Հոկտեմբերի 2 արդյունքներ. համայնքի ղեկավարի 16 կին թեկնածուներից 7-ը հաղթանակ են տարել

Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել   Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 373 համայնքներում: Ընտրություններին մասնակցող  համայնքի ղեկավարի 523 թեկնածուներից  16-ն էին  կին, նրանցից  6-ը գործող համայնքապետներ էին: 

 

ԿԸՀ –ի նախնական տվյալներով, համայնքի ղեկավարի  16 կին թեկնածուներից հաղթանակ են տոնել 7-ը: Գործող համայնքապետերից հինգը  վերընտրվել են, բացի նրանցից   խոշորացված Ամասիան եւ Շիկահողը  կանայք  կղեկավարեն: WomenNet.am-ը  ներկայացնում է համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրված  կին թեկնածուների նախնական արդյունքները.

 

Գաղամասարում առաջադրված երկու թեկնածուներից ընտրվել է գործող անկուսակցական համայնքապետ  Գարեգին Բեգյանը: Նրա օգտին քվեարկել է 292 ընտրող: Նրա միակ մրցակիցը՝ անկուսակցական Կարինե Բեգլարյանն է, ով գյուղի ամբուլատորիայում աշխատում է որպես թերապևտ, ստացել է 143 ձայն:

 

Գեղարքունիքի Ջիլ գյուղում էլ կին թեկնածուն հաջողության չի հասել: ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Հայկանուշ Մելիքյանի օգտին քվեարկել է 68 ընտրող: 135 ձայնով վերընտրվել է գործող ՀՀԿ-ական գյուղապետ Միքայել Ղարիբյանը: Մյուս թեկնածուն՝ ՀՀԿ-ական ինքնաառաջադրված Նիկոլայ Հովհաննիսյանն ընդամնեը երկու պակաս ձայն է  ստացել՝ 133:

 

Կոտայքի մարզի Գառնի գյուղում առաջադրված Արուսյակ Այվազյանը չորս թեկնածուներից ամենաքիչն է ձայներ ստացել: Նրա օգտին քվեարկել է 188 գառնեցի: Այստեղ 2231 ձայնով ընտրվել է ՀՀԿ առաջադրած թեկնածուն՝ անկուսակցական Ահարոն Սահակյանը: Համայնքի գործող անկուսակցական ղեկավարի օգտին քվեարկել է 1223 ընտրող, չորրորդ թեկնածուն՝ Դաշնակցկան Տիգրան Կարապետյանը ստացել է 206 ձայն:

 

Նոր Երզնկայում գործող համայնքապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Ալինա Հարությունյանը 563 քվեով վերընտրվել է: Նրա միակ մրցակիցը՝ անկուսակցական Հակոբ Գևորգյանը ստացել է  326 ձայն:

 

 

Շիրակի մարզում  երկու կին թեկնածուներ կային, երկուսն էլ խոշորացված Ամասիայում: Այստեղ հաղթանակ է տոնել անկուսակցական Ջեմմա Հարությունյանը, ով Կադաստրի պետական կոմիտեի ԱՄասիայի մասնճյուղում աշխատում է որպես օպերատոր: Նրա օգտին քվեարկել է 1732 թեկնածու: Արեգնադեմի գյուղապետ Աղունիկ Հազրյանը ստացել է 193 ձայն, մյուս թեկնածուն՝ Վարդան Հարությունյանը՝ 247 ձայն:

 

Լոռիում համայնքապետ դառնալու համար պայքարոմ էր  5 կին:

 

Ազնվաձոր համայնքում  գործող ՀՀԿ-ական գյուղապետի միակ մրցակիցը դպրոցի փոխտնօրենն էր՝ Լաուրա Բաղդասարյանը: Նրա օգտին քվեարկել է 56 ընտրող, գործող համայնքապետ Նարեկ Հովսեփյանի օգտին՝ 142 ընտրող:

 

Բազումում  գործող կին գյուղապետ ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Սրբուհի Հարությունյանը վերընտրվել է: Նրա օգտին քվեարկել է 348 ընտրող, անկուսակցական Կարլեն Մարգարյանի օգտին՝ 222 ընտրող:

 

Լերմոնտովոյում գյուղում  կին թեկնածուի՝ Ռոզա Խեչումյանի օգտին քվեարկել է 17 ընտրող: Նա աշխատում է  համայնքապետարանում՝  առաջատար մասնագետ: Գործող համայնքապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Էդիկ Չախալյանի օգտին քվեարկել է 138 քաղաքացի:

 

Քարկոփում երեք թեկնածուներից հաղթանակ է տոնել գործող համայնքապետ Ժորա Այբեկյանը՝ 145 քվեով:  Անկուսակացական,  ինքնաառաջադրված Մարինե Ավետիքյանի օգտին քվեարկել է 20 ընտրող, երրորդ թեկնածուի՝ Ալեքսան Անդրեասյանի օգտին՝ 25 ընտրող:

 

Պաղաղբյուրում  գործող կին գյուղապետը ՝ Արուսյակ Դումիկյանը 47 ձայնով ընտրվել է: Նրա մրցակից չուներ:

 

Սյունիքի մարզում համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար պայքարում էր 5 կին, նրանցից երկուսը  վերընտրվել են:

 

Սիսիանի քաղաքապետի թեկնածու Սրբուհի Գրիգորյանը, ում թեկնածությունն առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ամենքիչ թվով ձայներն է ստացել: Նրա օգտին քվեարկել է 183 ընտրող: Այստեղ գործող համայնքապետ Աղասի Հակոբջանյանն էլ է պարտություն կրել. նրա օգտին քվեարկել է 3179 ընտրող: 4033 ձայնով ընտրվել է անկուսակցական, ինքնաառաջադրված Արթուր Սարգսյանը:

 

 

Անտառաշատում էլ կին թեկնածուն՝   անկուսակցական, բուժքույր  Լիլիթ Հարությունյանը պարտություն է կրել: Նրա օգտին քվեարկել է 21 ընտրող, ՀՀԿ-ական Ցոլակ Կարապետյանն ընտրվել է 36 ձայնով:

 

 

Հացավանի գործող գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Շուշան Մարգարյանը վերընտրվել է: Նրան կողմ է քվեարկել 118 ընտրող: Նա միակ թեկնածուն էր:

 

Շիկահողում  ՀՀԿ կողմից առաջադրված Նարե Ղազարյանն ընտրվել է115 ձայնով, նա էլ մրցակից չուներ:

 

Շրվենանցի համայնքի գործող ղեկավար, անկուսակցական, ինքնաառաջադրված Արմինե Մանուկյանն էլ ընտրվել է 44 ձայնով:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3232

Գլխավոր էջ