Կառավարությունը խոստանում է հավասար իրավունքներ և երաշխիքներ ապահովել բանակում ծառայող աղջիկների եւ տղաների համար

banak-3

Ինչպես հայտնի է,  վերջերս ընդունված ՀՀ Կառավարության  ծրագրով, նախատեսվում են մի շարք նորամուծություններ պաշտպանության ոլորտում: Դրանց թվում կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցնելու հնարավորությունների ընդլայնումն է: Թեպետ նախորդ  կառավարության ծրագրով նման դրույթ չի եղել, սակայն վերջին տարիների ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարությունն արդեն իսկ   որոշակի   աշխատանք  տարել  է այդ գաղափարի ուղղությամբ՝ դիտարկելով կանանց մուտքը ռազմական  ոլորտ որպես բանակի բարեփոխումների մաս: 

 

Երբ  2014-ին  ՀՀ պաշտպանության նախարարությունը առաջին անգամ  հայտարարեց իգական սեռի ներկայացուցիչների ընդունելության մասին ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում,  ոչ բոլորն ողջունեցին  այդ նորարարությունը՝ սոցիալ- մշակույթային եւ հոգեբանական արգելքներ տեսնելով դրա իրականացման ճանապարհին:  Ի պատասխան այդ տեսակետի ՊՆ նախարարության կողմից   պատրաստվեց  «Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». տեսահոլովակը,   որով փորձ էր  արվում  հաղթահարել այն կարծրատիպերը,   ըստ որոնց՝ կինը չի կարող ծառայել բանակում… Արդյունքում  փորձը ցույց տվեց, որ ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում ռազմական կրթություն ստացող աղջիկների թիվը տարեց տարի աճում է…

 

 

Թե ինչպես է իրականացվելու Կառավարության նոր ծրագրում զետեղված դրույթը, ցույց կտա ժամանակը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը անդրադառնալով  այդ խնդրին  Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ասել է, որ կանանց համար ոչ միայն զինծառայության համապատասխան պայմաններ պետք է ստեղծեն, այլ նաև  ծառայողական առաջխաղացման հավասար իրավունքներ և երաշխիքներ կապահովեն:

 

 

Հայաստանում Զինված ուժերում կանանց ծառայությունը կարգավորվում է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով,  որի համաձայն, զինապարտներ են համարվում նախազորակոչային, զորակոչային տարիքի և պահեստազորում հաշվառված արական, ինչպես նաև զինվորական մասնագիտություն ունեցող կամ զինվորական ծառայություն անցած իգական սեռի քաղաքացիները:

 

 

Ի դեպ,  այս տարվա հոկտեմբերի սկզբին  ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցության շրջանակում լույս է տեսել  «Կինը և բանակը. հիմնախնդիրներ, մարտահրավերներ և հնարավորություններ» մենագրությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի ավագ օգնական, քաղաքական գիտությունների թեկնածու, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի համահեղինակությամբ: Գրքում անդրադարձ է կատարվում զինված ուժերում կանանց ներգրավման հարցերին՝ հայկական իրականությունում զինվորական կանանց հիմնախնդիրների և հնարավորությունների համատեքստում:

 

***

 

Նշենք, որ կանայք ծառայում են մի շարք երկրների բանակներում. ԱՄՆ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Շվեդիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Բելգիա, Դանիա, Նորվեգիա, Լյուքսեմբուրգ, Շրի Լանկա, Պորտուգալիա, Իսրայել, Իսպանիա, Հունաստան, Թուրքիա, Պակիստան, Հնդկաստան, Չինաստան, Հյուսիսային Կորեա և այլն:

 

Իսրայելում 1959 թվականից օրենսդրորեն ամրագրված է երկու սեռերի պարտադիր զինվորական ծառայությունը: Զորակոչվում են 18-24 տարեկան չամուսնացած կանայք: Իսրայելի պաշտպանության բանակի առաջին Կանանց կորպուսը ստեղծվել է 1948թ.-ից: 1995թ.-ից կանայք իրավունք ստացան ծառայելու նաև ռազմաօդային ուժերում, իսկ 2000թ.` մարտական ստորաբաժանումներում: Այժմ Իսրայելի պաշտպանության բանակի մոտ 33%-ը կանայք են:

 

ԱՄՆ-ի բանակում կանանց առանձնակի դեր է հատկացվում ։ 2012թ-ի դրությամբ կանայք ԱՄՆ բանակի 14 տոկոսն են կազմում։ Ավելի քան 165,000 կանայք են ներգրավված ռազմական ծառայության մեջ, իսկ ավելի քան 35,000-ը ծառայում են որպես սպաներ։

 

Բրիտանական  ռազմական ուժերում  կանայք ընդգրկված  են 1990-ականներից, սակայն նրանք դեռևս չեն ներգրավվում Թագավորական նավատորմի և Թագավորական օդուժի հիմնական ստորաբաժանումներում։

 

Իտալիայում  1999թ.-ին ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս կանանց անցնել զինված ուժերի շարքերը: Իտալուհիները կարող են ծառայել ԶՈՒ ցանկացած ստորաբաժանումներում, բացի ստորջրյա նավատորմից և հատուկ նշանակության ջոկատից: Այժմ կանանց թիվը ցամաքային զորքերում կազմում է անձնակազմի 6,3%-ը, ռազմածովային ուժերում` 3,8%, ռազմաօդային ուժերում` 1,6%-ը:

 

Չեխիայի զինված ուժերի   մասն են կազմում նաեւ կանայք, և նրանց դերը երկրի բանակում անփոխարինելի է, հատկապես՝ օդուժում։

 

Պակիստանն իսլամական աշխարհի միակ երկիրն է, որտեղ կանայք ակտիվորեն ներգրավված են ռազմական գործողություններում։ Պակիստանի նավատորմը ռազմական ընդհանուր ուժերի միակ ստորաբաժանումն է, որտեղ կանանց չի թույլատրվում մասնակցել ռազմական առաքելություններին։

Մ.Մարգարյան

 

 

Կարդացեք «Կանայք եւ բանակը»  խորագրի ներքո  մեր կայքում հրապարակված նյութերը.

 

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

«Անհնար է մոռանալ այդ ամենը»

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

Կիսաշրջազգեստով միլիտարիզմ

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

Սահմանային զորամասի կանայք

Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին

Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

Մարիամի մեդալը

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

 

Դիտումների քանակը` 4205

Գլխավոր էջ