«Ազգային ժողովը բազմազանության կարիք ունի»
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի մեկնաբանությամբ` Ազգային ժողովը բազմազանության կարիք ունի, այդ թվում կանանց ներկայացվածության բարձրացման առումով եւ հենց այդ բազմազանությունն իր հետ կբերի որակական լուրջ փոփոխություններ:
«Բազմազանության ապահովումը ենթադրում է օլիգարխների թվի նվազում, կանանց ու երիտասարդների թվի ավելացում, ինչը կնպաստի Հայաստանի զարգացմանն եւ նրա միջազգային վարկանիշի բարձրացմանը: Սա է ժողովրդավարության հիմքը», ասում է Կիրակոսյանը` հավելելով, որ իրականում խնդիրը ոչ թե կին թեկնածուների նվազ թվաքանակն է, այլ փակ քաղաքական համակարգն է, որ առաջացնում է դժվարություններ կանանց համար:
«Նման համակարգը խնդիրներ է ստեղծում, ոչ միայն կանանց ներգրավվածության առումով, այլեւ մեծ դժվարություններ առաջացնում ավելի խորը ժողովրդավարություն հաստատելու համար»:
Խորհրդարանը համարելով ճահճացած կառույց, որտեղ հիմնականում որոշումներն ընդունում ենք տղամարդիկ, Կիրակոսյանը հավելում է, որ իրական դեմոկրատիայի ձգտող պետությունը պետք է նաեւ կանանց ներգրավվածության առումով լուրջ քայլեր մշակի, որոնք սակայն պետք է ոչ ձեւական լինեն: Այս առումով , քվոտայի առկայությունը շատ ճիշտ եւ դրական քայլ է եւ կարող է լուրջ խթան հանդիսանալ հետագա գործողությունների համար: Սակայն դրա հետ մեկտեղ, ընդծում է Կիրակոսյանը շատ կարեւոր է, թե ինչպիսի կանայք կհայտնվեն խորհրդարանում, ինչպիսի ինտելեկտ ու մտածելակերպ կունենան: Բացի այդ հույս ունենանք, որ համամասնական ցուցակի կին պատգամավորները հետագայում չեն հրաժարվի մանդատից, իրենց տեղը զիջելով տղամարդ գործընկերներին», – եզրափակեց քաղաքագետը:
Հ. Հ.
Դիտումների քանակը` 3677