Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ

Տավուշի մարզի  Բագրատաշեն  համայնքի հիմնական  դպրոցի  տնօրեն Լիանա  Ալավերդյանը  սեպտեմբերի 18-ի ՏԻՄ  ընտրություններում որոշել է  առաջադրվել  որպես  խոշորացված համայնքի ՝ Այրումի  ավագանու թեկնածուՀիշեցնենք, որ Այրումը խոշորացվել է իր մեջ ընդգրկելով 9 համայնքներ՝ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան: Խոշորացված Այրում համայնքում առաջադրված է 36 թեկնածու, նրանցից 7-ն են կանայք, ընդ որում երեքը Բագրատաշենից:  

 

Բագրատաշեն  համայնքի հիմնական  դպրոցի  տնօրեն   Լիանա  Ալավերդյանը  ներկայացմամբ,   3000 բնակչություն ունեցող համայնքը  որակյալ  ջրի,  գազամատակարարման ու չլուծված  բազմաթիվ խնդիրներ ունի: Նրա կարծիքով,  գուցե խոշորացումից հետո    հնարավոր կլինի  լուծել կենսական  նշանակություն ունեցող այդ  խնդիրները:

 

–         Խնդիրներից  մեկն այն է, որ այսօր ունենք ջրագիծ, սակայն  շուրջօրյա  ջրամատակարարում  չունենք, անցկացվել են  գազատար խողովակներ, սակայն գազամատակարարում  չկա: Միգուցե  համայնքների խոշորացման արդյունքում  միասնական ջանքերով   կարողանանք  հասնել նրան, որ այդ  խողովակները  ձևական  բնույթ  չկրեն.-ասում է Լիանա Ալավերդյանը:

 

Այն, որ  մարզի 9 համայնքերի  խոշորացման  արդյունքում  համայնքի  կենտրոն է ընտրվել Այրում քաղաքը,  մտահոգում է Լիանային: «Ինձ  համար  հասկանալի  չէ, թե այդքան  խոշոր բյուջե ուեցող Բագրատաշենն  ինչու չի  լինելու խոշորացված համայնքի  կենտրոն»:

 

Դպրոցի և համայնքի ապագայով  մտահոգված Լիանա Ալավերդյանը որոշել է առաջադրվել որպես ավագանու թեկնածու, քանզի  գտնում է, որ  համայնքների խոշորացման գործընթացում դպրոցը կարող է  անտեսվել  համայնքապետի  կողմից:

 

–         Այդ նպատակով որոշել եմ առաջադրվել որպես ավագանու թեկնածու,  ամեն  ինչ կանեմ, որպեսզի բոլոր որոշումները լինեն  համայնքի  բնակչության  օգտին,-համոզված է  Լիանան:

 

Ընտանիքում  ամուսնու և երեխաների աջակցությունը  գոտեպնդում է Լիանային,  բոլոր  հարցերում ամուսինն իր  կողքին է,  տարբեր  համայնքերում անցկացվող  նիստրին  մասնակցելու համար տրանսպորտի խնդիր չկա, ամուսինը  պատրաստակամ է  սեփական  ավտոմեքենայով նրան  հասցնել ցանկանցած համայնք:

 

Համայնքի հոգսերով մտահոգված Լիանան կարևորում է  կանանց դերը  ավագանիում:

 

–         Շատ եմ կարևորում կնոջ դերը որպես ավագանու անդամ, թեկուզ որպես նախարար, երկրի նախագահ: Բոլորն էլ կարող են փաստել, որ եթե տանը կին չկա, այդ տնտեսությունը տնտեսություն չէ, թե խնայողությունների և թե ճիշտ որոշումներ կայացնելու տեսակետից, կինը բոլոր հարցերում շուտ է կողմնորոշվում: Շատ եմ  կարևորում  արդարության գաղափարը, ցանկացած հարցում պետք է լինել արդար,-ասում է Լիանան:

 

Իսկ արդարության ձգտող  մարդուն հավատում ու վստահում են  նաև  համայնքում:

 

–         Իմ կարծիքով, եթե  տիկին Լիանան կընտրվի խոշորացվող համայնքի ավագանիում,  նա վառ միտք ունի և բազմաթիվ ծրագրեր կարող է իրականացնել,  կարող է աջակցել թե ժողովրդին և  թե համայնքապետին : Նա շատ օգտակար կարող է լինել համայնքի համար,- համոզված է  համայնքի  բնակիչ Հարություն Պողոսյանը:

 

Լիանա Ալավերդյանի կարգախոսն է` «Ցանկացած հարցում  լինել արդար»: Այս  սկզբունքով  է աշխատելու, որպեսզի բոլոր որոշումները միտված  լինեն ի շահ  համայնքի  բնակչության:

 

 

 

Մանրամասները   «Հավասար» քարոզարշավի շրջանակներում պատրաստված   Իջևան հեռուստատեսության   տեսանյութում.

 

 

Հեղինակ՝ Նաիրա Խաչիկյան

 

Կարդացեք  Տավուշի ՏԻՄ ընտրությունների մասին մեր կայքում.

 

Սեպտեմբերի 18 . Ներկայացնում ենք կանանց առաջադրումները Տավուշում

 

Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ

 

«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ

 

 

Դիտումների քանակը` 2579

Գլխավոր էջ