Աղքատության մանկական դեմքը/ տեսահոլովակ

bednost-2

 

Հայաստանում 2015 թ.–ին մինչև 18 տարեկան երեխաների 33.7%-ն ապրում է աղքատության, իսկ 2.5%-ն ` ծայրահեղ աղքատության մեջ, այն դեպքում երբ աղքատ և ծայրահեղ աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար` 29.8 և 2 %-ը,    փաստում է    ԱՎԾ–ի «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը:   

 

 

 

Զեկույցը փաստում է , որ  երեխաները շատ  ավելի խոցելի են և´ ընդհանուր, և´ ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան ամբողջ բնակչությունը: Այն երեխաների շրջանում, որոնց ընտանիքներում  գլխավորն աշխատում է, աղքատությունը կազմում է 29.3%` չաշխատողների 39.7%-ի համեմատ:  Հարկ է նշել, որ, ըստ հետազոտության,  բոլոր երեխաների 42%-ն ապրում է տնային տնտեսություններում, որի գլխավորը չի աշխատում:

 

 

Զեկույցի մեջ, մասնավորապես, մատնանշված  են   հետևյալ փաստերը.

 

  • 2015թ.-ին մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների 23.4%-ը ստացել է ընտանեկան նպաստ, այդ թվում` ընտանեկան նպաստ ստացել է աղքատ տնային տնտեսությունների 22.0%-ը, ծայրահեղ աղքատների` 35.8%-ը և ոչ աղքատների` 16.6%-ը:

 

  • Մանկական աղքատության տարբերվում է  ըստ սեռի. աղքատ է աղջիկների 35.6 և տղաների՝ 32.2%-ը (բոլոր երեխաների 33.7%-ը): Քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 2.8%` գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 2.2%-ի համեմատ, իսկ ընդհանուր աղքատության մակարդակը քաղաքում 32.2% է , գյուղում ՝ 36.0%:

 

  • Մանկական աղքատության ցուցանիշ ներն էապես տատանվում են` կախված ընտանիքում  երեխաների թվից: Բազմանդամ ընտանիքների երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 46.7%-ը (բոլոր երեխաների մեջ 33.7%-ի համեմատ), իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 4.9%-ը (բոլոր երեխաների 2.5 %-ի համեմատ):

 

  • Տարիքով ավելի փոքր երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Աղքատության ռիսկն ավելի մեծ է այն ընտանիքների երեխաների շրջանում, որոնցում կրտսեր երեխան հինգ տարեկան է կամ ավելի փոքր: Նշված ընտանիքներում աղքատ է երեխաների 37.4 %-ը, մինչդեռ այն ընտանիքներում, որոնցում կրտսեր երեխան 6-14 տարեկան է, աղքատ է երեխաների 30.3%-ը:

 

  • Մեկ կամ ավելի հաշմանդամությամբ երեխա ունեցող տնային տնտեսություններում աղքատության և ծայրահեղ աղքատության ռիսկն ավելի բարձր է: Չնայած որ երեխաների ընդամենը 1,3 %-ն ունի հաշմանդամություն, նրանց 46.2%-ն աղքատ է, իսկ 11.1%-ը՝ ծայրահեղ աղքատ: Այդպիսի երեխաներն աղքատ երեխաների թվում կազմել են 1,8% , ընդ որում` աղքատության գծից նրանց միջին շեղումը (խորությունը) կազմել է 12%:

 

  • Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մոտ մեկ քառորդը (25.3%) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 40.2%-ն աղքատ է, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում այն կազմում է 31.5%:

 

  • Մանկական աղքատության վրա ազդող կարևոր գործոններից է նաև տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Ամուրի (չամուսնացած), այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է (38.8%), քան ամուսնացած կամ համատեղ բնակվողներինը (31.8%):

 

  • Աղքատության ռիսկը նվազում է, երբ երեխան ապրում է այնպիսի տնային տնտեսությունում, որտեղ գլխավորի կրթական մակարդակն ավելի բարձր է: Աղքատ լինելու հավանականությունն էապես ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնք ապրում են այնպիսի տնային տնտեսություններում, որոնց գլխավորը կրթություն չունի կամ ունի տարրական կրթություն (65.3%), ունի ոչ լրիվ միջնակարգ կրթություն (50.2%), միջնակարգ կրթություն (37.4%), միջին մասնագիտական կրթություն (27.6%), համեմատ այն երեխաների, որոնք բնակվում են այնպիսի տնային տնտեսություններում, որտեղ գլխավորն ունի բարձրագույն կրթություն (17.7%):

 

  • Ծայրահեղ աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնք բնակվում են  կրթություն չունեցողի կամ միայն տարրական կրթություն ունեցողի գլխավորությամբ տնային տնտեսություններում:

 

  • Մանկական աղքատության մակարդակն էապես տարբերվում է ըստ մարզերի: Ծայրահեղ մանկական աղքատությունը տատանվում է ամենացածր `0.0%-ից (Արագածոտնի մարզ) մինչև ամենաբարձր` 5.8% (Շիրակի մարզ): Նմանատիպ միտում է նկատվում նաև երեխաների աղքատության ընդհանուր մակարդակի առումով: Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակն ամենացածրն է` 14.0%, իսկ ամենաբարձրը Շիրակի մարզում է՝ 55.8%:

 

  • Աղքատ և ծայրահեղ աղքատ երեխաների կացարանային ավելի վատ պայմաններում ապրելու հավանականությունը  բարձր է, նրանք  ավելի հաճախ  են  զրկված են այնպիսի կացարանային հարմարություններից,ինչպիսիք են` խոհանոցը, լոգարանը կամ ցնցուղը, հոսող տաք ջուրը, կենտրոնացված  գազամատակարարումը: Օրինակ, անբավարար ջեռուցման խնդիր ունեցող տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 52% և ծայրահեղ աղքատ երեխաների 76%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 42%-ի համեմատ: Խոնավ տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 34% և ծայրահեղ աղքատ երեխաների 45%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 27%-ի համեմատ:

 

Զեկույցի շրջանակում ներկայացված են նաև 2015-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ անցկացված «Երեխաների կարիքները» հետազոտության արդյունքները: Երեխաների կարիքների դիտարկումը մանկական աղքատության չափման մեկ այլ եղանակ է: Այն դիտարկում է աղքատությունը սոցիալական և մշակութային տեսանկյունից, որը կարող է ավելի շատ ազդել երեխաների զարգացման վրա, քան նյութական կարիքները: Այս դեպքում էլ աղքատ եւ ծայրահեղ աղքատ երեխաները շատ ավելի խոցելի են, քան ոչ աղքատները:

 

Կարիքավորության մեջ է  ապրում  երեխաների ընդհանուր թվաքանակի 44 տոկոսը: Աղքատ և ծայրահեղ աղքատ երեխաների թվում նյութական կարիքավորությունն ավելի բարձր է և կազմում է համապատասխանաբար` 69.6 և 93.5 տոկոսը: Ոչ նյութական կարիքավորության ցուցանիշներն աղքատ երեխաների շրջանում  առավել քան մտահոգիչ են, քանի որ այդ երեխաները զրկված զարգացման համար անհրաժեշտ տարրական պայմաններից:

 

Հիշեցնենք, որ  մանկական  աղքատության  և կարիքավորության   մասին տվյալներն առավել մանրամասն ներկայացված են եղել   վերջերս հրապարակված ՅՈՒՆԻՍԵՖ-ի  հայաստանյան գրասենյակի   և ՀՀ ԱՎԾ-ի  զեկույցում  Հայաստանում մանկական բազմաչափ աղքատության վերաբերյալ , ըստ որի  եթե Հայաստանում նյութապես աղքատ է ամեն երրորդ երեխան, ապա կարիքավոր է յուրաքանչյուր երկրորդը:  Կարիքների թվում   հաշվի են առնվել ՝ սնուցումը, վաղ մանկական կրթությունն ու խնամքը,  կրթությունը, ժամանցը, սոցիալական փոխհարաբերությունները, հագուստի առկայությունը, տեղեկատվությունը, կոմունալ և տնային պայմանները: Ըստ արդյունքների,  գյուղական բնակավայրերում երեխաների  բազմամչափ խոցելիությունը հասնում է 82 տոկոսի, մինչդեռ քաղաքային բնակավայրերում այն կազմում է 53 տոկոս: Ազգային մակարդակում  երեխաների միայն 12 տոկոսն է, որ չի կրում աղքատության տարբեր դրսևորումների ազդեցությունը:

 

Դիտեք  CivilNet TV –ի հոլովակը  այդ զեկույցի   շուրջ .

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հայաստանում աղքատ է ամեն երրորդ երեխան, իսկ բազմաչափ աղքատությունից խոցելի է յուրաքանչյուր երկրորդը. զեկույց

Աղքատությունը թվերով. կանայք ավելի աղքատ են քան տղամարդիկ

Հայաստանում աղքատ է ամեն երրորդ երեխան, իսկ բազմաչափ աղքատությունից խոցելի է յուրաքանչյուր երկրորդը. զեկույց

Աղքատությունը ՝ դպրոցից դուրս մնալու պատճառ

Մանկական աղքատություն

«Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն՝ աղքատությունն է…»

Աղքատությունը թվերով

ՄԱԿ-ի նոր հավակնոտ օրակարգ՝ մինչև 2030 թվականը վերացնել աղքատությունը աշխարհում

Մանկական աղքատություն

Աղքատություն /Photo

Տատս, աղքատությունը, սովն ու պատերազմը

Դպրոց չհաճախող երեխաներ. Աշխարհում և Հայաստանում

Հայաստանում ծանր աշխատանքերում ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի

ՅՈՒՆԻՍԵՖ. Անհավասարության պատճառով միլիոնավոր երեխաներ կարող են մահանալ մինչև 5 տարին լրանալը

Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ

Ծայրահեղ աղքատների կեսից ավելին նպաստ չեն ստանում

Աղքատության դեմքը. երբ աշխատում են, բայց աղքատ են…

 

Դիտումների քանակը` 3115

Գլխավոր էջ