Սեպտեմբերի 18 . Կանանց առաջադրումները Տավուշում /լրացված

Սեպտեմբերի 18-ին  Տավուշի մարզում  համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվելու 31 համայնքներում, իսկ ավագանու ընտրություններ 29 համայնքներում: Նրանց թվում են  նաեւ մոտ 20  համայնք  միավորող  3  խոշորացվսծ համայնքները՝ Նոյեմբերյանը,  Այրումը  եւ Կողբը:  Մարզում որպես համայնքի ղեկավարի թեկնածու  2 կին է առաջադրվել՝ Կիրանց և Գետահովիտ գյուղերում:  Ավագանու անդամ առաջադրվել է  309 թեկնածու, այդ թվում  51 կին (ինքնաբացարկներից հետո 49-ը), ընդ որում,  կանայք առաջադրվել են  19 համայնքներում միայն, մնացած համայնքներում կին թեկնածուներ չկան:    

 

Կանանց առաջադրումները  Տավուշի  ավագանու ընտրություններում

 

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում ավագանու անդամի համար առաջադրված 15 թեկնածուներից 9-ը կանայք են:

 

Ավագանու անդամի համար կպայքարեն ՀՀԿ-ական, ուսուցչուհի Մարգարիտա Ալթունյանը, Դաշնակցական Լիլիկ Ալլաղյանը, մանկապարտեզի դաստիարակչուհի Մարինե Աղաջանյանը, արվեստի դպրոցի տնտեսվար Վարդուհի Խուդավերդյանը, ՀՀԿ-ական Արմինե Ղուլարյանը, ՀՀԿ-ական Լուսինե Մատինյանը, անկուսակցական Կարինե Քոչարյանը, արվեստի դպրոցի ուսմասվար Վարդուհի Օթարյանը, ՀՀԿ-ական գրադարանավարուհի Մարուսյա Օրդյանը:

 

Ազատամուտի գործող ավագանին ունի 9 անդամ, նրանցից 4-ը կանայք են: Վերընտրվել ցանկանում են Վ. Խուդավերդյանը, Մարինե Ամիրջանյանը:

 

Խոշորացված Այրում համայնքում առաջադրված է 36 թեկնածու, նրանցից 7-ն են կանայք: Հիշեցնենք, որ Այրումը խոշորացվել է իր մեջ ընդգրկելով 9 համայնքներ՝ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան:

 

Որպես կին թեկնածուներ գրանցված են դպրոցի տնօրեն, ՀՀԿ-ական Լիանա Ալավերդյանը, անկուսակցական Հասմիկ Աղաբաբյանը, Պտղավանի մանկապարտեզի տնօրեն, ՀՀԿ-ական Սիլվա Առաքելյանը, Երաժշտական դպրոցի հաշվապահ Անի Բաբաջանյանը, համաճարակաբանի օգնական Աիդա Բարոյանը,  դպրոցի տնօրեն Էլմիրա Կոպիյանը, մանկապարտեզի վարիչ Կարինե Մելքոնյանը:

 

Նոյեմբարյանում ավագանու անդամի գրանցված 34 թեկնածու կա, նրանցից 5-ը կանայք են: Նոյեմբերյանն էլ խոշորացվել է՝ իր մեջ ընդգրկելով Նոյեմբերյան, Բաղանիս, Բարեկամավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջևան համայնքները:

 

Գրանցված կին թեկնածուներից Հայկանուշ Բեգլարյանը «Լուսավոր Հայաստանե կուսակցությունից է, Անհատ ձեռնարկատեր: Աիդա Զուրաբյանն անկուսակցական է, «ԵԿՔԱե ՀԿ նախագահ, Ամալյա Ծատուրյանը «Հայկական Վերածնունդե կուսակցությունից է, ՀՀԿ-ական Էմմա Հակոբյանը՝ «Մասիս Տոբակոե ընկերության գործակալ, Արմինե Վաղրամյանը Նոյեմբերյանում աշխատում է  որպես ուսուցչուհի:

 

Խոշորոցված մյուս համայնքում՝ Կողբում, որն իր մեջ ներառել է Կողբն ու Բերդավանը, 14 թեկնածուների թվում կանայք չկան:

 

Գանձաքար, Վազաշեն,  Նավուր համայնքներում երեքական կին թեկնածու կա:

 

Տավուշ, Աճարկուտ, Այգեձոր, Բերքաբեր, Այգեպար, Կիրանց, Մոսեսգեղ, Չինչին  համայնքներում առաջադրված են երկուական կին թեկնածուներ:

 

Աչաջուր, Լուսահովիտ, Իծաքար, Ներքին Կարմիրաղբյուրում, Չինարի գյուղերում էլ մեկական կին թեկնածու կա:

 

Առաջադրված կանայք հիմնականում մանկապարտեզի, դպրոցի, ամբուլատորիաների աշխատակիցներ են, անկուսակցական են ու ինքնաառաջադրված:

 

Կանայք Տավուշի գործող  ավագանիներում

 

Նշենք, որ այսօր  Տավուշի մարզի գործող   ավագանիների 383 անդամներից  միայն 31 –ն են կին, այսինքն 8%-ը:   Տավուշի մարզի 62 համայնքներից և ոչ մեկի ղեկավարը կին չէ: Համայնքներից միայն 22-ի ավագանիում կան կանայք, ընդ որում նրանք ներկայացված են  ոչ միայն գյուղական համայնքներում, որոնք ունեն ընդամենը 4 կամ 5 ավագանու անդամ, այլ նաև քաղաքային համայնքներում՝ 9-11 անդամներ ունեցող ավագանիներում:

 

Եթե, օրինակ, Այգեձոր համայնքի ավագանիում, որն ունի 9 անդամ, կին չկա, ապա  Բագրատաշենի նույնաքանակ ավագանիում 9-ից երկու անդամները կանայք են՝ Անի Բաբաջանյանն ու Կարինե Մելքոնյանը: Բերդ համայնքի ավագանիում, որը ևս 9 անդամ, երկուսը կանայք են՝ Անահիտ Աբգարյանն ու Աննա Ավալյանը: Հաղարծինում դարձյալ նույն պատկերն է՝  ավագանու 9 անդամներից երկուսը կանայք են:

 

Խոշոր համայնքներից Նոյեմբերյանում, որն ունի 11 անդամ, ընդամենը մեկ կին ավագանի կա՝  Աիդա Զուրաբյանը: Արծվաբերդում ավագանու 9 անդամներից միայն մեկն է կին՝ Արկադիա Բեգյանը: Աչաջուրը ևս միայն մի կնոջ է հավանություն տվել հայտնվել ավագանիում, որն ունի 8 անդամ: Փոքր համայնքներից Նավուրն է, որ ունի ընդամենը ավագանու հինգ անդամ, որոնցից երկուսը կանայք են՝ Գրետա Գինովյանն ու Նվարդ Չիլինգարյանը: Նաև Չինչին համայնքը իր փոքրաթիվ ավագանիում երկու կին է ընտրել: Բացի այս, ավագանիում երկուական կին անդամ ունեն նաև Տավուշ համայնքը, որի ավագանու մյուս հինգ անդամները արական սեռի են, Կոթի համայնքը և Այգեհովիտը:

 

Թերևս ռեկորդագիր կարելի է համարել Ազատամուտ համայնքը, որի ավագանիում չորս կին անդամ կա:  Իսկ ահա Աճարկուտ համայնքի ավագանու միակ կին անդամը՝  Նարինե Օհանյանը, համայնքապետ  Ռաֆիկ Օհանյանի դուստրն է: Մյուս դուստրը՝ Լիանա Օհանյանը, մեկ անգամ արդեն եղել է ավագանու անդամ և այս տարի ևս իր ուժերը փորձի ՏԻՄ ընտրություններում:

 

Մնացած համայնքներում՝ Չինարիում, Դովեղում , Կիրանցում, Ոսկևանում, Ջուջևանում, Վ.Կ.Աղբյուրում, Իծաքարում, Լուսահովիտում և Պտղավանում ավագանիները ունեն մեկական կին անդամներ:

 

Հիշեցնենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Ինքնաբացարկներից հետո ավագանու ընտրություններին մասնակցելու են  2693 թեկնածու, որոնցից  338-ը կանայք են (12.5%): համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու են  408 թեկնածու, որոնցից 10-ը կանայք են (2.4%):

 

Հ. Կարապետյան

Լ. Խոջոյան

 

 

 

Կարդացեք սեպտեմբերի 18-ի ՏԻՄ  ընտրություններում կանանց մասնակցության մասին մեր կայքում.

 

Սեպտեմբերի 18. Սյունիքի խոշորացված ընտրություններում ընդամենը 5 կին է առաջադրվել

Սեպեմբերի 18. Արմավիրում ու Արարատում կին թեկնածուները համեմատաբար շատ են

Սեպտեմբերի 18 . Կանանց առաջադրումները Տավուշում /լրացված

Սեպտեմբերի 18. Արագածոտնի քաղաքային համայնքներում կանայք գրեթե չեն առաջադրվել

Առաջխաղացման բանաձեւ. Տավուշի կանայք ՏԻՄ ընտրություններում/ տեսանյութ

Արմինե Հովակիմյան. «Թե՛ գյուղում շատ անելիք կա, թե՛ ես անելիք ունեմ…»

Ինքնաբացարկներից հետո համայնքի ղեկավարի կին թեկնածուների շարքերը կիսով չափ նոսրացան

Լիլիթ Գրիգորյան. «Խնդիրներ տեսնելը ամենահեշտն է, լուծումներն են կարեւոր»:

Գորիսի ավագանու ընտրություններում միայն մեկ կին է առաջադրվել / տեսանյութ

Մարինե Ամիրջանյան. «Կան խնդիրներ, որոնք կանայք ավելի դյուրին են լուծում» /տեսանյութ

Վարդուհի Խուդավերդյան. « Ազատամուտում կանանց խոսքը շատ հարցերում որոշիչ է» / տեսանյութ

Անի Բաբաջանյան. «Եթե մարդիկ ձայն են տվել ինձ, ուրեմն ինձ հետ կապված հույսեր ունեն» /տեսանյութ

Լիանա Ալավերդյան. «Ցանկացած հարցում լինել արդար»/ տեսանյութ

«Նա աշխատող է, իսկ աշխատող մարդուն կարելի է վստահել» / տեսանյութ

Անգին Արշակյան. «Պետք է գիտակցես՝ ու՞ր ես գնում, ո՞րն է լինելու քո անելիքը, ի՞նչ ես ուզում փոխել մարդկանց կյանքում»

Տավուշի կանայք ընտրական պայքարում. երեկ ու այսօր/ տեսանյութ

Այս պահին Հայաստանում ընդամենը 18 կին գյուղապետ կա

ՏԻՄ ընտրություններ. ավագանիների թեկնածուներից 13.5 տոկոսը կանայք են

ՏԻՄ ընտրություններ. համայնքի ղեկավարի պաշտոնում 21 կին է առաջադրվել

 

Դիտումների քանակը` 2827

Գլխավոր էջ