Քանի՞ ձայն ստացան մեծամասնականով առաջադրված կանայք
Մեծամասնականով առաջադրված կանայք միասին հաղթահարեցին 5 տոկոսանոց շեմը՝ ստանալով ընտրողների 98 685 քվեն: Իսկ եթե լուրջ, ապա այդ ընտրակարգով պայքարի մեջ մտած 11 կանանցից, հաղթողի դերում հայտնվեցին միայն երկուսը՝ թիվ 17 ընտրատարածքում՝ Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն, ՀՀԿ–ի անդամ Կարինե Պողոսյանը եւ թիվ 40 ընտրատարածքում ՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՍՊԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Մարինե Մարաբյանը:
Գուցե կարելի է դա մի փոքր առաջընթաց համարել, հատկապես եթե հիշենք, որ 2007-ի ընտրություններին մեծամասնական համակարգով առաջադրված 5 կանանցից ոչ մեկը խորհդարան չանցավ: Իրականում, առաջընթացն ապահովեցին այն բոլոր կանայք, որոնք ի հեճուկս մեծամասնականի «վատ համբավի» այնուամենայնիվ փորձեցին ապացուցել հակառակը:
Մենք դեռ հնարավորություն կունենանք ավելի հանգամանորեն անդրադառնալու տարբեր ընտրատարածքներում տեղի ունեցած իրադարձություններին, բայց որոշ եզրահանգումներ ընդհանուր էին գրեթե բոլորի համար: Առաջինը, մեծամասնականում ավանդաբար ծավալվող փողի եւ ինտելեկտի միջեւ պայքարում կանայք հիմնականում ներկայացնում էին երկրորդը, արդյունքում նրանցից մեծ մասը պարտվեց մեծ կապիտալին: Երկրորդը, նույն ընտրատարածքում առաջադրված կին թեկնածուները ակնհայտորեն «խանգարեցին» իրար, ինչը, ցավոք, ի սկզբանե սպասելի էր: Եվ վերջապես, կանայք հաղթող դուրս եկան միայն այն դեպքում, երբ նրանց կողմից էր ադմինիստրատիվ ռեսուրսը կամ իշխող կուսակցությունը:
Ներկայացնում ենք թեկնածուների կողմից ստացված ձայների բաշխվածությունն այն ընտրատարածքներում, որտեղ առաջադրվել էին կանայք:
Թիվ 1 ընտրատարածք
Առուստամյան Գայանե Բենյամինի (ՀԱԿ) – 5206 ձայն
Հայրապետյան Ռուբեն Ռաֆիկի (ՀՀԿ) – 19442 ձայն
Սաֆարյան Ստյոպա Սերյոժայի (Ժառանգություն) -9328 ձայն
Թիվ 4
Մանուկյան Արամ Վիգենի (ՀՀՇ)- 5453 ձայն
Մինասյան Ալեքսան Գրիգորի (անկուսակցական) – 843 ձայն
Սարգսյան Արտակ Աամվելի (ՀՀԿ) – 15896 ձայն
Սեյրանյան Սաթիկ Գերասիմի («168 ժամ» թերթի խմբագիր) – 3661 ձայն
Փոստանջյան Զարուհի Համազասպի (Ժառանգություն)- 6827 ձայն
Թիվ 11
Բանուչյան Արշակ Ռուբիկի (ՀԱԿ) -4302 ձայն
Բիշարյան Հեղինե Վաչեի (ՕԵԿ) – 12346 ձայն
Եղիազարյան Մանվել Վասիլի (անկուսակցական) – 2939 ձայն
Մարգարյան Գրիգորի Սերյոժայի (ԲՀԿ) – 17222 ձայն
Թիվ 12
Բախշյան Անահիտ Ներսեսի («Ժառանգություն»)- 5382 ձայն
Գեւորգյան Կառլեն Ռազմիկի (ՀՅԴ)- 1863 ձայն
Խաչատրյան Լյովա Յուզիկի (ԲՀԿ)- 14923 ձայն
Մասումյան Ռոբերտ Սուրենի (ՕԵԿ)- 13779 ձայն
Վեզիրյան Գոհար Խաչատուրի (անկուսակցական) – 932 ձայն
Տեր-Պետրոսյան Տիգրան Պետրոսի (ՀԱԿ)- 2968 ձայն
Թիվ 13
Պետրոսյան Վիոլետա Մուշեղի (ՀԱԿ)- 11077 ձայն
Սեդրակյան Մհեր Դավթի (ՀՀԿ)- 21014 ձայն
Թիվ 17
Կարապետյան Տիգրան Կարապետի ԺԿ- 6727 ձայն
Հայրապետյան Մանվել Գեղամի ՀՅԴ- 3640 ձայն
Ներսիսյան Գագիկ Հրաչյայի ՀԱԿ- 2087 ձայն
Պողոսյան Կարինե Համլետի ՀՀԿ- 26435 ձայն
Թիվ 32
Արոյան Նաիրի Լեւոնի ՀԱԿ- 1176 ձայն
Կարապետյան Կարեն Սարգսի ՀՀԿ- 27806 ձայն
Միրզոյան Արտակ Ռուբենի (անկուսակցական)- 1422 ձայն
Նիկողոսյան Անուշավան Նորայրի (անկուսակցական)- 712 ձայն
Վահանյան Օֆելյա Հայրիկի (անկուսակցական)- 179 ձայն
Թիվ 38
Գեւորգյան Գագիկ Լեռնիկի ՀՅԴ- 8034 ձայն
Հակոբյան Վահե Մաքսիմի ՀՀԿ- 22751 ձայն
Մաթեւոսյան Դավիթ Ղեւոնդի ՀԱԿ- 1795 ձայն
Մովսիսյան Նարինե Կամոյի (անկուսակցական)- 1240 ձայն
Թիվ 40
Բաբաջանյան Վարուժան Սարգսի (անկուսակցական)- 6890 ձայն
Մարաբյան Մարինե Գեւորգի (անկուսակցական) – 25400 ձայն
Դիտումների քանակը` 4016