Քանի՞ կին մուտք կգործի նոր խորհրդարան

Այս հարցին դեռեւս հնարավոր չէ ստույգ պատասխան տալ առնվազն երկու պատճառով:  երկուսն էլ համամասնական ցուցակների հետ են կապված: Նախ, միայն մոտավոր կարելի է ասել ինչպես կբաշխվեն կուսակցությունների միջեւ  համամասնական 90 մանդատները: Երկրորդը՝  հայտնի չէ ցուցակներում ընդգրկված թեկնածուներից որոնք կմտնեն խորհրդարան, իսկ որոնք գործադիրի կազմում կաշխատեն: Բացի այդ, բացառված չէ , որ ընդդիմադիր գործիչներից ոմանք հրաժարվեն մանդատներից այնպես, ինչպես դա որոշեց  Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր տեղը զիջելով ուրիշին:

 

 

Ըստ մոտավոր հաշվարկների կուսակցություններին բաժին ընկած  համամամսնական մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ.
ՀՀԿ-ն` 40 մանդատ
ԲՀԿ-`ն  28
ՀԱԿ` 7
Մյուս երեք կուսակցությունները`

ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը` 5-ական մանդատ:
Դատելով ցուցակներում ներկայացված կանանց թվից, կարելի է սպասել, որ ՀՀԿ-ի կողմից պատգամավոր կդառնան առնվազն 8 կին, ԲՀԿ-ից ՝ 5 կին, ՀԱԿ-ից, «Օրինաց երկրից» եւ ժառանգությունից ՝ ընդամենը մեկական կին , իսկ ՀՅԴ-ի խմբակցության կազմում  ՝ կարող է կին չլինի, եթե այն սահմանափակվի հինգ անդամով:

 

 

Ընդհանուր առմամբ, ի նկատի ունենալով  նաեւ մեծամասնականով կանանց բաժին ընկած 2 մանդատները, կարելի է ակնկալել, որ Ազգային ժողովի նոր կազմում կարող է լինել առնվազն 18 կին պատգամավոր:

 

Բոլոր դեպքերում, արված հաշվարկը շատ մոտավոր է եւ մեծապես կախված է կուսակցությունների ներսում կայացվող որոշումներից, հատկապես, եթե  հաշվի առնենք, որ, օրինակ ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված կանանց մի մասը կառավարությունում  տարբեր պաշտոններ են զբաղեցնում, այդ թվում բավականին բարձր: Ինչպիսի որոշում կկայացնենք այդ կանայք պարզ չէ, սակայն կանանց  ներկայցվածությունը խորհրդարանում չի տուժի միայն այն դեպքում եթե մանդատից հրաժարվող կնոջ տեղը զբաղեցնի ցուցակի մեջ ներգրավված հաջորդ կինը եւ ոչ թե տղամարդը:
 

Ներկայացնում ենք խորհրդարան անցած կուսակցությունների ցուցակներում անցողիկ տեղերում ընդգրկված կանանց ( ըստ ցուցակում զբաղեցրած տեղի), իսկ  թե նրանցից  քանիսը  կդառնան  պատագամավոր ցույց կտա ժամանակը:
 

ՀՀԿ/  40 մանդատ

 

6.Հակոբյան  Հրանուշ , ՀՀ սփյուռքի նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

11.Նաղդալյան  Հերմինե, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, տնտեսագիտության թեկնածու

16.Պետրոսյան Շուշան, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ

21. Աճեմյան Կարինե, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ

26.Եսայան  Մարգարիտ, ,,Առավոտ,,  օրաթերթի  լրագրող

31.Մուրադյան  Ռուզաննա, ՀՀ ԿԳՆ Երևանի Գր. Զոհրապի անվ. թիվ 43 ավագ դպրոցի տնօրեն, ՀՀԿ խորհրդի անդամ

36.Կարապետյան Նաիրա , ՄԻԱԿ, ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու

41.Հովհաննիսյան  Արփինե , ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու

46.Պողոսյան Հասմիկ, անկուս.,ՀՀ մշակույթի նախարար

51.Բաղդասարյան Ջեմմա, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ

56.Մինասյան Կարինե, ՀՀ էկոնոմիկայի նախարարի  1-ին տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ

61.Սամուելյան Արև, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ

66.Ղարիբյան Սոնա,  ՀՀ ֆինանսների նախարարության  աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության պետ, ՀՀԿ խորհրդի անդամ

 

 

 

 

ԲՀԿ/ 28 մանդատ

 

6.Զոհրաբյան Նաիրա, ,ՀՀ ԱԺ պատգամավոր

11.Վարդանյան Էլինար, ՀՀ Փատաբանների պալատի անդամ,«Առաջին հիփոթեքային ընկերություն» իրավաբան

16.Պողոսյան Թամարա, չի աշխատում

21.Ավետիսյան Հռիփսիմե, ՄԱԿ, «Արսօյլ» ՓԲԸ տնօրեն

26.Բոգդանյան Մարինե, Հյուսիսային Համալսարանի Դիլիջանի ներկայացչության տնօրեն

31.Հակոբյան Շուշանիկ, «Երևակ» կրթահամալիր, անգլերենի ուսուցչուհի

36.Հակոբյան Սուսաննա, չի աշխատում

41. Ղուկասյան Դիանա ,  Երևանի թիվ 85 դպրոցի տնօրեն

 

 

 

ՀԱԿ/ 7 մանդատ

 

6.Սարգսյան Լյուդմիլա, Սոցիալ -դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ

11.Պետրոսյան Վիոլետտա, Հայաստանի Լիբերալ կուսակցություն, Չի աշխատում

16.Թադևոսյան Զոյա, Ժողովրդավարական Հայրենիք, ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, դոցենտ

 

 

 

 

«Օրինաց երկիր»/ 5 մանդատ

 

2.Բիշարյան Հեղինե, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողով, պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար

11.Գազիյան Դիանա, Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում, գործադիր տնօրեն

 

 

 

 

ՀՅԴ / 5 մանդատ

 

6.Հարությունյան Կարինե , ԿԳՆ  ԿԱԻ, հասարակագիտության մասնագետ

11.Առաքելյան Ռուզաննա,  ՀՀ  Ազգային Ժողով, Պատգամավոր

 

 

 

 

«Ժառանգություն»/ 5 մանդատ

 

3.Փոստանջյան Զարուհի, ՀՀ Ազգային ժողով, պատգամավոր

9.Աբգարյան Իզաբելլա, Անկուսակցական, «Սիրունյան» իրավաբանական գրասենյակ,հասարակայնության հետ կապերի համակարգող

11.Սեդրակյան Անուշ, Ազատ դեմոկրատներ, ԵՊՀ  դասախոս, դոցենտ

 

 

Դիտումների քանակը` 5192

Գլխավոր էջ