Նա/նե լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը,ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը:
Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի հետ համատեղ, BMI ավիաընկերության և ATV հեռուստաընկերության աջակցությամբ ։
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները:
Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2011թ հունվար – դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից, ինչպես նաև գենդերային բռնության թեմային։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։
Անվանակարգեր
Հեռուստատեսային նյութ
Տպագիր հոդված
Ռադիոնյութ
Առցանց և բլոգի հոդված
Ֆոտո ռեպորտաժ (մեկ կամ ավելի լուսանկարներ)
Սոցիալական և առևտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս անդրադառնում է կնոջ կերպարին կամ գենդերային հավասարությանը։
Մրցանակներ
1-ին մրցանակ- Նա/Նե արծաթե արձանիկ և 300.000 ՀՀԴ
2-րդ մրցանակ- Հավաստագիր և 150.000 ՀՀԴ
3-րդ մրցանակ- Հավաստագիր և 75.000 ՀՀԴ
Հատուկ մրցանակներ գործընկեր կազմակերպությունների կողմից
Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը «Երեխայի առողջությունն առաջնային է» քարոզարշավի շրջանակում հատուկ մրցանակ կշնորհի մոր և մանկան առողջության հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը հատուկ մրցանակ կշնորհիՀայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների հարցերը թեմայով լավագույն նյութի հեղինակին:
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան հատուկ մրցանակ կշնորհի լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին:
«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն հատուկ մրցանակ կշնորհի գենդերային նույնականացման և ինքնարտահայտման թեմայով լավագույն նյութի հեղինակին:
Eritasard.am երիտասարդական օնլայն պարբերականը լավագույն ուսանողական աշխատանքի հեղինակին կշնորհի մեկամսյա պրակտիկայի հնարավորություն Eritasard.am օնլայն պարբերականում:
Գնահատման չափանիշներ
անաչառություն
հավատարմություն լրագրողական էթիկայի սկզբունքներին
գրագետ և մատչելի խոսք
ուղեկցող պատկերների գնահատում գենդերային հավասարության տեսանկյունից
առկա գենդերային կարծրատիպերի փոփոխում
նյութում պահպանված է հավասարության սկզբունքը (ներկայացված է և տղամարդկանց, և կանանց կարծիքը)
նյութի արդիականությունն ու յուրօրինակությունը
«Ֆեյսբուքցիների համակրանք» մրցանակ
«Նա/Նե» ամենամյա 4-րդ մրցույթի հաղթողներից մեկին կարող եք ընտրել հենց Դուք: Առաջին անգամ մրցույթի շրջանակում կազմակերպվում է հանրային քվեարկում: Հատուկ այս նպատակով մենք ստեղծել ենք «Նա/Նե» բլոգը, ուր տեղադրում ենք 2011 թվականի մրցույթին ներկայացված բոլոր նյութերը:
Այցելելով մեր բլոգը` Դուք կարող եք քվեարկել Ձեր նախընտրած նյութի օգտին` սեղմելով Facebook-ի Like նշանը: Առավելագույն Like ստացած նյութը «Նա/Նե» մրցանակաբաշխության ընթացքում կստանա հատուկ մրցանակ:
Հայտերն ընդունվում են մինչև 2012թ-ի հունվարի 17-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թ-ի հունվարի վերջին և կներկայացվեն «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում: Մրցանակաբաշխության արարողությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Այն ամբողջությամբ կհեռարձակվի միջոցառման գլխավոր ինֆորմացիոն աջակից ATV հեռուստաընկերությամբ: Բոլոր ցանկացողները կարող են հրավիրատոմսերը ձեռք բերել Բրիտանական խորհրդի գրասենյակից:
P.S. Ցանկանում ենք տեղեկացնել, որ դեկտեմբերի 9-ից-21-ը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը տեղափոխվելու է նոր գրասենյակ: Այդ իսկ պատճառով հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակ, մինչև դեկտեմբերի 10-ը Բաղրամյան 24 հասցեով, դեկտեմբերի 11-ից Ալեք Մանուկյան 9 հասցեով, կամ ուղարկելnane@britishcouncil .am էլ-փոստի հասցեով։ Էլեկտրոնային հայտերի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տպագրված նյութի սկանավորած տարբերակը։

Դիտումների քանակը` 3788

Գլխավոր էջ