Մարինե Մարաբյանը՝ հայրենական արտադրության շահերի պաշտպանն է:
«Առավոտ»-ը ներկայացնելով թիվ 40 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանին գրում է, որ չնայած նա անկուսակցական է, սակայն նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:
Նշենք, որ այս ընտրատարածքից պատգամավոր է եղել Միքայել Վարդանյանն, որը տավուշցիների հավաստմամբ անցած 5 տարիներին համայնքներում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, եւ կարող էր հեշտությամբ վերընտրվել: Սակայն նա որոշեց սատարել Մարինե Մարաբյանին, որին ընտրողները ծանոթ չեն:
Մարզային «Տավուշ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Միքայել Վարդանյանն այդ կապակցությամբ ասել է, որ Մարինե Մարաբյանը, ինչպես եւ ինքը, ներկայացնում է «Գրանդ հոլդինգը», որի հասույթից էլ Տավուշի մարզում բարեգործական ծրագրեր են իրականացվում, որ ինքը նախընտրական արշավի ժամանակ կանգնելու է Մարինե Մարաբյանի կողքին:
Մարինե Մարաբյանն, ներկայացնելով իր նպատակները, ասում է, որ ԱԺ -ում իր առաջնահերթ խնդիրը լինելու է հայրենական արտադրության եւ գյուղացիության շահերի պաշտպանությունը, որ ինքը խորհրդարանում հանդես է գալու այն օրենքների եւ օրենքների նախագծերի դեմ, որոնք ներմուծողների համար Հայաստանը վերածում են սպառման շուկայի, այդ կերպ կրճատում տեղական աշխատատեղերը:
http://www.aravot.am/2012/03/23/51767/
Դիտումների քանակը` 8398