իրենց պատրաստակամությունը ցույց տալ էապես մեծացնելով ծախսերը բոլոր համապատասխան ոլորտներում, այդ թվում՝ ի աջակցություն կանանց շարժումներին ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Աշխարհի առաջնորդներին նաև խրախուսում եմ ֆինանսապես աջակցել «ՄԱԿ-Կանայք» կառույցին և Կանանց նկատմամբ բռնության վերացման ՄԱԿ-ի նպատակային հիմնադրամին: Մեր հայացքն ուղղում ենք նաև մասնավոր հատվածին, բարերարներին և մտահոգ քաղաքացիներին՝ ակնկալելով նրանց մասնակցությունը ևս»:
Ուղերձն ամբողջությամբ այստեղ
Դիտումների քանակը` 4283