ՏԻՄ համակարգն ու կանայք / ինֆոգրաֆիկա
Այս տարի ՏԻՄ համակարգը Հայաստանում նշեց իր 20-ամյակը. առաջին անգամ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են 1996-ի նոյեմբերի 10-ին: Համակարգը դեռևս զարգացման փուլում է, անելիքներ շատ կան, հատկապես ավագանու ինստիտուտի կայացման ուղղությամբ: Կայացածության ցուցանիշներից մեկն էլ կանանց մասնակցությունն է տեղական որոշումների ընդունման մակարդակում, և այդ առումով պետք է փաստել, որ կանանց թիվը ՏԻՄ-երում միշտ էլ ցածր է եղել:
ՏԻՄ-երի գոյության 20 տարվա ընթացքում կանանց թիվը համայնքների ղեկավարների թվում գրեթե չի փոխվել` տարիներ շարունակ մնալով 2%-ի սահմաններում և յուրահատուկ «ապակե առաստաղ» գծելով կանանց համար:
Այդ նույն ժամանակահատվածում կանանց թիվը ավագանիների կազմում գրեթե կրկնակի աճել է, սակայն այն շարունակում է շատ ցածր մնալ` կազմելով ընդամենը 11,7%: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տվյալներով ներկայումս Հայաստանի 793 համայնքներում գործում են 5368 ավագանու անդամներ, որից 633-ը կանայք են:
Այսօր կանայք 17 համայնք են ղեկավարում:
Դրանց թվում են .
Արարատի մարզի` Վ. Դվին,
Արմավիրի մարզի` Արևաշատ և Արտամետ,
Գեղարքունիքի մարզի` Գեղաքար, Ծափաթաղ, Շատջրեք,
Լոռու մարզի` Բազում, Դաշտադեմ, Մեղվահովիտ, Պաղաղբյուր,
Կոտայքի մարզի` Նոր Երզնկա,
Շիրակի մարզի` Ախուրիկ, Ամասիա,
Սյունիքի մարզի` Հացավան, Շիկահող, Շրվենանց, Տորունիք
համայնքները:
***
Հայաստանի երեք մարզում` Արագածոտնում, Տավուշում և Վայոց ձորում, կին համայնքի ղեկավարներ չկան:
***
Հանրապետության որևէ քաղաք կին չի ղեկավարում:
WomenNet.am
Տվյալները՝ ՀՀ ԿԸՀ, ՀՀ ԱՎԾ,
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն
Դիտումների քանակը` 3596