AWID 12-րդ համաշխարհային ֆորում
«Վերափոխե՝նք տնտեսական իշխանությունը ի նպաստ կանանց իրավունքների և արդարությանը»
Այս թեմային է նվիրված Կանանց Իրավունքների Զարգացման Ասոցիացիայի (AWID) 12-րդ համաշխարհային ֆորումը, որը տեղի կունենա 2012 թ. Ապրիլի 19-22 Ստամբուլում:
Այն կհամախմբի շուրջ 2000 կանանց իրավունքների առաջնորդների և ակտիվիստների ամբողջ աշխարհից:
“AWID ֆորումը սովորական իրադարձություն կամ հանգամանքների բերումով հավաք չէ: Դա մի գործընթաց է, որ ունի հսկայական բազմապատիկ ներգործություն ոչ միայն տեղական և ազգային նախաձեռնությունների վրա, այլև ռազմավարությունների վրա համաշխարհային մակարդակով”…
Ի՞նչ է AWID-ը
Կանանց Իրավունքների Զարգացման Ասոցիացիան միջազգային ֆեմինիստական կազմակերպություն է, որը ձգտում է համախմբել կանանց իրավունքների պաշտպանների, կազմակերպությունների եւ շարժումների ձայնը և ազդեցությունը` կանանց իրավունքները միջազգայնորեն և արդյունավետորեն զարգացնելու նպատակով:
Ի՞նչ է Ֆորումը:
Կանանց Իրավունքների և Զարգացման AWID միջազգային ֆորումը միաժամանակ և՛ կոնֆերանս է, և՛ գործողություններ ձեռնարկելու կոչ: AWID ֆորումը պարբերաբար տեղի ունեցող գլոբալ իրադարձություն, որ համախմբում է Կանանց Իրավունքների առաջնորդներին և ակտիվիստներին ամբողջ աշխարհից յուրաքանչյուր երեք-չորս տարին մեկ անգամ ` մշակելու համար այն ռազմավարությունը, ցանցը և միջավայրը, որոնք նպաստում են լուրջ քննարկումների և կանանց մասնագիտական, ինչպես նաև անձնական աճին:
Ո՞վ կարող է մասնակցել
AWID ֆորումին կարող է մասնակցել ցանկացած մեկը, ով աշխատում է կամ հետաքրքրված է կանանց իրավունքներով, միջազգային զարգացմամբ կամ սոցիալական արդարությամբ:
Ո՞րն է ֆորումի նպատակը
2012թ. AWID ֆորումը նպատակ ունի ուսումնասիրել, թե ինչպես է տնտեսական իշխանությունը ազդում կանանց առաջընթացի և մոլորակի զարգացման վրա, ինչպես ուժեղացնել կապերը ամենատարբեր կազմակերպությունների միջև, որոնք աշխատում են մարդու իրավունքների և արդարության ուղղոությամբ, որպեսզի նրանք միասին նպաստեն կանանց իրավունքների և արդարության ավելի արդյունավետ ռազմավարությունների հաստատմանը:
Դիտումների քանակը` 4564