ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարն է՝ Անտոնիո Գուտերրիշը
«Գլխավոր քարտուղարի պաշտոնում թվով իններորդ տղամարդը
հատուկ պատասխանատվություն է կրելու
ողջ աշխարհում կանանց ու աղջիկների հանդեպ»
Պան գի Մուն
Միացյալ Ազգերի Կազմակերպության նոր գլխավոր քարտուղար կլինի Պորտուգալիայի նախկին վարչապետ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերիշը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն քվեարկել է նրա թեկնածության օգտին ։ Դրանից հետո Գուտերրիշի թեկնածությանը պետք է հավանություն տա Գլխավոր ասամբլեան։
67-ամյա Գուտերրիշը 1995-2002թթ․ եղել է Պորտուգալիայի վարչապետ, 2005-2015թթ․՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար։Գուտերրիշը Լիսաբոնում գործող Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է:
Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտոնում Գուտերրիշը լավագույնս է դրսեւորել իրեն., ինչպես շեշտում են փորձագետները, միջազգային ճգնաժամերին արձագանքելու գործակալության ունակությունները նրա ղեկավարման օրոք բարելավվել են։ Գուտերրիշը մշտապես կոչ է արել զարգացած և բարեկեցիկ երկրների կառավարություններին ավելի շատ միջոցներ հատկացնել հակամարտություններից և տարերային աղետներից տուժածներին։ Ինչպես գրում է BBC-ին, վկայակոչելով ՄԱԿ-ի՝ Գուտերրիշի աշխատելաոճին քաջատեղյակ աղբյուրները, նա ունակ է նոր շունչ տալ Միացյալ Ազգերին, ինչի կարիքը կառույցն ունի ինչպես երբեք։
Հիշեցնեենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնին էին հավակնում տասնյակ թեկնածուներ: Նրանք բոլորն էլ անցան բրիֆինգի գործընթացը Գլխավոր Ասամբլեայում, ապրիլին, հունիսին և հուլիսին: Ճեպազրույցների ընթացքում ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնին հավակնող յուրաքանչյուրբ թեկնածուին հատկացվել է երկու ժամ իրենց դիրքորոշումը ներկայացնելու և անդամ-պետությունների հարցերին պատասխանելու համար: Հանդիպումները եղել են բաց և ոչ պաշտոնական: Բոլոր թեկնածուները նաև պատասխանել են քաղաքացիական հասարակության և մամուլի ներկայացուցիչների հարցերին:
Հատկանշական է, որ Գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող 10 թեկնածուների շարքում սեռերի հավասարությունն ապահոված էր . 5-ը կին էին եւ 5-ը տղամարդ: Նրանցից յոթը Աևելյան Եվրոպայից են. Սրջյան Կերիմը՝ նախկին հարավսլավական Մակեդոնիայի հանրապետությունից, Դանիլո Տյուրկը՝ Սլովենիայից, Իրինա Բոկովան և Կրիստալինա Գիորգիեվան՝ Բուլղարիայից, Նատալիա Գերմանը՝ Մոլդովայի հանրապետությունից, Վուկ Երեմիչը՝ Սերբիայից և Միրոսլավ Լայչակը՝ Սլովակիայից: Թեկնածուների ցուցակում է նաև Անտոնիո Գուտերիշը Պորտուգալիայից, Հելեն Կլարկը Նոր Զելանդիայից և Սուսանա Մալկորան Արգենտինայից:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ մեկնաբանելով Գուտերիշի ընտրության մասին լուրը, նշել է , շատ ուրախ է, որ Անվտանգության խորհուրդը երաշխավորել է հատկապես նրան: Նաեւ ավելացրել է , որ Գլխավոր քարտուղարի պաշտոնում թվով իններորդ տղամարդը հատուկ պատասխանատվություն է կրում ողջ աշխարհում կանանց ու աղջիկների դերի բարձրացման ուղղությամբ:
Նշենք, որ ՄԱԿ-ն իր ստեղծման օրվանից ի վեր 70 տարվա ընթացքում ունեցել է 8 Գլխավոր քարտուղար:
Դիտումների քանակը` 2743