Սեպտեմբերի 18. Սյունիքի խոշորացված ընտրություններում ընդամենը 5 կին է առաջադրվել

Սյունքիում ավագանու ընտրություններ են նշանակված հինգ համայնքում՝ Քաջարանում, Տեղում, Մեղրիում, Գորիսում և Գորայքում: Հինգ կանայք առաջադրված են երեք համայնքներում՝  Գորիս, Տեղ, Մեղրի: 

 

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Գորայք, Տեղ համայնքները խոշորացված են եւ ընդգրկում են, ընդհանուր թվով 30 համայնք:  Քաջարանում 15, Գորայքում 9 թեկնածուների թվում կանայք չկան: Նշենք, որ մարզի գործող ավագանիների կազմում  կանայք   19.4 %  են կազմում, իսկ նշված համայնքներոի  ընտրություններում առաջադրվածների թվում ընդամենը   6 % են:

 

Գորիսում 26 թեկնածուներից մեկն է կին՝ Իրինա Յոլյանը: Նա անկուսակցական է, Գորիսի կանանց զարգացման կենտրոնի լրագրող: Հիշեցնենք, որ Խոշորացված Գորիսն իր մեջ ներառել է 10 համայնք՝ Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ:

 

Մեղրիում 14 թեկնածուների թվում մեկ կին կա: Նա արդեն Մեղրիի կազմի մեջ մտնող Տաշտունի համայնքի հիմնական դպրոցի տնօրենն է, ՀՀԿ-ական: Մեղրին խոշորացվել է՝ իր մեջ ընդգրկելով 13 համայնք. Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն:

 

Տեղում 15 թեկնածուներից  3-ն են կանայք՝ Տեղի թիվ 2 դպրոցի ուսուցչուհի,  ՀՀԿ-ական Սիլվա Գալստյանը, Կոռնիձորի դպրոցի ուսուցչուհի Համեստ Հակոբյանը և Արավուսի տարրական դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական  Նարինե Ջհանգիրյանը:  Խոշորացված Տեղի կազմի մեջ մտնում են 7 համայնքներ՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն:

 

Նշենք, որ  սեպտեմբերի  18-ին  ընտրություններին մասնակցող  Սյունիքի 5 համայնքներից որևէ մեկում կին թեկնածու չկա: Այստեղ համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվելու Քաջարանում, Գորիսում, Մեղրիում, Տեղում և Գորայքում:

 

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Ինքնաբացարկներից հետո ավագանու ընտրություններին մասնակցելու են  2693  թեկնածու, որոնցից  338-ը կանայք են (12.5%): համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու են  408 թեկնածու, որոնցից 10-ը կանայք են (2.4%):

 

Հ. Կարապետյան

 

 

Կարդացեք սեպտեմբերի 18-ի ՏԻՄ  ընտրություններում կանանց մասնակցության մասին մեր կայքում.

 

Սեպտեմբերի 18. Սյունիքի խոշորացված ընտրություններում ընդամենը 5 կին է առաջադրվել

Սեպեմբերի 18. Արմավիրում ու Արարատում կին թեկնածուները համեմատաբար շատ են

Սեպտեմբերի 18 . Կանանց առաջադրումները Տավուշում /լրացված

Սեպտեմբերի 18. Արագածոտնի քաղաքային համայնքներում կանայք գրեթե չեն առաջադրվել

Առաջխաղացման բանաձեւ. Տավուշի կանայք ՏԻՄ ընտրություններում/ տեսանյութ

Արմինե Հովակիմյան. «Թե՛ գյուղում շատ անելիք կա, թե՛ ես անելիք ունեմ…»

Ինքնաբացարկներից հետո համայնքի ղեկավարի կին թեկնածուների շարքերը կիսով չափ նոսրացան

Լիլիթ Գրիգորյան. «Խնդիրներ տեսնելը ամենահեշտն է, լուծումներն են կարեւոր»:

Գորիսի ավագանու ընտրություններում միայն մեկ կին է առաջադրվել / տեսանյութ

Մարինե Ամիրջանյան. «Կան խնդիրներ, որոնք կանայք ավելի դյուրին են լուծում» /տեսանյութ

Վարդուհի Խուդավերդյան. « Ազատամուտում կանանց խոսքը շատ հարցերում որոշիչ է» / տեսանյութ

Անի Բաբաջանյան. «Եթե մարդիկ ձայն են տվել ինձ, ուրեմն ինձ հետ կապված հույսեր ունեն» /տեսանյութ

Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ

«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ

Անգին Արշակյան. «Պետք է գիտակցես՝ ու՞ր ես գնում, ո՞րն է լինելու քո անելիքը, ի՞նչ ես ուզում փոխել մարդկանց կյանքում»

Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ

Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա

ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են

ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի պաշտոնում 21 կին է առաջադրվել

 

Դիտումների քանակը` 2975

Գլխավոր էջ