«Հասնենք հավասարության. կանանց քաղաքական մասնակցության տեսլականը». լրագրողական մրցույթ

press «ՕՔՍՖԱՄ» միջազգային կազմակերպությունը և «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամը «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի շրջանակում հայտարարում  են  «Հասնենք հավասարության. կանանց քաղաքական մասնակցության տեսլականը» թեմայով լրագրողական նյութերի մրցույթ:

 

Թեմայի առանցքային խորագրերն են.

–      ‹‹Քաղաքականությունը կանանց գործն է. խոչընդոտներ և լուծումներ››,

–  ‹‹Հաջողության բանաձեւ. կանանց տնտեսական ձեռքբերումներից դեպի քաղաքական մասնակցություն››,

–     ‹‹Կանայք ՏԻՄ ընտրություններում. մրցավազքի առանձնահատկությունները››:

 

Ո՞վքեր կարող են մասնակցել

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել լրագրողները, քաղաքացիական ակտիվիստները, հանրային թղթակիցները, բլոգերները  ՀՀ ամբողջ տարածքից:

Նյութերը պետք է տպագրված, հեռարձակված կամ առցանց տեղադրված  լինեն     2016թ. հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը:

Մրցույթի մասնակից բոլոր նյութերն անմիջապես կտեղադրվեն «ՀԱՎԱՍԱՐ» քարոզարշավի ֆեյսբուքյան էջում:

 

Մրցանակները

Լավագույն աշխատանքները կարժանանան դրամական  մրցանակների, որոնք  սահմանվելու են հետևյալ երեք  անվանակարգերում.

  • Ռադիո-հեռուստատեսային նյութ (մրցանակային մեկ տեղ՝ 100.000 դրամ)
  • Տպագիր հոդված (մրցանակային մեկ տեղ՝ 100.000 դրամ)
  • Առցանց հոդված (մրցանակային մեկ տեղ՝ 100.000 դրամ)

 

Նյութերի ներկայացման  վերջնաժամկետը

Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ: Արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն հանրությանը մինչեւ դեկտեմբերի 10-ը:

 

Ժյուրիի կազմը

Ժյուրիի կազմում ընդգրկվելու են Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, գենդերային հարցերով փորձագետներ եւ լրագրության ոլորտում մասնագետներ:

Մրցույթի ժյուրին հաշվի է առնելու ՝

  • բարձրացրած թեմայի հանրային կարևորությունը,
  • տեղեկատվության հավաստիությունը,
  • նյութերի մատուցման ստեղծագործական ոճը,
  • նյութերի գենդերային զգայնությունը:

 

Մրցույթին ներկայացվող նյութերի ձևաչափ

  • Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տպագիր մամուլում հրապարակված հոդվածի կրկնօրինակը, հեռուստա-ռադիո նյութի խտասկավառակը՝ լրատվամիջոցի պաշտոնական տարբերանշանով, էլեկտրոնային մամուլի դեպքում՝ ինտերնետային կայքի հասցեն (URL):
  • Տեսանյութերը ներկայացնել հետևյալ ձևաչափերից մեկով՝ avi, mp4, mpg, wmv:

Յուրաքանչյուր մասնակից  կարող է ներկայացնել մեկից երեք լրագրողական նյութ:  Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։

 

Ինչպե՞ս դիմել

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել academyoffamily@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ «Լրագրողական մրցույթ» վերնագրով կամ փոստով` ՕքսԵՋեն հիմնադրամ, Երևան, Դավիթ Անհաղթ փ., 23 շենք, թիվ 19 :

Հարցերի և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք դիմել մրցույթի համակարգող Գոռ Պետրոսյանին՝  academyoffamily@gmail.com  էլ. հասցով կամ 091 510 410 հեռախոսահամարով:

Նյութերի հետ անհրաժեշտ է  ներկայացնել կից գրանցաթերթիկը (տես հաջորդ էջում): Առանց լրացված հարցաթերթիկի ներկայացված հայտերը չեն դիտարկվի:

Ակնկալում ենք ձեր մասնակցությունը:

 

 

log-1

Դիտումների քանակը` 3132

Գլխավոր էջ