Պատրա՞ստ եք սպասել 229 տարի գենդերային անհավասարությունը հաղթահարելու համար
Այս տարի Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակված Գենդերային ճեղքվածքի գլոբալ զեկույցը -2016 (Global Gender Gap Report 2016 ) հետաքրքիր առանձնահատկություն ունի: Զեկույցի հեղինակները առաջարկում են օնլայն հաշվարկել թե քանի տարի կպահանջվի յուրաքանչյուր երկրին գենդերային անհավասարությունը հաղթահարելու համար:
Հայաստանի վերաբերյալ պատասխանը. 229 տարի է՝ հաշվի առնելով առկա միտումները: Մինչդեռ աշխարհի առնվազն 107 երկրներում առկա միտումները պահպանելու պարագայում գենդերային բացը վերացնելու համար կպահանջվի 83 տարի, այսինքն այդ երկրներում այսօր ծնված աղջիկները կարող է եւ կտեսնեն հավասարության արդյունքները:
Ըստ զեկույցի հեղինակների, հաշվի առնելով տնտեսության ոլորտում առկա ճեղվածքի չափն ու նախորդ տարի գրանցված նվազումը, այդ ոլորտում ճեղքվածքը հնարավոր չէ լրացնել նույնիսկ առաջիկա 170 տարվա ընթացքում: 2013-ի պիկից հետո տնտեսության ոլորտում գենդերային ճեղքվածքը վերադարձել է 2008-ի ցուցանիշին: Դրա հետ մեկտեղ, առկա միտումները հիմք ընդունելով, կրթության ոլորտում ճեղքվածքը կարող է լրացվել հաջորդ 10 տարիների ընթացքում:
Այս պահին գենդերային ամենալայն ճեղքվածքը քաղաքականության ոլորտում է, այստեղ էլ առաջընթացը դանդաղ է՝ 2006-ից ի վեր գրանցվել է ցուցանիշի 9 տոկոսի նվազում: Այնումենայնիվ, զեկույցի հեղինակները նշում են, որ առկա գենդերային բացը կարող է վերանալ 82 տարվա ընթացքում:
Առողջապահության ոլորտում գենդերային անհավասարության վերացման ժամկետը դեռևս հստակեցված չէ: Այս ոլորտում գենդերային ճեղքվածքն ամենափոքրն է, սակայն ցուցանիշը վերադարձել է 2006-ի վիճակին մի քանի երկրներում՝ մասնավորապես Չինաստանում ու Հնդկաստանում առկա խնդիրների հետևանքով: Խոսքը նորածինների սեռերի հարաբերակցության զգալի շեղման մասին է, ինչը հաշվի է առնվում վարկանիշի կառուցվածքում:
Կան տարածաշրջաններ, որտեղ ճեղքվածքի վերացումը կարողէ ավելի արագ լինել, օրինակ Հարավային Ասիայում դրան կարելի է հասնել 46 տարվա ընացքում, Արևմտյան Եվրոպայում՝ 61 տարվա, Լատինական Ամերիկայում՝ 72 տարվա, Սաուդյան Արաբիայում՝ 79 տարվա:
Մյուս տարածաշրջաններում բացի լրացման համար 100 տարուց ավելի երկար ժամանակ կպահանջվի. Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում՝ 129 տարի, Արևելյան Ասիայում՝ 146 տարի, իսկ մեր տարաշածրջանում, Արևելյան Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում՝ 149 տարի: Վերջին տասնամյակում ամենադանդաղ առաջընթաց ունեցող Հյուսիսային Ամերիկայում, ակնկալվում է, որ ճեղքվածքը կվերանա մոտ 158 տարի անց:
Զեկույցի հեղինակները փաստում են, որ սրանցից ոչ մեկը վերջնական եզրակացություն չէ: Դրանք արտացոլում են առաջընթացի առկա միտումներն ու քաղաքական գործիչներին, շահագրգիռ այլ կողմերին կոչ են անում արագացնել գենդերային հավասարության հասնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը:
Global Gender Gap Index-ը նաեւ ցույց է տալիս, որ բոլոր երկրներն էլ կարող են անել ավելին ծածկելու գենդերային ճեղքվածքը: Զեկույցի համաձայն միայն հինգ երկիր է, որ ճեղքվածքը ծածկել է 80 տոկոսով, 64 երկիր՝ 70-80 տոկոսով, 65 երկիր՝ 60-70 տոկոսով, 10 երկիր՝ 50-60 տոկոսով: 2016-ին որևէ երկիր չի կարողացել ծածկել 50 տոկոսից քիչ:
Հ. Կարապետյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Gender Gap Index-2016՝ Անհավասարությունը Հայաստանում վերացված է 67 տոկոսով
Դիտումների քանակը` 4551