Ինչու՞ են ֆրանսուհիները սահմանված ժամից ավելի շուտ գնացել աշխատանքից

Կանանց պայքարը տղամարդկանց հետ հավաասար վարձատրության շուրջ

02112016_france_women_equality

Ֆրանսիայի աշխատող կանայք այս երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 7-ին, սահմանված ժամից ավելի շուտ են գնացել աշխատանքից ՝ ի նշան բողոքի ընդդեմ տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև եղած նշանակալի տարբերության:

 

Ցույցին մասնակցեցին  հազարավոր կանայք: Ակցիայի  կազմակերպիչն է «ՀՊԱՐՏ ԿԱՆԱՅՔ» ֆեմինիստական կազմակերպությունը: Ինտերնետում շարժման ակտիվիստները կոչ են արել կանանց աշխատանքից  գնալ  ժամը  16:34-ին: Ժամը պատահական չէր ընտրված:  Կազմակերպիչները հաշվարկելեն, որ   հենց այդ օրը և հենց այդ ժամին տղամարդ կոլեգաները տարեսկզբից արդեն իսկ վաստակած կլինեն  այնքան, որքան կանայք նույն պաշտոններում կստանան ամբողջ տարվա համար:

 

Այդ հաշվարկները հիմնված են պաշտոնական վիճակագրական տվյալների վրա, որոնց համաձայն Ֆրանսիայում տղամարդիկ միջինը վաստակում են 15%-ով ավելի շատ, քան նմանատիպ պաշտոններ զբաղեցնող կանայք:  Ֆեմինիստները հաշվել են, որ կանայք մեկ տարվա մեջ նույն գումարը աշխատելու համար պետք է աշխատեն 38 օր ավելի, քան իրենց տղամարդ-կոլեգաները:

feminists-protest

«Չենք պատարաստվում մի  ամբողջ կյանք սպասել»

 

Ինչպես հայտնելն է BBC –ին  «ՀՊԱՐՏ ԿԱՆԱՅՔ» կազմակերպության հիմնադիր Ռեբեկան Ամսելլեմը , ինքը միշտ էլ իմացել է, որ տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև տարբերությունը մեծ է, բայց ոչ այսքան: «Ես կարծում եմ, որ տարբերությունը կկազմի ոչ ավելի քան 10 աշխատանքային օր, բայց ոչ մեկուկես ամիս», – բացատրում է նա:

 

 

Իր իսկ խոսքերով Ամսելլեմը որոշել է զբաղվել հաշվարկներով այն բանից հետո, երբ իմացել է, որ նույնիսկ Իսլանդիայում, որը համարվում է համաշխարհային լիդեր գենդերային հավասարության ապահովման հարցերով, աշխատավարձերի միջև տարբերությունը կազմում է 14%:

 

 

Իդեպ, վերջին 11 տարիներին Իսլանդիայի կանայք  ամենամյա բողոքի ակցիա են անցկացնում նույն այն  սկզբունքով, որը հիմա իրագործում են նաև ֆրանսիացի ֆեմինիստուհիները:  Այս ակցիաների ժամանակ, որոնք անց են կացվում Իսլանդիայում հոկտեմբերի 24-ին, կանայք աշխատանքից գնում են այնպիսի  ժամին, որպեսզի իրենց ժամային աշխատավարձը (տարեկան հաշվարկներով) հավասարվի տղամարդկանց աշխատավարձին:

 

 

Այդ 11 տարիների ընթացքում, որ անց է կացվում այդ ակցիան, իսլանդացի կանանց աշխատանքից գնալու ժամը ուղիղ կես ժամով տեղաշարժվել է  – 14:08-ից մինչև 14:38, քանի որ   կրճատվել է նաեւ կանանց ու տղամարդկանց աշխատավաչձերի տարբերությունը:

 

 

Այս տեմպերով կանանց աշխատավարձերը կհամեմատվեն տղամարդկանց աշխատավարձերի հետ միայն 52 տարի անց: Իսլանդիայի աշխատանքի կոնֆեդերացիայում նման ժամկետներն անընդունելի են համարվել: «Ոչ ոք պատրաստ չէ սպասել կես դար: Դա մի ամբողջ կյանք է»:, – ասել է կոնֆեդերացիայի ղեկավարը տեղական հեռուստատեսության ուղիղ եթերում:

 

 

 

equal-pay

 

«Մի’ սպասեք 2186թ.-ին »

 

Ֆրանսիայում մինչև ակցիայի սկիզբը մասնակցության մտադրության մասին հայտնել են մոտ 10 000 կանայք: Նոյեմբերի 7 –ի ակցիայի  հեշթեգը հայտնվել էր ֆրանսիական թվիթերի թոփ նորությունների շարքում:   Շատերը հրապարակել են այս հեշթեգի ներքո նկարներ և ինտերնետ-մեմեր այդ թեմայով, մյուսները միայն մեկ բառ են գրել ՝ «հավասարություն»: Ակցիային աջակցել են ֆրանսիական կաբինետի երկու անդամներ ևս: Կրթության նախարար Նաջատ Վալլո-Բելկասեմ գրել է իր թվիթերում, որ հավասար իրավուքնների համար մղվող պայքարում պետք է մասնակցի ամբողջ հասարակությունը:   «Մի’ սպասեք 2186թ.», – հավելել է նախարարը, ի նլատի ունենալով  վերջերս Համաշխարհային տնտեսական ֆորումի շողմից հրապարակված    2016–ի Գենդերային ճեղքվածքի գլոբալ զեկույցի   (Global Gender Gap Report 2016 ) կանախատեսումները առ այն, որ տնտեսության ոլորտում գենդերային ճեղքվածքը հնարավոր չէ լրացնել նույնիսկ առաջիկա 170 տարվա ընթացքում:

 

 

Մինչդեռ Ֆրանսիայում դեռևս ամենամեծ տարբերությունը չէ տղամարդկանց և կանանց աշխատավարձերի միջև: Եվրոստատի տվյալների համաձայն Եվրոպայում  այդ տարբերությունը միջինում 16 տոկոս է կազմում:  Հայաստանում կանանց ու տղամարդկանց աշխատավարձերի տարբերությունը  34 %  է կազմում: Իսկ եկամուտների մասով տարբերությունն էլ ավելի մեծ է եւ հասնում է  40 տոկոսի: Ի դեպ, գենդերային անջրպետը հաղթահարելու համար, ըստ Գենդերային ճեղքվածքի գլոբալ զեկույցի ,  Հայաստանին կպահանջվի   229 տարի ՝ հաշվի առնելով առկա միտումները:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Gender Gap Index-2016՝ Անհավասարությունը Հայաստանում վերացված է 67 տոկոսով

Պատրա՞ստ եք սպասել 229 տարի գենդերային անհավասարությունը հաղթահարելու համար

Կանայք Հայաստանի աշխատանքի շուկայում. միայն թվեր եւ փաստեր

Որո՞նք են տղամարդկանց և կանանց եկամուտների միջև եղած տարբերությունների պատճառները

«Աշխատանքի շուկայում կանանց խնդիրները նույնն են գրեթե ամենուր»…

Ի՞նչ կորուստներ է կրում Հայաստանը գենդերային անհավասարության պատճառով

«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»

Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում

Կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման գծով Բարձր մակարդակի խումբ է ստեղծվել ՄԱԿ-ում

Կանայք, աշխատանք և տնտեսություն. գենդերային հավասարության մակրոտնտեսական օգուտները

Գյուղաբնակ կանայք. անարդարությունն աշխարհում եւ Հայաստանում

 

Դիտումների քանակը` 3226

Գլխավոր էջ