Արարատի մարզի ավագանիներում կանանց ներկայացվածությունը կրկնակի աճել է

tim-dinamicՍեպտեմբերի 18-ին  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում  կայացած ՏԻՄ ընտրություններում   ավագանու անդամի համար պայքարում էր  2 692 թեկնածու, որից 339 կանայք էին (12.6%): ԿԸՀ-ի ամփոփ տվյալներով  ընտրված ավագանու  2022 անդամներից  239-ն են կանայք , ինչը 11.8 %  է կազմում: Մինչ ընտրությունները ,  ՀՀ ԱՎԾ տվյալներով, նշված հինգ մարզերի ավագանիների կազմում  կանայք 9.4 % են  ներկայացված եղել:  Հատկանշական է , որ սեպտեմբերի 18-ի ընտրությունների արդյունքում  Արարատի   մարզում  կանանց ներկայացվածությունը ավագանիներում ավելի քան կրկնակի աճել է:

 

Ըստ մարզերի ավագանիներում  կանանց ներկայացվածության պատկերն հետեւյալն է.

 

Արագածոտնի մարզում  526 ընտրված ավագանու անդամներից   48-ը  կամ  9.1% կանայք են, մինչ ընտրությունները  կանայք մարզի  ավագանիներում  5.2 % էին: Այսինքն , այստեղ կանանց ներկայացվախության  գրեթե կրկնակի աճ է արձանագրվել:

 

Արարատի մարզում  602 ընտրվածներից   85-ը  կամ  14.1% կանայք են, մինչ ընտրությունները  կանայք մարզի  ավագանիներում  6.3 % էին: Դա ավելի քան կրկնակի աճ է:

 

Արմավիրի մարզում 641 ընտրվածներից   80-ը  կամ  12.5% կանայք են, մինչ ընտրությունները  կանայք մարզի  ավագանիներում  8.1 % էին:

 

Սյունիքի մարզում  55 ընտրվածներից   3-ը  կամ  5.5% կանայք են, մինչ ընտրությունները  կանայք մարզի  ավագանիներում  19.4 % էին:  Հիշեցնենք, որ Սյունիքում ընտրություններ են կայացել  նաեւ հոկտեմբերի 2-ին եւ դրանց  արդյունքում  ավագանու  299 ընտրված  անդամներից   73-ը կամ  24.4 % կանայք են: Ընդհանուր առմամբ, կանանաց ներկայացվածությունը մարզում  աճել  է  19.4 % -ից մինչեւ 21.4 %:

 

Տավուշի մարզում  193 ընտրվածներից   23-ը  կամ  11.9% կանայք են, մինչ ընտրությունները  կանայք մարզի  ավագանիներում  9 % էին:

 

Ընդհանուր առմամբ, նշված հինգ մարզերից  չորսում կանանց ներկայացվածությունը ավագանիներում ավելացել է:  Դա սակայն չի վերաբերում խոշորացված համայնքների ընտրություններին, որոնցում կանանց  ներկայացվածության զգալի նվազեցում է արձանագրվել:

 

***

Սեպտեմբերի 18-ին նշված հինգմարզում կայացած  հաամյնքի ղեկավարի  ընտրություններում   408 թեկնածուներից ընտրվել են 237-ը: Նրանցից միայն երկուսն են կին . Արմավիրի մարզի Արտամետ ր Արևաշատ գյուղերի գործող համայնքապետները՝ Անահիտ Դավթյանը և Սուսաննա Գևորգյանը: Այսինքն , ընտրությունների արդյունքում կին համայնքապետների թիվը նշված մարզերում չի փոխվել, թեպետ  համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր  տասը կին:

 

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Սեպտեմբերի 18. Համայնքների կին ղեկավարների թիվը չի ավելացել, երկուսըն վերընտրվել են իրենց պաշտոնում

Սեպտեմբերի 18. Խոշորացված համայնքների ավագանիների մեծ մասում կանայք ընդգրկված չեն/ լրացված

Արարատի մարզում կանանց ներկայացվածությունը ավագանիներում կրկնակի աճել է

Հոկտեմբերի 2. Կանանց մասնակցության գրեթե մոգական 11,2 տոկոսը

Խոշորացված համայնքներում կին ավագանիների թիվը երեք անգամ պակասել է

Վանաձոր-2016. Նախնական տվյալներով ավագանիում 7 կին կլինի/ լրացված

Գյումրի-2016. Նախնական տվյալներով ավագանիում կանայք 21% են կազմելու

Հոկտեմբերի 2. Ինքնաբացարկներից հետո համայնքի ղեկավար կին թեկնածուների շարքերը կիսով չափ նոսրացել են

Հոկտեմբերի 2 . Համայնքի ղեկավարների 687 թեկնածուներից 38-ը կանայք են

Սեպտեմբերի 18. Սյունիքի խոշորացված ընտրություններում ընդամենը 5 կին է առաջադրվել

Սեպեմբերի 18. Արմավիրում ու Արարատում կին թեկնածուները համեմատաբար շատ են

Սեպտեմբերի 18 . Կանանց առաջադրումները Տավուշում /լրացված

Սեպտեմբերի 18. Արագածոտնի քաղաքային համայնքներում կանայք գրեթե չեն առաջադրվել

Սեպտեմբերի 18. Սյունիքի խոշորացված ընտրություններում ընդամենը 5 կին է առաջադրվել

Սեպեմբերի 18. Արմավիրում ու Արարատում կին թեկնածուները համեմատաբար շատ են

Հոկտեմբերի 2. Ինքնաբացարկներից հետո համայնքի ղեկավար կին թեկնածուների շարքերը կիսով չափ նոսրացել են

Հոկտեմբերի 2 . Համայնքի ղեկավարների 687 թեկնածուներից 38-ը կանայք են

Գյումրի-2016. Կուսակցությունների մեծ մասը ներկայացրել են կանանց առաջին եռյակում/ ինֆոգրաֆիկա

Վանաձոր-2016. թեկնածուների գրեթե մեկ երրորդը կանայք են/ ինֆոգրաֆիկա

Հոկտեմբերի 2. Կանանց ուշագրավ առաջադրումները համայնքի ղեկավարի պաշտոնում

Գյումրիում և Վանաձորում կուսակցությունների ցուցակներով առաջադրված թեկնածուների 30 տոկոսը կանայք են

Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա

ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են

ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի պաշտոնում 21 կին է առաջադրվել

Համայնքների խոշորացման արդյունքում ավագանու կին անդամների թիվը կրճատվել է/ լրացված

Դիտումների քանակը` 3487

Գլխավոր էջ